ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են սեպտեմբերի 7-ի երեկոյան Գյումրու Անի թաղամասի սպասարկման օբյեկտում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու տեսանյութերը։
Վստահ եմ՝ հստակ գնահատականներ կտրվեն այդ գործողություններին։
Ոչ իրավաչափ գործողությունների և դրանց մանիպուլյացիաների դրսևորումներն անընդունելի են, անկախ նրանից, թե ովքեր են դրանց կիրառողները։
Բաց մրցույթ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ եւ ՏԱՎՈՒՇԻ ֆերմերների համար։
⠀
‼️Դիմումների վերջնաժամկետը՝ 2021թ. մարտի 1-ը:
Դիմի ՛ր 🍀 10 000 եվրոյի չափով կանաչ գյուղատնտեսական ծրագրերի աջակցության բաց ՄՐՑՈՒՅԹԻՆ միայն ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ եւ ՏԱՎՈՒՇԻ ֆերմերների համար։
⠀
Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին եւ ներբեռնի ՛ր հայտադիմումն այստեղ 🔗 https://mineconomy.am/page/1763
⠀
‼️Դիմումների վերջնաժամկետը՝ 2021թ. մարտի 1-ը:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,
Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար։
Հարգելի լրագրողներ մոտակա օրերին կհանդիպենք և կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին։
Հարգանքով՝ Տիգրան Պետրոսյան:
Միայն...


















