ՏԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած առատ անձրևին հաջորդել է կարկուտը, որը մեծ վնասներ է հասցրել։ Հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը։ Կարկուտը փչացրել է գյուղի հասուն բերքն ու բարիքը։
Լուսանկարը՝ Սաթեն Իսունցի ՖԲ էջից։
https://
Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքում արտագաղթը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Մանրամասը՝ տեսանյութում։
ԼԱՍՏ լրատվական
Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքում արտագաղթը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Մանրամասը՝ տեսանյութում։
Նյութը կիսվելիս ԼԱՍՏ լրատվական–ին հղումը պարտադիր է։
ՏՂՑԻ ՀԵՐՈՍԸ
------------------------------------------
Գևորգ Ռաֆիկի Իսունցը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 13-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Սովորել է Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2019թ. հունվարի 20-ին մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության՝ Մատաղիսում: Ծառայության ընթացքում ցուցաբերած արիության համար արժանացել է պատվոգրերի և շքանշանների, որոնք ցավոք այդպես էլ տուն չհասան։
Գևորգը ազնիվ էր, ընկերասեր, ժպտերես և միշտ պատրաստակամ օգնելու։
Ընկերը՝ Էդգարը, պատմում է. «Գևորգը երբեք չի նահանջել, 15-20 թուրք է սպանել, մի քանիսից էլ Քյարամի վրեժն առել, իսկ վերջում անմահացել իմ ձեռքերում»։
Հոկտեմբերի 13-ի առավոտյան, վերջին անգամ հեռախոսազանգ է ունենում ծնողների և հարազատների հետ և ընդմիշտ կապը կտրվում է։
Տան մինուճարն էր, հույսն ու ապավենն ընտանիքի։
Հերոսացավ 20 տարին չբոլորած, անմահացավ հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի։
ՀԵՐՈՍ ԿԱՄՈ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵՑ ՈՐԴՈՒ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Տեղ համայնքի Կամո Պողոսյանի անվան թիվ 1 նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2017 թ֊ին։ Տարածքային զարգացման հիմնադրամի, բարերարների աջակցությամբ այն ամբողջովին հիմնանորոգվեց։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էլ ջանքեր չխնայեց ոչ միայն վերանորոգումն ավարտին հասցնելու, այլև ամբողջովին կահավորելու և անհրաժեշտ պարագաներով ՆՈԻՀ֊ ն ապահովելու համար։
Եվ ահա գարնանային տրամադրությամբ նախակրթարան այցելած փոքրիկները մուտք գործեցին եվրոպական ստանդարտներին համապատասխան, ամբողջովին բարեկարգված, հարազատ կրթօջախ։ Տնօրինության հրավերով երեխաներին ուղեկցելու էր եկել հերոս Կամո Պողոսյանի մայրը՝ Լենա Բաղունցը։ Տնօրեն Մելսիդա Պողոսյանի հետ փոքրիկների համար վերջինս կտրեց ժապապավենը։ Մանուկների ուրախությանը չափ ու սահման չկար։ Երեխաներին ՆՈՒՀ ուղեկցելու արարողությանը մասնակցող համայնքապետարանի աշխատակիցները նվերներով ու քաղցրավենիքով էլ ավելի տոնական դարձրին օրը։
Նորություններ Սյունիքից ու աշխարհից:
© «GORIS MEDIA GROUP»


























