ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄ ՆԱԽՇՈւՆ ՏԱՎԱՐԱՑՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈւՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ:
Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Մարտի 8-ն է այն խորհրդանշական օրը, որ բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի բոլոր հաջողությունները տարբեր ժամանակաշրջաններում հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ակտիվ ներգրավվածության շնորհիվ:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի համար դժվարագույն, ողբերգական ժամերին ցավի ու տառապանքի առյուծի բաժինն եք լուռ ամփոփել ձեր հոգիներում՝ թույլ չտալով մեզ վշտից ընկճվել, ուժ տալով մեզ պայքարել հանուն մեր զավակների վաղվա լուսավոր ապագայի:
Անգնահատելի է ձեր դերը մեր պետության, հասարակության մեջ:
Հարգանքս և խոնարհումս մեր մայրերին, տիկնանց, քույրերին և դուստրերին: Մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարան կյանքում և հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր պետականության:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Ամենայն բարիք
Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA shared a video from the playlist Ճեպազրույց.
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի Ռուբեն Վարդազարյանի ճեպազրույցը
Tert.am was live.
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի ճեպազրույցը՝ ուղիղ
✊✊✊✊👍👍👍👍👍👍
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Օրացույցում այսօր տոնական օր է: Մեր տրամադրություններն ու զգացողությունները, սակայն, տոնական չեն: 44-օրյա պատերազմի պատճառած անամոք ցավը դեռ երկար մաշելու է մեր սրտերն ու հոգիները: Պատերազմում կորսված կյանքերը, այսօր գերության մեջ գտնվող մեր զավակները, անհետ կորածները, հաշմանդամություն ձեռք բերած տղաները, մարդկային աղճատված ճակատագրերը դաժան իրողությունների առաջ են կանգնեցրել մեր ժողովրդին, ու արնահոսում են մեր Բանակի վերքերը:
Այսօր, և այսուհետ, յուրաքանչյուրս պարտավոր է անմնացորդ լինել բանակի, զինվորի կողքին, սատարել, քաջալերանքի խոսք ասել և իր բաժին գործով աջակցել, որ ժամ առաջ Հայկական Բանակն ուղղի մեջքը, հզորանա և շարունակի հանդիսանալ Հայաստանի և Արցախի խաղաղ և բարեկեցիկ ապագայի կայուն ու աներկբա երաշխավորը:
Խոնարհումս բոլոր քաջերին, ովքեր սեփական կյանքը դրեցին զոհասեղանին՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի:
Շնորհակալությունս բանակային համազգեստ կրող մեր տղաներին, որ այսօր էլ, այս պահին էլ պատվախնդրորեն իրականացնում են Հայրենիքի պաշտպանությունն ու երաշխավորում մեր ժողովրդի անվտանգությունը:
Հայը դատապարված է կերտել և ունենալ հզոր ու դիմակայուն բանակ:
Աստված պահապան հայ զինվորականին և մեր ժողովրդին:
➡️ http://court.am/hy/news/354
The official page of the...



















