Public Awareness and Monitoring Center, profile picture
Public Awareness and Monitoring Center is on Facebook. To connect with Public Awareness and Monitoring Center, join Facebook today.
Public Awareness and Monitoring Center, profile picture
Public Awareness and Monitoring Center is on Facebook. To connect with Public Awareness and Monitoring Center, join Facebook today.
Public Awareness and Monitoring Center, profile picture

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, դեկտեմբերի 19-ին նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում իրականացվող կառուցապատումը:
Կառավարությունը դիմումը վերահասցեագրել էր Երևանի քաղաքապետարանին, ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարություններին:
ԿԳՄՍ նախարարությունից այսօր պատասխան է ստացվել, որ Դալմայի այգիների տարածքում հայտնաբերվել է Ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դ հինգ հնձան և նույն դարի մառան:
Մանրամասները պատասխանում ⬇️
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ստեղծված արշավախումբը 2019թ. նոյեմբերի 18-21-ը, ընդամենը քառօրյա հետազոտություն էր իրականացրել Դալմայի այգիների տարածքում:
✉️ Դիմումը ստորագրել էին սույն հասարակական կառույցների ղեկավարները՝
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Դալմա-Սոնա» հիմնադրամ Dalma-Sona Fund /environmental, social-educational, cultural&human rights/
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Ecolur.org
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«Կանաչ Հայաստան» ՀԿ Green Armenia NGO/Կանաչ Հայաստան ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Հայկական հասարակական տեխնոլոգիական ակադեմիա» ՀԿ

No photo description available.
Ruzan Kazaryan, profile picture
Ruzan Kazaryan
Ափսոս-որ վատ է երևում, բայց, միևնույն է կարդացվում է, որ Մշակույթի /ևայլն/ նախարարությունը, նոյեմբերին բարձրացված ահազանգից հետո, կարողացել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում այսքան պատմական հուշարձան հայտնաբերել Դալմայի այգիների մի փոքր հատվածում..
Պատկերացնում եք?. թե ինչեր կհայտնաբերվեին և կհայտնաբերվեն /եթե ազգս ուզենա/, ավելի երկար ժամանակ տարաշքը հետազոտելու և ավելի սրտացավ վերաբերմունքի դեպքում...
1 yrMore
Pages Liked by Page
2.4K likes this
Индивидуальные, семейные, гастро, а также фото-туры!
1K likes this
BWRC Foundation (Բերդի Կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ) was established to support the development...
Recent Post by Page
Public Awareness and Monitoring Center, profile picture

🏊💧Մարտի 14-ը գետերի համար գործողությունների միջազգային օրն է
Էկոպարեկներն անդրադարձել են պոչանքով Դեբեդ գետի աղտոտմանն,
ինչպես նաև անտառների խնդրին, որոնք չափազանց կարևոր դեր ունեն ջրի շրջապտույտում:
#ԷկոՊարեկ

Play Video

«Էկո պարեկ». Մաս 2. Վերադարձ Լոռի

Public Awareness and Monitoring Center, profile picture

📣 «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը՝ մանուկների աչքերով» խորագրով ստեղծագործական մրցույթ
💁🙋‍♂️ Կարող են մասնակցել 3-14 տարեկան երեխաները 🍀

May be an illustration

🌤👧 «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը՝ մանուկների աչքերով» խորագրով ստեղծագործական մրցույթ

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախաձեռնությամբ 1961 թվականից ամեն տարի մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանության համաշխարհային օր (World Meteorological Day):
Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման՝ Հայաստանում մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանի օր։
Ամեն տարի ՀՕԿ-ը այս օրը նշում է որոշակի նշանաբանի ներքո. այս տարվա նշանաբանն է՝ «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը»:

Օդերևութաբանի մասնագիտական տոնի առթիվ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը մանուկների համար կազմակերպում է մրցույթ, որի հաղթողը կստանա անակնկալ նվեր։

📍 Մասնակցելու համար անհրաժեշտ է՝

🟡 Հավանել էջը (👍🏻):

🟡 Մեկնաբանություններում տեղադրել եղանակի վերաբերյալ ձեր փոքրիկի (3-14 տարեկան) ձեռքով նկարած նկարը:

🟡 Կիսվել այս գրառումով (public տարբերակով):

Հաղթող կճանաչվի ամենաշատ հավանում ստացած նկարը: Արդյունքների ամփոփումը տեղի կունենա ս.թ. մարտի 23-ին:

🤗 Դե ինչ, բոլորիդ մաղթում ենք հաջողություն:
#ՀՄԿ #HMC #WMO #WorldMetDay

🎨 Նկարազարդումը՝ Tim Hopgood-ի

Public Awareness and Monitoring Center, profile picture

«Ի գործ» ծրագրի շրջանակում հերթական կրթական միջոցառումն էր․ Ալավերդու #Կանանց_սենյակ-ում անցկացվեց թաղիքագործության դասընթաց, որը վարում էր «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր, թաղիքագործության ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող Լալա Մնեյանը:
Երկօրյա դասընթացի ընթացքում նա ծրագրի մասնակիցներին փոխանցեց թաղիքագործության վերաբերյալ նախնական գիտելիքներ ու թաղիքի հետ աշխատելու հմտություններ, ինչից հետո մասնակիցները գործնականում պատրաստեցին բաժակի տակդիր, պայուսակ:
🗣Լանա Մնեյանի խոսքով՝ չնայած նրան, որ թաղիքագործությունը Հայաստանում խոր, հարուստ արմատներ է ունեցել, սակայն 1960-ական թթ-ից հետո դրանով չեն զբաղվել և այն մոռացված ավանդույթ է եղել: Վերջինիս տարածումն ու վերահայտնագործումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թաղիքագործությունը Եվրոպայում զարթոնք է ապրել, ինչից հետո այն բացի կենցաղային նպատակներին ծառայելուց, դարձել է նաև արվեստի, շքեղության, հագուստի տարր:
👩‍🦰Վարպետության դասից հետո տիկին Մնեյանը պատրաստակամություն հայտնեց շարունական դարձնել վարպետության դասերը։ Նա առաջարկեց ծրագրի մասնակիցների շրջանում աշխատանքային համագործակցային ցանց ձևավորել, որը հնարավորություն կտա ավելի գործնական ու նպատակային դարձնել խորհրդատվությունը՝ արտադրանք ստեղծման և դրա ընթացքում ընթացքում ազգային դիմագիծը պահպանելու, հայկական բրդի տեսակները օգտագործելու և սեփական երևակայությունը զարգացնելու գործում:
Կանանց սենյակ Ալավերդում

Related Pages
2.7K likes this
ԻԱԿ-ի հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
496 likes this
Организация разных видов туризма в Армении и Арцах: гастрономические, экологические, пеший, событийные туры.
See More