Sarhat Petrosyan is on Facebook. To connect with Sarhat, join Facebook today.
Sarhat Petrosyan is on Facebook. To connect with Sarhat, join Facebook today.
Sarhat Petrosyan, profile picture

Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաեւ իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։

Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։

Սպասեք ավելին...

May be an image of 1 person
Կադաստրի կոմիտե / Cadastre Committee
Public & Government Service

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
--
#ՆորԿադաստր
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ Նա ղեկավարի տեղակալ է նշանակվել 2018 թ. սեպտեմբերին՝ Սարհատ Պետրոսյանի ղեկավարման օրոք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/32802/), որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։

Gor Gevorgyan, profile picture
Gor Gevorgyan
Հարգելի Սարհատ այս տողերը ես գրեցի քիչ առաջ կադաստրի ֆբ էջի այս հոդվածի տակ և դրանից հետո Դուք գրեցիք այս ստատուսը:

Հարգանքի արժանի քայլ:Լևոնը իր համեստության ու զսպվածության արդյունքում շատ ճանաչում ձեռք չի բերել , բայց այնուամենայնիվ ով ճանաչում է նրան մի միայն լավն է ասում:Իսկ նրա այս քայլը իսկական ընկերոջ, իսկական գործչի քայլ է:Սարհատի առաջարկով է եկել կադաստր, և հիմա երբ Սարհատը հեռացավ՝ մեղադրելով իր շատ գործընկերների գործունեությունը, նման պարագայում Լևոնի մնալը կդիտարկվեր աթոռամոլություն:
Հ.Գ. հուսով եմ Արայիկ Սահակյանը, Արամ Կարախանյանը և գլխավոր քարտուղարը նույնպես կհետևեն Լևոնի օրինակին:
1 yrMore
Arineh Soukiassian, profile picture
Arineh Soukiassian
Բռավօ
1 yrMore
Yerkir Daily, profile picture
Yerkir Daily
Ձեր գրառումը տեղ գտավ Yerkir.am կայքում։ Շնորհակալություն։
https://www.yerkir.am/news/view/185858.html
1 yrMore
Hrayr Mkrtchyan, profile picture
Hrayr Mkrtchyan
Կարծում եմ կարելի էր մնալ և պայքարել սեփական առաջադեմ ծրագրերի իրականացման համար, որոնք բխում էին համակարգի և ժողովրդի շահերից:
1 yrMore
Gor Gevorgyan, profile picture
Gor Gevorgyan
Նույն Առավոտը այսօր հրապարակել է մեկ այլ տեղակալի Արամ Կարախանյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է չի պատրաստվում հրաժարական տալ:
1 yrMore
Artur  Gevorgyan, profile picture
Artur Gevorgyan
Սահրատ ջան էդ ֆրոնտը ում եք թողնում ?
1 yrMore