Աշխատողների ու այցելուների առողջությունը և անվտանգությունը ԱՄՆ դեսպանատան համար թիվ մեկ գերակայություն են։ Թեպետ դեսպանատունը դեռ շարունակում է աշխատել, սակայն մենք ձեռնարկում ենք համապատասխան նախազգուշական միջոցներ՝ առաջնորդվելով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով։ Այդ միջոցները ներառում են մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց կամ այդպիսի միջոցառումներ կազմակերպելուց զերծ մնալը, սոցիալական շփումը նվազեցնելու նպատակով որոշ աշխատողների համար հեռահար աշխատելու հնարավորությունների ապահովումը, դեսպանատան տարածք այցելուների թվի կրճատումը և անհատական հիգիենայի կանոնների խստիվ պահպանումը, ինչպիսիք են օրինակ՝ հաճախակի ձեռքերը լվանալը։ Կարևոր է նշել, որ մեր հյուպատոսական գրասենյակը շարունակում է ԱՄՆ քաղաքացիների սպասարկումը, չնայած հյուպատոսական որոշ ծառայություններ կրճատվել են, մանրամասների համար տես՝ https://am.usembassy.gov/visas/։ Բացի այդ, մարտի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է ԱՄՆ դեսպանությունների ու հյուպատոսական գրասենյակների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների կամավոր մեկնումը Միացյալ Նահանգներ, եթե նրանք առկա առողջական խնդիրների հետևանքով առավել խոցելի են նոր կորոնավիրուսի վարակի հանդեպ կամ ունեն մեկնումը հիմնավորող այլ ծանրակշիռ փաստարկներ։ Մենք կշարունակենք նախաձեռնել այլ անհրաժեշտ քայլեր մեր աշխատողների և այցելուների անվտանգությունը, առողջությունը և իրազեկումը լավագույնս ապահովելու ուղղությամբ։
______________________________________
The top priority of the U.S. Embassy in Yerevan is the health and safety of our employees and visitors. The Embassy is still open for business, though we are implementing a number of measures to follow CDC and WHO guidance for basic protective measures against COVID-19. These measures include refraining from participating in or hosting large events, practicing social distancing through telework options for some employees, reducing the number of visitors to the Embassy compound, and increasing personal hygiene measures, such as frequent handwashing. Importantly, our consular section remains open for American Citizen Services, though we have reduced some other consular services – details can be found on our Embassy website: https://am.usembassy.gov/visas/. Furthermore, on March 14, the Department of State authorized the departure (voluntary departure) from any diplomatic or consular post in the world of U.S. personnel and family members who have determined they are at higher risk of a poor outcome if exposed to COVID-19 or who have requested departure based on a commensurate justification. We will continue to proactively take steps to help keep our visitors and employees as safe, healthy, and informed as possible.
Follow us on twitter: @LA2015
Follow us on Instagram: @LA2015
Հիշեցնում ենք, որ շարունակվում է #UGRAD ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը։
Բակալավրիատի ուսանո՞ղ եք Հայաստանից և ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ ԱՄՆ մշակույթի ու կենցաղի մասին, ուրեմն դիմեք ուսանողական փոխանակման UGRAD ծրագրին, որը լավագույն ուսանող-առաջնորդներին շնորհում է ԱՄՆ որևէ բուհում մեկ կիսամյակ ուսանելու ամբողջական կրթաթոշակ։
▶Հայտը ներկայացնելու ու UGRAD ծրագրի մանրամասների համար տես՝ www.worldlearning.org/ugrad
--------------------
REMINDER. The Global UGRAD application season is here!
Are you an undergraduate student from Armenia interested in learning more about American culture? Take a look at the Global UGRAD Exchange Program. This program provides full scholarships to outstanding undergraduate student leaders for one semester of non-degree study at colleges and universities across the U.S.
▶Learn more about UGRAD and apply here: www.worldlearning.org/ugrad
👩🎓 Armenian #WomeninSTEM!
Այս տարի Կանանց պատմության միամսյակի ընթացքում մենք կներկայացնենք գիտության ոլորտի հայ կանանց։
Այսօրվա անդրադարձը նվիրվում է «Ֆուլբրայթ» գիտական ծրագրի մեր լավագույն մասնակիցներից մեկին՝ Աստղիկ Շահխաթունուն, որը ծրագրի շրջանակում առիթ ունեցավ իր գիտելիքներն ու փորձառությունը կատարելագործել մայրաքաղաք Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում։ Ներկայումս Աստղիկն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիայի լաբորատորիայում, որտեղ կարևոր հետազոտական աշխատանքներ է իրականացնում օրգանական և դեղագործական քիմիայի ոլորտում։
Այս կարճ տեսանյութում Աստղիկը խոսում է հայկական ու ամերիկյան գիտական աշխարհում իր ճանապարհորդության մասին։ Գիտությամբ հետաքրքրված կանանց ու աղջիկներին նա հորդորում է գիտության կախարդական աշխարհում իրենց ուղևորության ընթացքում օգտվել «Ֆուլբրայթ» ծրագրի ընձեռած հնարավորություններից։
🎓 Ի դեպ, հենց այս պահին ընդունվում են հայտեր «Ֆուլբրայթ» ուսանողական ծրագրով և «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագրով։ ▶Մանրամասների համար անցե՛ք https://www.usa.am/cms/announcements.php հղումով, իսկ հարցերի դեպքում գրե՛ք մեզ էլ․ փոստի YerevanFulbright@state.gov հասցեով։
-----------
This year we celebrate Women’s History Month by featuring Armenian #WomeninSTEM!
Today we are happy to introduce one of our most successful Fulbright Scholars Astghik Shahkhatuni, who had a chance to enhance her knowledge and expertise at Georgetown University in Washington D.C. Currently Astghik works at the Nuclear Magnetic Resonance Spectroscopy Lab of the Scientific and Technological Center of Organic and Pharmaceutical Chemistry of the National Academy of Sciences of Armenia and conducts important research in the field of organic and pharmaceutical chemistry. In this short video, Astghik shares her journey through the worlds of American and Armenian science and encourages Armenian girls and women to apply for Fulbright program to embark on their own journey in the magical world of science.
🎓 By the way, currently applications are open for both Fulbright Students and Fulbrigh-Hovnanian programs!
▶Check out details here https://www.usa.am/cms/announcements.php and if you have questions contact us at YerevanFulbright@state.gov
#FulbrightArmenia2021
#WomenHistoryMonth2021
Հիշեցնում ենք, որ մարտի 10-ը դասախոսների ու միջնակարգ դպրոցի ուսուցիչների համար նախատեսված ԱՄՆ հաստատությունների ուսումնասիրության (SUSI) ծրագրով հայտերի ընդունման վերջնաժամկետն է։
▶Մանրամասների համար տես՝ https://www.usa.am/cms/announcements.php
▶Նկատի ունեցեք, որ հայտի փաթեթը ներբեռնելու համար պահանջվում է արխիվային ֆայլեր բացող ծրագրային ապահովում (ZIP, RAR և այլն)։
------------------------
REMINDER: Time is running out for this opportunity!
The applications for the Study of the U.S. Institutes for Scholars and Secondary School Educators will be closed on March 10, 2021.
▶For details, please click here.
https://www.usa.am/cms/announcements.php
▶Note: to access the application package please make sure that your mobile device has archive format support (ZIP, RAR, etc.)




















