📢Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած #բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը #Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:
Ընդգծեմ, որ #Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:
Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից:
Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia Генеральное консульство Республики Армения в г.Ростове-на-Дону
💬 Այսօր հանդիպել եմ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ:
✅ Քննարկել ենք համատեղ աշխատանքի ընթացիկ վիճակն ու արդյունքները,
✅ Կարևորել ենք տեխնոլոգիական առաջընթացի ժամանակակից նվաճումների տեղայնացման անհրաժեշտությունը մեր երկրում,
✅ Նախանշել ենք համագործակցության հեռանկարները առողջապահության, կրթության, էներգիայի, գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում:
Մանրամասները՝ https://www.gov.am/am/news/item/14998/
Մենք լիովին բաց ենք քաղաքական բովանդակային երկխոսության և քննարկումների համար՝ միաժամանակ պատրաստակամ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցում ընդդիմության հետ կոնսենսուսի գալու հարցում:
Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում, և ես հուսով եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ Զինված ուժերը պետք է զբաղվեն բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված գործառույթներով:


















