Գիտական բացառիկ լավ լուր՝
սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը
ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ:
ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությունների գերազանցության Կենտրոնը»:
Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։
Ծրագրի մասնակիցները վստահեցնում են, որ կենտրոնը կառուցվելու է ամուր հիմքերի վրա:
«Թվում է թե բժշկի աշխատանքը մեծ էներգիա է պահանջում, սակայն ճիշտ հակառակը` սիրելու դեպքում այն ավելի շատ էներգիա տալիս է, քան վերցնում»,- վստահեցնում է վիրաբույժ,
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Բաբլոյանը

YSMU.AM
Բժշկի աշխատանքը մեծ էներգիա է պահանջում, սակայն ճիշտ հակառակը` սիրելու դեպքում այն ավելի շատ էներգիա տալիս է, քան վերցնում. Սերգեյ Բաբլոյ
Սիրելի՛ հայրենակիցներ,մասնակցեք, ԵՊԲՀ-ն
իրականացնում է համալիր հետազոտություն կորոնավիրուսից հետո, որն իր մեջ ընդգրկում է՝
✅ հոտառության և համի զգացողության օբյեկտիվ թեստավորում,
✅ նյարդաբանական հետազոտություն,
✅ հակամարմնի հետազոտություն:
✅ Մանրամասն՝
https://docs.google.com/forms/d/1s3b_E44xv6QnIxUifaUQbUcolUgyiQJP-te1VL-sw4g/viewform?chromeless=1&fbclid=IwAR0Vev3Xd6rRuDeVvGylOG4k4wtDJUndpiOGNWjhGYTdjCiK3lML0-qXpOM&edit_requested=true
Հ.Գ. Հետազոտությունն անվճար է։
Հարգելի ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներ,
ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնը, պրակտիկայի բաժնի հետ համատեղ , առաջարկում է արտադրական պրակտիկայի անցկացման այլընտրանքային տարբերակ, որի շրջանակներում հնարավորություն կունենաք ամառային պրակտիկայի ձեզ հատկացված 10 օրերից 5-ը փոխարինել «Լանցետ» թիմի կողմից կազմակերպված վիրաբուժական հիմնական գործնական հմտությունների զարգացման դասընթացներով.
✅վիրահատարանի կառուցվածք, պահվածքի կանոններ
✅ասեպտիկա, անտիսեպտիկա
✅վիրաբուժական գործիքներ
✅վիրաբուժական հանգույցներ
✅կարերի 10֊ից ավելի հիմնական տեսակներ
Դասընթացները կկազմակերպվեն Ձեր դասապրոցեսին զուգահեռ` մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, անհատականացված գրաֆիկներով։
Գրանցվելու համար կարող եք մոտենալ պրակտիկայի բաժին՝ սկսած մարտի 2-ից։
Վիրաբուժությունը սկսենք «Լանցետ»-ից։
Շուտով օտարերկրացի ուսանողների համար նույնպես կլինեն հետաքրքիր նորություններ։
Rus⤵️
Уважаемые студенты 3-го курса факультета общей медицины,
центр карьеры ЕГМУ совместно с отделом практики предлагает альтернативный вариант проведения производственной практики, в рамках которого у вас будет возможность из 10 дней летней практики заменить 5 курсами по развитию основных практических хирургических навыков, организованных командой «Ланцет».
✅структура операционной, правила поведения
✅асептика, антисептика
✅хирургические инструменты
✅хирургические узлы
✅более 10 основных видов швов
Курсы будут организованы параллельно с учебным процессом в марте, апреле, мае, по персонализированным графикам.
Для регистрации вы можете обратиться в отдел практики, начиная со 2 марта.
Начнем хирургию с "Ланцета".
Скоро для иностранных студентов также будут интересные новости.
Eng⤵️
Dear third year students of the Faculty of General Medicine,
YSMU Career Center, in cooperation with the internship department, offers an alternative way of conducting an internship, within the framework of which you will have the opportunity to replace 5 out of 10 days of summer internship with basic surgical skills development courses organized by the Lancet team.
✅operating room structure, rules of conduct,
✅aseptic, antiseptic,
✅surgical instruments,
✅surgical nodes,
✅more than 10 main types of suturing techniques.
The courses will be organized in parallel with your lesson process, in March, April, May, with personalized schedules.
To register, you can approach the internship section, starting from March 2.
Let's start the surgery from "Lancet".
Soon there will be interesting news for foreign students as well.






