Գրիգորի Սահակյան/Grigori Sahakyan is on Facebook. To connect with Գրիգորի Սահակյան/Grigori Sahakyan, join Facebook today.

Գրիգորի Սահակյան/Grigori Sahakyan
Photos
About Գրիգորի Սահակյան/Grigori Sahakyan
ԳՐԻԳՈՐԻ ՌԱՇԻԴԻ ՍԱՀԱԿՅԱՆ
Ծնվել է 1975թ. սեպտեմբերի 4-ին ք.Սումգայիթում:
1988 թ․ փետրվար ամսին Սումգայիթ քաղաքում հայերի դեմ իրականացված ջարդերից հետո ընտանիքով տեղափոխվել է ք.Ստեփանակերտ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
1982թ. ընդունվել է Սումգայիթի թիվ 18 միջնակարգ դպրոցը:
1988 թ. հաճախել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ, այնուհետև ֆիզմաթ դպրոցը, որն էլ ավարտել է 1992 թ.:
1992թ. ընդունվել է ԱրՊՀ ինժեներական ֆակուլտետի ռադիոէլեկտրոնային միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա բաժինը, որն էլ ավարտել է 1997թ:
2002թ․ ընդունվել և 2004թ. կարմիր դիպլոմով և ոսկե մեդալով ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Միխայելովի անվան ռազմական ակադեմիան:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1993 թվականից ծառայության է անցել ԱՀ ՊԲ շարքերում՝ որպես հետախույզ 82 ՄՄ-անոց ականանետային դիվիզիոնում:
1993-1994 թթ. մասնակցել է մարտական գործողություններին:
1994թ. մարտ ամսին, ստանալով լեյտենանտի զինվորական կոչում, նշանակվել է 2-րդ մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար:
1995-2010 թթ. զբաղեցրել է մարտկոցի հրամանատարից մինչև միավորման հրետանու պետի պաշտոնները:
2010թ. նշանակվել է ՊԲ 39138 զորամասի հրամանատար:
2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ գնդապետ Գ. Սահակյանը հմտորեն ղեկավարել է հրետանային բրիգադի կրակը: Կռահելով հակառակորդի նպատակները և հետագա քայլերը՝ հաջողվել է հեռավոր բնագծերում ժամանակին հայտնաբերել հակառակորդի հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները և հասցնել նրանց կրակային խոցում՝ դրանով իսկ ձախողելով հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը: Մարտական գործողությունների ժամանակ ճնշվել և ոչնչացվել է հակառակորդի բազմաքանակ կենդանի ուժը և կրակային միջոցները: Այս ամենն էլ նպաստել է հակառակորդի կողմից զինադադար աղերսելուն: Հրետանային բրիգադի մարտական գործողությունների հաջող վարումը նպաստել է նրան, որ կենտրոնական ուղղությունում գործող մեր համազորային զորամասերը հաջողությամբ, առանց կորուստների, կատարել են իրենց մարտական խնդիրները՝ չզիջելով հակառակորդին ոչ մի դիրք:
Գ.Սահակյանի ղեկավարությամբ ՊԲ 39138 զորամասը 2015-2018թթ. անընդմեջ ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն հրետանային զորամաս և առհավետ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍ»:
2014թ․ ապրիլի 23-ին հայրենիքի պաշտպանության գործին բերած նպաստի, ցուցաբերած արիության, մարտական բարձր պատրաստվածության և զինվորական օրինակելի կարգապահության համար ՊԲ 39138 զորամասը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
2004թ. Հեղինակել է «Պետական ռազմական կառավարում՛» գիտական աշխատանքը:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով
ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով
ԱՀ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով, ինչպես նաև մի շարք գերատեսչական մեդալներով և անվանական զենքով
2016թ. պարգևատրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակով:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Ամուսնացած է՝ ունի երկու երեխա: