ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture
ՀՀ Քննչական Կոմիտե 在用 Facebook。想和 ՀՀ Քննչական Կոմիտե 建立联系,就立即加入 Facebook 吧。
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture
ՀՀ Քննչական Կոմիտե 在用 Facebook。想和 ՀՀ Քննչական Կոմիտե 建立联系,就立即加入 Facebook 吧。
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture

ՀՀ քննչական կոմիտեում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների, արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և քրեագիտական վարչությունում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների գծով միջազգային փորձագետ, կրիմինալիստ ֆրանսահայ Էլիզ Պողոսյանի և արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետ Ժան Լյուկ Մեսաժեի հետ:
Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման, արգելված զինատեսակների կիրառման, ինչպես նաև նշված դեպքերի առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեծածավալ փորձաքննությունների նշանակման և իրականացման վերաբերյալ հարցեր:
Քննարկումների առարկա են դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող մի շարք արարքների, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ռազմական գործողություններում վարձկաններ օգտագործելու վերաբերյալ դեպքերը:
Հանդիպումների ընթացքում երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու ուղղությամբ։

可能是包含下列内容的图片:5 位用户、一群人坐着和花
可能是包含下列内容的图片:3 位用户和花
公共主页发布的近期帖子
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture

Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող, Ն.Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած և 2019թ. ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված աշակերտին 2020թ. հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու դիմաց 2020թ. օգոստոս ամսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով աշակերտի ծնողից որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ ընդհանուր 145.575 ՀՀ դրամ գումարին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումար, որի փոխարեն վերջինս կաշառք տալու միջնորդ հանդիսացած ծնողին է փոխանցել ընդհանուր 150.000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև, 2021թ. փետրվարի 16-ին նույն դպրոցի տնօրենը, կաշառք տվող ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ պահանջված 300 ԱՄՆ դոլարից իրեն է փոխանցվել ընդամենը 100 ԱՄՆ դոլար, պահանջել է 104.984 ՀՀ դրամ գումարին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով:

2021թ. մարտի 2-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

可能是包含下列内容的图片:文字
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture

Պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև բնակարան ստանալու համար միջնորդավճարներ վճարելու պատրվակներով հափշտակության դեպքերի հանգամանքները:

INVESTIGATIVE.AM

41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Կոտայքի մարզի երկու բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու համար

Պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև բնակարան ստանալու համար միջնորդավճարներ վճարելու պատրվակներով հափշտակության դ...
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture

Տղամարդկանց միջև սկասված պարզաբանումը վերածվել է վիճաբանության, հնչել են նաև փոխադարձ վիրավորանքներ, որի ընթացքում Եղեգնաձորի բնակիչը, վրեժի շարժառիթով, աջ ձեռքի ափով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 62-ամյա տղամարդու ձախ քունքային հատվածին՝ պատճառելով գլխուղեղի դիֆուզ, փակ գանգուղեղային վնասվածք, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

INVESTIGATIVE.AM

Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 62-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է վիճաբանության ժամանակ:
相关主页
2.1 万位用户赞了
ՄԵՐ ԹԵԺ ԳԻԾԸ՝ 8500
4.3 万位用户赞了
Welcome to the official Facebook page of Police of the Republic of Armenia!
For more information,...
1 万位用户赞了
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն
查看更多