Ваник Дмитриевич Элизбарян 在用 Facebook。想和 Ваник Дмитриевич Элизбарян 建立联系,就立即加入 Facebook 吧。
Ваник Дмитриевич Элизбарян 在用 Facebook。想和 Ваник Дмитриевич Элизбарян 建立联系,就立即加入 Facebook 吧。
Ваник Дмитриевич Элизбарян, profile picture

Երեկվանից իմ գործընկեր լրագրողները օբյեկտիվ հարց են ուղղում ինձ` կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի երեկ տարածած հայտարարության հետ։

Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի եւ իր քայլերի համար, եւ մեր կողմից որեւէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։

Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին եւ մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել։

Կից` կցում եմ ԲՀԿ քաղաքական խորհրդում տեղի ունեցած քվեարկության տեսանյութը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան

YOUTUBE.COM

Նաիրա Զոհրաբյան. Քաղաքական խորհրդի որոշումը 02.08.2018թ.