Hakob Karapetyan is on Facebook. To connect with Hakob, join Facebook today.
Hakob Karapetyan is on Facebook. To connect with Hakob, join Facebook today.
Hakob Karapetyan, profile picture

Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգեւավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգեւավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին:

Ինչո՞ւ եմ օգտագործում «շահարկել» բայը: Որովհետեւ էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա, որովհետեւ.

1️⃣. պարգեւավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված է Երեւանի տարեկան բյուջեով,
2️⃣. պարգեւավճարների սոցիալական տեսանկյունից հիմնավորվածության մասին պաշտոնատար անձինք պարբերաբար խոսել են,
3️⃣. պարգեւավճարների դրույքաչափի փոփոխություն չի եղել, խոսք է գնում շուրջ ❗️1700 մարդու❗️ՕՐԻՆԱԿԱՆ եկամուտների մասին: Ի դեպ, այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա, որովհետեւ սա եռամսյակային պարգեւավճար է։
4️⃣. Եվ վերջապես, հերթական պարգեւատրումների ցուցակը Yerevan.am պաշտոնական կայքում հրապարակվել է հոկտեմբերի 18-ին, եւ շատ ուշագրավ է ու հատկանշական, որ մի քանի կոնկրետ լրատվամիջոց «համազարկով» անդրադառնում են էս թեմային ցուցակը հրապարակվելուց մեկ շաբաթ հետո:

Լրատվամիջոցներից մեկն էլ՝ Analitik.am-ը, նաեւ բացահայտ կեղծ տեղեկություն է տարածել թեմայով՝ նշելով, թե քաղաքապետը «ինքն իրեն էլ է պարգեւատրել», մինչդեռ պարգեւավճարների ցուցակում երեւում է, որ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել, ինչպես եւ չէր ստացել նախորդ եռամսյակներին: Քաղաքապետը հայտարարել է՝ պարգեւավճար չի ստանալու։
Նույն ապատեղեկատվությունը, արդեն վերնագրի մեջ, վերարտադրել է News.am-ը: Մենք աշխատանքային օրով պաշտոնական նամակ կուղարկենք այս երկու լրատվամիջոցներին՝ խնդրելով համարժեք հերքում հրապարակել, իսկ մինչ այդ՝ հույս ունենք, որ բարեխղճության սկզբունքից ելնելով, նրանք կխմբագրեն գրառումը:

Հ. Գ. Ի դեպ, գրեթե բոլոր հրապարակումներում առանձին նշվում է, որ 850 հազար դրամ պարգեւատրում է ստացել նաեւ քաղաքապետի մամուլի քարտուղարը, այսինքն, ես: Մի լրագրող աղջիկ էլ զանգեց ասաց՝ «երանի՜ ձեզ»: Օկ, ինչպես ասում է Ավետարանը՝ երանի հոգով աղքատներին: Նախ, 850000-ից պետք է հանել հարկերը եւ կստանանք շուրջ 600 հազար: Երկրորդ՝ ենթադրում եմ, որ իմ լրագրող գործընկերներին գուցե շփոթեցնում է երբեմնի լրագրողի՝ միջինից բարձր վարձատրությունը:

Ուրեմն, պատրաստ եմ գրավոր հարցման պարագայում իմ գործընկերներից առաջինին տրամադրել 2018-ի նոյեմբերից՝ քաղաքապետարան ընդունվելուց առաջ իմ ստացած եկամուտների մասին ՊԵԿ-ից վերցրած պաշտոնական տեղեկություն, որտեղ կերեւա, որ նախկինում իմ եկամուտները ավելի բարձր էին, քան հիմա: Ամեն դեպքում, չեմ բողոքում, հանրային ծառայությունը կատարում եմ սիրով ու ջանում եմ պատասխանատու լինել: