Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ։
ℹ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որով նախատեսում ենք գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար (‼️ դրանք հիմնականում վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկմանը)։
🔹 Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործել է վարչական դատավարության երկու օրենսգիրք և երկուսում էլ գրավոր ընթացակարգ նախատեսված չի եղել, ինչը, մեր գնահատմամբ, էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա։
📍 Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն` վերջին տարիներին վիճարկման հայցերը շուրջ 566%-ով ավելացել են։ Եվ եթե նայենք 2018-2020 թվականների վիճակագրությունը, այն գործերը որոնց համար ներդնում ենք գրավոր ընթացակարգ, կազմում են ընդհանուր գործերի 80 և ավելի տոկոսը։ Օրինակ՝ 2019 թվականին վիճարկման հայցերով 7 հազար 165 դատական ակտ է կայացվել, որից 5 հազար 755-ը վերաբերել են նշածս գործերին։
📍 Հետևաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթը և այդ իրավախախտումներով գործերի քննության համեմատաբար պարզ լինելը` մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ հնարավորություն ընձեռել այդ ակտերի վերանայումը վերաքննիչ դատարանում ևս իրականացնել գրավոր ընթացակարգով: Իսկ վերաքննիչ դատարան, օրինակ 2019 թվականին 5 հազար 755 ակտից բողոքարկվել է 2 հազար 84-ը, որից 35 տոկոսը՝ Ճանապարհային ոստիկանության կողմից։
🔹 Այսպիսով, նախագծով առաջարկում ենք․
1️⃣ Վարչական դատավարության օրենսգրքում ներդնել գործի քննության գրավոր ընթացակարգ,
2️⃣ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել պարտադիր գրավոր ընթացակարգով, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր,
3️⃣ այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսել հնարավորություն վարչական դատարանի համար կիրառել գրավոր ընթացակարգ,
4️⃣ Վերաքննիչ վարչական դատարանին տալ հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով,
5️⃣ բացառիկ դեպքերում դատական նիստով կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու համար անհրաժեշտ լուծումներ:
✅Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սա էականորեն կբերի դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վարչական դատարանի դատավորների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքները՝ Նախագիծը կառավարության որոշմամբ ճանաչվեց անհետաձգելի:
❗2008 թվականի մարտի մեկի ողբերգությունից տասը տարի անց՝ Հայաստանում ժողովրդի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունից հետո, առաջին անգամ ունեցանք այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվեցին իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական:
📍Սա արժեք է, որը մեր ժողովուրդը ձեռք է բերել բազում փորձությունների միջով անցնելով։
✅Հայաստանի Հանրապետությունն այսօր, այո՛, ժողովրդավարական պետություն է, այստեղ իշխանությունը ձևավորում է ու ձևավորվելու է բացառապես ընտրությունների միջոցով։
❗️❗️Ժողովրդի կամքի «գնդակահարումը» պետք է լինի անցյալում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս երբեք չեն զիջելու իրենց իշխանությունը։
ℹԵՄ-ն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել։ Դրա ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
✅Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս գումարները և ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու մարդկանց կյանքի վրա։ Մանրամասները 👉https://www.moj.am/article/2882
















