ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture
ՀՀ Քննչական Կոմիտե is on Facebook. To connect with ՀՀ Քննչական Կոմիտե, join Facebook today.
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture
ՀՀ Քննչական Կոմիտե is on Facebook. To connect with ՀՀ Քննչական Կոմիտե, join Facebook today.
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture

«Facebook» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Facebook» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից բացառիկ ցինիզմով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատերը, ուղիղ եթերում, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում, խոսելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի մասին, դրանց մասնակիցների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, լկտի ու վիրավորական արտահայտություններ՝ ուղեկցված բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

May be an image of 2 people
Անի յան, profile picture
Անի յան
Հերթը մյուսներին,շարունակելի թող լինի։
9 mosMore
Anna Azaryan, profile picture
Anna Azaryan
Բա չգիտեիր որ հատուցման ժամնելա գալու
9 mosMore
Eugenie Khachatryan, profile picture
Eugenie Khachatryan
Ամենախիստ պատիժը տալ
9 mosMore
Валерик Петросян, profile picture
Валерик Петросян
Էդ տիպի տականքներին իրավապահները պետքա գցեն քացռւ տակ կեղտոտ բերանը ջարդեն
9 mosMore
Sevada Mkrtchyan, profile picture
Sevada Mkrtchyan
sran kzcreqq
9 mosMore
Arthur, profile picture
Arthur
Բա, էսի օրենքի երկիրա!
9 mosMore
Sardaryan Haykush, profile picture
Sardaryan Haykush
9 mosMore
Larisa Asatryan, profile picture
Larisa Asatryan
Հիմա էլ թող գնա բերդ այդտեղ էլ գեյ ռազվեդչիկների կարիք կա
9 mosMore
Margarita Sirunyan, profile picture
Margarita Sirunyan
հույս ունենք կշարունակվի
9 mosMore
Рузанна Оганджанян, profile picture
Рузанна Оганджанян
Թող խրատ լինի մնացած տականքներին .......
9 mosMore
Gayane Arakelyan, profile picture
Gayane Arakelyan
9 mosMore
Իսակ Ազատյան, profile picture
Իսակ Ազատյան
9 mosMore
Marina Victoria Gale, profile picture
Marina Victoria Gale
Նրա նման շատ մարդիկ կան, և ավելի վատ, կան FB- ի վերաբերյալ հայկական խմբեր, որոնք վավերացնում են դա սփյուռքի մեջ `զվարճալի անուններով գործակալներ` մեր Վարչապետին և մեր Կառավարությանը նվաստացնող հին գանգստերների գործակալներով, ինչպես նաև նրանց մեղադրելով իրենց կատարած յուրաքանչյուր հանցագործության համար: Նրանք նաև ցանցի արտահանում ունեն BAN- ի բոլոր բարի հայերը, որոնք ինձ խրախուսում են անգամ մեկնաբանելուց չհրապարակել, սա կարևոր խնդիր է, որի համար մեր Կառավարությունը պետք է պահանջի ՀԴԲ-ից, այլև Արևմտյան Կառավարությունից:
9 mosMore
Վահան Ասրապեան, profile picture
Վահան Ասրապեան
Էս էլ՝ սե՛նց։
Բոլորի՛ն հավաքեք։
9 mosMore
Marina Victoria Gale, profile picture
Marina Victoria Gale
What 30 years of TYRANNY has done to our citizens, they better shut up now!
Bac tv. Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մեր վարչապետից․ Արփիկ Նազարյան
https://www.youtube.com/watch?v=STfF0C6ReAs
9 mosMore
Marina Victoria Gale, profile picture
Marina Victoria Gale
There are many like him and worse there are Armenian Groups on FB who validate this in the DIaspora people with funny names agents of the old gangsters degrading our Prime Minister and our Government as well as accusing them of every crime they themselves have committed. They also have network export to BAN all good Armenians enclouding myself from publishing even commenting, this is an important issue that our Government must demand FB but also the Western Government to take responsibility for! I am such a victim of FB compatriots and groups.
9 mosMore
Recent Post by Page
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture

Թրաֆիքինգի դեպքի առթիվ հարուցված գրեական գործով մեղադրանք է առաջադրվել ընտանիքի երեք անդամի

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ամուսիններ՝ 1960 թվականի ծնված Լ.Կ-ին և 1971 թվականին ծնված Ա.Ղ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4 կետերով, իսկ նրանց որդուն՝ 2003 թվականի ծնված Վ.Կ-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4 կետերով սահմանված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նրանք 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կատարել են մարդու՝ հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգ կամ շահագործում՝ իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ ղեկավարելու հնարավորությունից զրկված, արարքի կատարման պահին անչափահաս տարիքում գտվող Ա.Ի.-ին դրել և պահել են շահագործման վիճակի մեջ, օգտագործելով վերջինիս վիճակի խոցելիությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով շահագործել են նրան, չեն վճարել կատարված աշխատանքի դիմաց վարձատրության՝ նախնական բանավոր պայմանավորվածությամբ որոշված գումարը, պահել են նվաստացուցիչ և անմարդկային պայմաններում, իսկ մայրը և որդին վերջինիս նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով և դրա գործադրմամբ հարկադրել են աշխատել:

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ 2018 թվականին ընտանիքի անչափահաս որդին և Լ.Կ.-ի մոտ որպես կթվորուհի աշխատող Հ.Բ.-ն տուժող Ա.Ի.-ին ընտանիքին պատկանող անասնաֆերմային կից տնակում, դիտավորյալ կերպով պատճառել են հոգեկան տառապանք, մասնավորապես՝ որդին տուժող Ա.Ի-ին ստիպողաբար կերակրել է ուտելիքի մնացորդներ, իսկ Հ.Բ.-ն այդ ընթացքում, առանց պատճառի և առիթի, ձեռքերով և ոտքերով հարվածել է վերջինիս, հայհոյել, որի ժամանակ Վ.Կ-ն տեսանկարահանել է այդ ամենը իր բջջային հեռախոսով և ծաղրանքի ենթարկել Ա.Ի-ին:
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

No photo description available.
Mane Isoyan, profile picture
Mane Isoyan
Խայտառակություն
4 hrsMore
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

INVESTIGATIVE.AM

Նախապատրաստվում են նյութեր՝ նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ Քննչական Կոմիտե, profile picture

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով ռազմամթերք՝ նռնակ, ձեռք բերելու, պահելու, կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

INVESTIGATIVE.AM

Ավարտվել է դանակահարության, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և շրջանառությունն արգելված

Հայհոյելու հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացու հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս և նախապես իր հետ վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել նրա մարմն....
Related Pages
43K likes this
Welcome to the official Facebook page of Police of the Republic of Armenia!
For more information,...
11K likes this
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն
57K likes this
Բարի գալուստ Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջ
See More