Արա Զոհրաբյան is on Facebook. To connect with Արա, join Facebook today.
Արա Զոհրաբյան is on Facebook. To connect with Արա, join Facebook today.
Արա Զոհրաբյան, profile picture

3 ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Որպես քաղաքացի, պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս գործընթացը, այդ թվում՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, հաճելի են և օգտակար:

Գիտակցում եմ, թե որքան դժվարություններ կան արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն համակարգերը քանդելու, մարդկանց նախկին արատավոր սովորությունները վերացնելու և մեր երազած երկիրը կառուցելու կարևոր գործում: Հասկանալի է, որ դրական արդյունքի հասնելու համար երբեմն ընտրված մեթոդները համարժեք են ոչ թե օրենքին, այլ՝ բարդ թիրախին:

Որպես փաստաբան ունեմ հետևյալ մտահոգությունները՝
1. Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը (որոնց ղեկավարների՝ երկրին ծառայելու բարի նպատակի նկատմամբ կասկած չունեմ) սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին:

Մարդկանց բնակարան կամ տնտեսական գործունեության տարածքներ մուտք գործելիս և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, եթե դրանք զուգահեռ լուսաբանվում են, պետք է հասարակությանը տեղեկացնել, թե ինչ առիթի և հիմքի պայմաններում է նման միջամտության անհրաժեշտություն առաջացել:

Հակառակ դեպքում, դա կարող է ընկալվել կամայական և ընտրողական (անձնավորված) միջամտություն, որը եթե հանրային այս վստահության ֆոնին, գովելի է, ապա վաղը կարող է դառնալ չարիք նույն հասարակության համար:

Հայաստանում տնտեսական գործունեության հետ կապված ստուգումները կարգավորող օրենք կա, ինչպես նաև՝ հատուկ դրա համար նախատեսված մարմիններ: Տնտեսական գործունեությունը օրենքով սահմանված հիմքով և կարգով ստուգող մարմինների միջոցով վերահսկելը նույնպես արդյունավետ գործիք է և չի ստեղծի այն տպավորությունը, որ «ոստիկանական պետության» հետ գործ ունենք:

2. Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը: Սիրո և համերաշխության լոզունգների ներքո իրականացված իշխանափոխությունը, չի կարող ատելության և հայհոյանքների համար պարարտ հող ստեղծել և սնել դրանք:

Հայհոյանքների, վիրավորանքների և սպառնալիքների թիրախ են դարձել մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք՝ լրագրողները և փաստաբանները:

Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաև նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն և ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում:

Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա:

Նույն կերպ, լրագրողներն էլ իրենց համարձակ կեցվածքով և սուր գրչով ընդդիմացել են նախկին իշխանություններին: Այսօր էլ, երբ երկրում չկա գործող իշխանություններին հակակշռող ընդդիմություն, թերությունների վերաբերյալ հիմնական աղբյուրը դարձել է լրագրողը:

Կարծում եմ, որ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իր լիազորությունների շրջանակում, կարող է մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների համար ազատ և անկաշկանդ գործելու պայմաններ ապահովել:

Դա նաև ենթադրում է հանրային հայտարարությունների մակարդակով, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ գործիքներով չթույլատրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ վիրավորանքների, հայհոյանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումներ:

Մեր փաստաբաններն ի վիճակի են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում մեղադրվող ցանկացած անձի:

Մեր լրագրողներն ի վիճակի են վեր հանել խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ իշխանությունների թերությունները:

3. Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի՝ դատարաններին հրահանգ տալուց խուսափելու հայտարարությունը, առաջինը մեծ ուրախությամբ արձանագրեց փաստաբանական համայնքը:

Վերջերս Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց՝ «Եթե հանկարծ պարզվի, որ որևէ դատավոր գործում է անձնական շահագրգռվածության, ֆինանսական շահագրգռվածության, կոռուպցիոն շահագրգռվածության, բարեկամային շահագրգռվածության, կլանային շահագրգռվածության շրջանակում, ապա «վայ»-ը եկել և տարել է այդպիսի մարդկանց»:

Կարծում եմ, որ այս հարցում, պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել: Դատավորը վարչապետի նշված խոսքի յուրովի մեկնաբանությամբ կարող է իշխանահաճո «արդարադատություն» իրականացնել այն հաշվով, որպեսզի իրեն չմեղադրեն կլանային կամ բարեկամական շահագրգռվածությամբ որոշում կայացնելու համար:

Հուսով եմ վերոհիշյալ մտահոգություններս կփարատվեն:

Վազգեն Պետրոսյան, profile picture
Վազգեն Պետրոսյան
տեղին մտահոգություններ, որոնց կարելի ևս մի քանիսը ավելացնել...
3 yrsMore
Armen Khachatryan, profile picture
Armen Khachatryan
Միաբան եմ Ձեզ հետ։ Ձեր մտահոգություները տեղին են։
3 yrsMore
Hasmik Hovsepyan, profile picture
Hasmik Hovsepyan
Արդար պահանջ։
3 yrsMore
Armine Shumovych, profile picture
Armine Shumovych
փաստաբաննեը կոչված են օգնելու այն մարդկանց ում իրավունքներն իրականում ոտնահարվել են: Նրանք պետք է առաջինը` նախքան դատարանը, կարողանան իրենց չափով արդար ու ողջամիտ որոշումներ կայացնեն, ինչը ցավոք մեր օրերում տեղի չի ունենում: Գումար ստանալը և «անուն» ձեռք բերելը շատ փաստաբանների համար դարձել է առաջնային: Նման փաստաբանները մոռացել են, որ սա նոր Հայաստան է. և այլևս իրենց նմանները « պատիվ ու արժանապատվություն » պահանջելու հարցում գործ չեն ունենալու կոռումպացված կամ վերևից զանգեր ստացող դատավորի հետ:
3 yrsMore
Արմինե Մելքոնյան, profile picture
Արմինե Մելքոնյան
Ձեր կառույցի փչացման գործում Ձեր դերը մեծ է))) կներեք անկեղծության համար
3 yrsMore
Zaruhi Gaboyan, profile picture
Zaruhi Gaboyan
Հարգելի Արա Զոհրաբյան, շատ կարևոր է, որ փաստաբանները, որոնք "արտոնագրեր" ունեն և աշխատում են 50×50, կամ խզբզում են թղթերի վրա, դատավորների, նրանց մանկլավիկ օգնականների հետ համագործակցելով խաթարում ընտանիքների կյանքը, մի խոսքով' փող են աշխատում, կարելի է և անհրաժեշտ դրանցից ազատել փաստաբանների դաշտը։
3 yrsMore
Zaruhi Gaboyan, profile picture
Zaruhi Gaboyan
Եթե ես գիտեմ այդ չ'փաստաբաններին, դուք առավել ևս նրանց քաջ ծանոթ եք։ Սկսեք աշխատել օրենքով և ֆիլտրացրեք դաշտը աղբից։
3 yrsMore
Asya Ovanyan-Kerobyan, profile picture
Asya Ovanyan-Kerobyan
Համամիտ եմ Ձեզ հետ:
3 yrsMore
Gohar Aselesyan, profile picture
Gohar Aselesyan
Համամիտ եմ,որպես իրավաբան լիովին կիսում եմ Ձեր տեսակետը, ինքս էլ մտահոգված եմ, բայց նաև հասկանալի է ու արդարացված վարչապետի գործելակերպը....Տարիներ շարոունակ կոռումպացված հանցավոր համակարգը միանգամից գլխիվայր փոխելու գործընթացում բացթողումներ ու սխալներ, իհարկե, կլինեն, հետևաբար քննադատություններն էլ անխուսափելի են,բայց կարծում եմ դրանց ոչ միայն ըմբռնումով կվերաբերվեն, այլ նաև իրապես ժողովրդավարական երկիր կերտելու գործընթացում անկասկած ականջալուր կլինեն մասնագիտական խորհուրդներին, մանավանդ որ վարչապետն անձամբ քանիցս հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում միաժամանակ և տնտեսագետ, և դատավոր, և դատախազ լինել՝ դրանով ընդգծելով իշխանության թևերի տարանջատման սահմանադրական անհրաժեշտությունը...
3 yrsMore
Anush Gharibyan, profile picture
Anush Gharibyan
Es karcum em arach ein datavorner@ ishxanahacho datavarutyun irakanacnum ev mnum anpatjeli
3 yrsMore
Alina  Ghazaryan, profile picture
Alina Ghazaryan
Համամիտ եմ
3 yrsMore
Armen Martirosyan, profile picture
Armen Martirosyan
Կիսում եմ Ձեր կարծիքը նշված հարցերի շուրջ
3 yrsMore
Julia Amirkhanyan, profile picture
Julia Amirkhanyan
Լրիվ համաձայն եմ Արայի հետ:Ավելին. վարչաօետը պետք է ուշադրությունը բեվեռի դատական համակարգի բազմաթիվ պրոբլեմների վրա, սկսած նյութատեխնիկական խղճուկ վիճակից վերջացրած դատավորների թվի կտրուկ ավելացումով: Երբ մի դատավորի վարույթում առնվազը 500-1500 գործ կա, - լավ էլի, խոսք չեմ գտնում
3 yrsMore
Zaruhi Gaboyan, profile picture
Zaruhi Gaboyan
Փաստաբաններին էլ պիտի ֆիլտրացնել, միջնորդ տեսակից, 50×50 խաղացողներից պալատը պիտի մաքրել
3 yrsMore