Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ, profile picture
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ is on Facebook. To connect with Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ, join Facebook today.

Հուլիսի 18-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունի 'Great Mufti of Syria sheikh, doctor Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված Հայաստանի Հանրապետության մարդասիրական առաքելության խմբի կենտրոն: Հանդիպման ընթացքում Մեծ Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունը խոսեց սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին, նշելով, որ հայերը եղել են և միշտ կմնան սիրիական հասարակության անբաժանելի մասը: Նա անդրադարձ կատարեց Սիրիայի մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում հայերի ունեցած մեծ ավանդին, շեշտելով այն հանգամանքը, որ Ցեղասպանությունից փրկված հայերը ոչմիայն փրկության ափ գտան Սիրիայում, այլև, որպես նշան մեծ երախտագիտության,ամբողջությամբ լծվեցին Սիրիական Հայրենիքի շենացման և բարգավաճման գործին`բարեկամության կամուրջներ կառուցելով երկու եղբայրական երկրների` Սիրիայի և Հայաստանի միջև: ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ Սիրիայի Մեծ Մուֆթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և ժողովրդին փոխանցեց սիրիական իշխանությունների երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը, միաժամանակ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հերթին նշեց, որ սիրիական ճգնաժամի ողջընթացքում Դամասկոսում և Հալեպում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատել են ամբողջական ծավալով` Սիրիայի ժողովրդի հետ հավասարաչափ կիսելով պատերազմի ողջ զրկանքներն ու դառնությունները: Հայաստանի կառավարության և ժողովրդի անունից բազում մարդասիրականօգնություններ են ուղարկվել սիրիայի բարեկամ ժողովրդին` այն առաջին հերթին դիտարկելով որպես բարոյական պարտքի դրսևորում: Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով Մեծ Մուֆթի դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունին կենտրոն այցելության, ինչպես նաև բարձր գնահատականի և վստահության համար, ասաց, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել համասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայում բնակվող ժողովրդի հոգսերի կրճատմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայություններ տրամադրմանը:

Recent Post by Page
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ, profile picture

IRAVUNK.COM

Ճապոնիայի դեսպանը և Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի տնօրենը ստորագրել են պայմանագիր

2021 թվականի մարտի 16-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական շենքում Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Ճապո....
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ, profile picture

1LURER.AM

Ճապոնիայի դեսպանը և Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի տնօրենը ստորագրել են պայմանագիր

Ճապոնիայի դեսպանը և Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի տնօրենը ստորագրել են պայմանագիր
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ, profile picture

ARMENPRESS.AM

Ճապոնիան կօգնի Հայաստանի ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում իրազեկման աշխատանքների հարցում

Ճապոնիան կօգնի Հայաստանի ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում իրազեկման աշխատանքների հարցում
Related Pages
132K likes this
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական էջ
The official page of the...
10K likes this
Բարի գալուստ Շիրակի մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ:
22K likes this
This is the Official Facebook page of UN Armenia Office. Սա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Ֆեյսբուքի...
See More