Արթուր Նալբանդյան is on Facebook. To connect with Արթուր, join Facebook today.
Արթուր Նալբանդյան is on Facebook. To connect with Արթուր, join Facebook today.
Արթուր Նալբանդյան, profile picture

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կվերականգնվի Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը

Հոռոմայրի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք: Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա: Առաջին խմբի գլխավոր Սուրբ Նշան միանավ թաղածածկ եկեղեցին 1187-ին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, բազալտե սրբատաշ քարից: Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Հիսուսի շքեղ բարձրաքանդակն է, իսկ դռան կողքերին` Միքայել և Գաբրիել հրեշտակապետերն ամբողջ հասակով: Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290-ին: Սուրբ Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201-ին կառուցվել է փոքրիկ մատուռ: Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ.), որից քիչ հեռու պահպանվել են Սուրբ Առաքյալ մատուռի (1216 թ.) ավերակները: Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` 13-րդ դ. խաչքարերով ու տապանաքարերով: Սարահարթի կառույցների խմբում են երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը: Շինարարական արձանագրությունը պահպանվել է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային մուտքի կիսակամար շրջանակի վրա: Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարգործ:
Մարզի համար կրթամշակութային, հոգևոր մեծ նշանակություն ունեցող Հոռոմայրի՝ ավելի քան 4 դար խոնարհված հուշարձանախումբը, կվերանորոգվի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ ստանալով իր երբեմնի տեսքը:
Ինչպես նշում է վերակառուցող ճարտարապետ Սուրեն Աբովյանը, դեռևս 2016թ. ամռանը վերին հուշարձանախմբի վերականգնման նախաձեռնությունը մարզի ղեկավարը քննարկել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ և նախագծի կազմման, հուշարձանախմբի վերականգնման կարևոր առաքելությունը վստահվել է Սուրեն Աբովյանին: Հայաստանի ու մասնավորապես Տաշիր-Ձորագետի տարածշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող կրթամշակութային և հոգևոր նշանակություն ունեցող այս կենտրոնը նորովի շունչ կստանա և ընդամենը 5-6 ամիս անց այստեղ կրկին կհնչեն զանգերի ղողանջները: Ճարտարապետի տեղեկացմամբ, կվերականգնվի հարավային կողմի եկեղեցու տանիքը, ծածկը, շարժվող քարերը կամրացվեն, պատերը կմաքրվեն կավճային գրառումներից: Ինչ վերաբերվում է, հարավային կողմի եկեղեցուն, ապա վերկանգնման ենթակա է քարե թաղածածկն՝ իր երկլանջ տանիքով, գավթի թաղերը, կտեղադրվի նաև զանգաշտարակը:
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը, կարևորելով նախաձեռնությունը, ուրախությամբ նշում է, որ հուշարձանախումբը, տեղացիների համար կենսական նշանակություն ունի, իսկ զբոսաշրջիկների համար այն առավել գրավիչ կլինի:
Հուշարձանախմբի վերականգնման աշխատանքները կիրականացվեն ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությունը ստանալուց հետո միայն:

No photo description available.
Hasmik Evoyan, profile picture
Hasmik Evoyan
Ինչի ա մոտս մտավախություն առաջանում, որ հերթական եվրոռեմոնտն եք անելու.... Սա իմ ամենասիրած վայրերց ա, ու եթե հավուր պատշաճի չեք կարողանալու վերանորոգել, ավելի լավ ա սկի ձեռ չտաք ոչ մի քարի...
4 yrsMore
Տեր Վրթանես Բաղալյան, profile picture
Տեր Վրթանես Բաղալյան
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանին ճանաչելով՝ վստահ եմ, որ ավանդակն եղանակով և պատշաճ վերականգնում է արվելու:
4 yrsMore
Տեր Վրթանես Բաղալյան, profile picture
Տեր Վրթանես Բաղալյան
Լուսանկարում ընդամենը վերականգնման էսքիզ է համակարգչի միջոցով, իսկ վերականգնում արվելու է բարդ կրաշաղախով և սրբավայրին համահունչ քարով:
4 yrsMore