🎄Սահուն անցում ենք կատարում ԿամԱԶ-ների ու «շեյխերի» թեմաներից՝ դեպի Ամանորյա ծախսերի թեման։
Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երեւանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարեւանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ։
Առավելեւս, եթե ուզում ենք տուրիստի համար գրավիչ ուղղություն լինել, պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 000 000 ԱՄՆ դոլար։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երեւանի $140.000-անոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա $775 000 էր ծախսել (հղումը՝ մեկնաբանությունում)։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից, էդ ծախսը լրիվ արդարացված էր։
Կարճ ասած, սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։ Իսկ ամանորյա շոուն Երեւանում իսկապես շատ շքեղ է լինելու։
ՀԳ. ի դեպ, քաղաքի ամանորյա բյուջեն անցած տարվա համեմատ անփոփոխ է մնացել՝ 54 միլիոն դրամ։ Մնացածը հատկացրել է Կառավարությունը։
Մենք խոսում ենք բավակականին բարդ և բազմամյա ռազմավարական ծրագրի մասին, որը մենք չունենք, ուստի ցանկացած առանձին արված ծախս, առավել ևս զգալի, պետկա անխնա քննադատվի, ինչպես ոչ վաղ անցյալում անում էր ներկա քաղաքապետը 😉
Խորհուրդ կտայի մի հատ հարցում անեիք, տեսեք ձեզ առաջվա պես վստահում են թե ինչ որ ենթադրություննե
Ժողովուրդը առաջվանը չի,դուք էլ իմ պատկերացրած քաղաքային իշխանությունը չի։
Hakob Karapetyan 20 ից ավել հարցադրում ունեցանք սիլաչիի մոստի մոտի այգու մասով,խի եք առհամարհում???
Այո Երևանը պիտի լինի սիրուն !!! Բայց ոչ թե անճաշակ ու անվորակ պճնված...
Պարզապես թե հիմա, թե առաջ դրա վրա թեմա բռնելը պետք ա ամոթ լինի:
Շատ անհարմար բան ստացվեց:
Տվեք էդ ռազմավարական պլանը, ասենք՝ ինչի՞ հենց էդքան գումար, ո՞նց ա լինելու հետագա տոնակատարությու
Այ որ սենց հասնի ինֆորմացիան մարդկանց, ոչ ոք էլ չի բողոքի, ծախսողին էլ չեն հայհոյի։
Համեմատությունը
Մեկ էլ ասում եք տքւրիստ։ Էդ տուրիստները մատներից են հոտ քաշելու ու գան թե իրազեկում ա իրականացվում, գովազդ։ Եթե իրականացվում ա ապա ոնց ու ինչքան ա ծախսվում դրա վրա։
Հայկ Նիկոլի Փաշինյան
՞Եթե ասում ենք, որ մարդիկ Երեւանում պետք է իրենց լավ զգան տոներին՞ - ով է ասում և ինչու եք կարծում որ մենք մինչև հիմա լավ չենք զգացել տոներին???
՞բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես՞ - եկեք հասկանանք (չնայած ձեր այլ պոստերի տակ գրված անգիր արած copy paste տեքստերից ենթադրում եմ , որ հենց էնպես հարցը գրել եք, առանձնապես ձեզ չի հետաքրքրում թե մարդիկ իսկապես ինչ են ուզում): Ես, որպես երևանցի, այս քաղաքի համար առաջին հերթին ուզում եմ նոռմալ քաղաքային տրանսպորտ : Մի հատ չինովնիկ ունեք է, էն որ на нашу голову ընտրեցինք, Պրագայի տրանսպորտի մասին էր հա խոսում: Այ տենց տրանսպորտ եմ ուզում, որ մարդիկ արժանավայել այլ ոչ թե ստորացած երթևեկեն իրենց քաղաքով:
Իմիջիայլոց տուրիստ ավելի շատ կգա ոչ թե ինչ որ նոր տարվա գիշեր դիմավորելու այլ եթե վստահ լինի, որ Երևանը նոռմալ ցիվիլ քաղաք է - նոռմալ տրանսպրտով, չքցող տաքսիստներով , մաքուր փողոցներով:






