Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուների միջև կայացած այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից մանրամասներ.
✅Առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները
✅Քննարկվում է Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին դրամական օժանդակություն տրամադրելու հարցը։
🔊🔊🔊Սիրելի՛ արցախցիներ
☝️Հիշեցնում և զգուշացնում ենք՝ 68 000 դրամի չափով տրվող աջակցության ծրագրի դիմումը լրացնելիս, մուտքագրեք ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, որը բացված է հենց ձե՛ր անունով։
🚫Այլ անձի բանկային քարտի տվյալներ մուտքագրելու դեպքում՝ ձեզ հասանելիք աջակցության քարտին չի փոխանցվի, պետք է անձամբ ներկայանաք բանկ՝ առձեռն ստանալով գումարը։
📌Հասցրեք դիմումները լրացնել մինչև մարտի 15-ը՝ 4 ամսվա գումարը ստանալու համար։
❗❗❗Հորդորում ենք՝ հետևե՛ք դիմումները լրացնելու սահմանված կարգին։
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն
Մանրամասները՝ տեսանյութում⤵️
Մեկնարկել է արցախցիներին 68.000 դրամի չափով սոցիալական աջակցության ծրագիրը
Փետրվարի 25-ից մեկնարկել է արցախցիներին 68.000 դրամի չափով սոցիալական աջակցության ծրագիրը: Այն 4 ամսվա համար է նախատեսված: Շահառուները դիմումները լրացնում են մեկ անգամ՝ 4 ամսվա համար: Ծրագրի շահառու են հանդիսանում բոլոր կանայք և երեխաները: Թոշակառու և հաշմանդամության կարգ ունեցող անձինք դիմում լրացնելու անհրաժեշտություն չունեն՝ նպաստը ստանալու են թոշակների հետ միասին: Ծրագրի շահառու չեն հանդիսանում՝ 18-ից 63 տարեկան արական սեռի ներկայացուցիչները:
Այսօր տեղի է ունենեցել Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի բացման արարողությունը՝ նվիրված Արցախի վերածննդի օրվան։
Կենտրոնի վերաբացումը նոր հնարավորություն է դեպի նոր վերածնունդ և նպատակը մեկն է՝ դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրության որակներ, նրանց մեջ սերմանել ազգային արժեքները՝ հայ լինելու և հայ մնալու գաղափարը։
Միջոցառմանը ցուցադրվել են Կենտրոնի տեխնիկական ստեղծագործության և գեղարվեստական արվեստի բաժինների տարբեր խմբակների սաների աշխատանքները:
Ազգագրական երգ ու պարի խմբակի սաները, իրենց հուզիչ և անկեղծ կատարմամբ, հանդիսատեսին մատուցեցին «Ա՜խ տունս, տունս» երգը, իսկ հայրենաշունչ պարային բեմադրությունը հայրենասիրական և ազգագրական ոգով տոգորեց բոլոր ներկաներին։
Միջոցառման միջոցով, մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ հայի ուժն իր միասնության և համախմբվածության մեջ է, ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն իր հավատքի շնորհիվ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը,ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք, մանկավարժներ, հյուրեր, ծնողներ և Կենտրոնի այլ խմբակի սաներ։
http://




















