Sam Zakaryan is on Facebook. To connect with Sam, join Facebook today.
Sam Zakaryan is on Facebook. To connect with Sam, join Facebook today.
Sam Zakaryan, profile picture

ԴԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը (ԴԱՆ Միություն) դիմել էր գրությամբ (կցված է) առ այն, որ «Արցախում գործող ՀՀ ԵԿՄ զորամիավորմանն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովելու նպատակով ակնկալում եմ Ձեր Միության աջակցությունը»։ Հայրենական դեղ արտադրող ընկերությունները կարճ ժամանակահատվածում հավաքագրել և ԵԿՄ-ն անհատույց տրամադրել է մոտ 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ։
ԴԱՆ Միությունը հայտարարում է, որ խորը ափսոսանք է հայտնում առ այն, որ օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում հայտնաբերվել են նաև դեղեր։ ԴԱՆ Միությունը հուսով է, որ այսուհետ Հայաստանում արմատախիլ կարվի բարեգործության քողի տակ հայ զինվորի ու երկրապահի պատշաճ ծառայությունն ապահովելուն ուղղված միջոցների ու ապրանքների հափշտակությունը, և հայ զինվորն ու երկրապահը վստահ կլինեն, որ հրամանատարությունն և իշխանություններն անում են առավելագույն հնարավորն իրենց բնականոն ու արժանապատիվ ծառայությունն ապահովելու համար։
ԴԱՆ Միությունը նաև հայտարարում է, որ Հայաստանի դեղարտադրողները անվերապահորեն կանգնած է փառապանծ Հայոց բանակի կողքին և մշտապես պատրաստ է աջակցել Հայոց բանակին և հայ զինվորին։

Սամվել Զաքարյան
գործադիր տնօրեն
Հայաստանի Դեղ արտադրողների
և ներմուծողների միություն

No photo description available.
David Grigorian, profile picture
David Grigorian
Selpak-ին էլ ե՞ն նույն նամակը գրել
3 yrsMore
Liana Avetisyan, profile picture
Liana Avetisyan
Խայտառակություն
3 yrsMore
Vahan  Meliqsetyan, profile picture
Vahan Meliqsetyan
Սամվել ջան մանվելը լիքը դեղատներ կունենա ու վաճառած կլինի, կամ էլ իր մանկլավիկները ցրած կլինեն դեղատների ցանցերին:
3 yrsMore
Mkhitar Mikayelyan, profile picture
Mkhitar Mikayelyan
Սամվել դրա պատասխանը չե՞ն գտել իր պահեստներից։
3 yrsMore
Samuel Saarian, profile picture
Samuel Saarian
Էս խլեզը դեռ մինչև Ղարաբաղը պիտի փտեր բանտում
3 yrsMore
Armen Isahakyan, profile picture
Armen Isahakyan
vaxn mius orn der shat baner kparzvi,manveli kendanineric petq e analizner vercvi,shat havanakan e vor mardkancov el krakarac lini ir gazanneriin
3 yrsMore
Iren  Janibekian, profile picture
Iren Janibekian
Не могу,молчать. Знайте! Там,кроме Пиницилина и Активированнго угля ничего нет! Все ликарства посылает родитель Само джан.
3 yrsMore