Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia, profile picture
Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia 在用 Facebook。想和 Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia 建立联系,就立即加入 Facebook 吧。
Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia, profile picture
Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia 在用 Facebook。想和 Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia 建立联系,就立即加入 Facebook 吧。
Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia, profile picture

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի´ պարոն վարչապետ,

ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։

Սամվել Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում Արյունաբանական Կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց, որը հնարավոր էր միայն ոլորտի ղեկավարման տասնամյակների փորձ ունեցող, ոլորտի հիմնախնդիրներին և առանձնահատկություններին տիրապետող, ոլորտի կայացման մեջ անշրջելի ներդրում ունեցած տնօրենի հետևողական աշխատանքի, ինչպես նաև թիմի բոլոր անդամների համատեղ ջանքերի շնորհիվ։

Հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, իրացնելով մեր սահմանադրական իրավունքը, դադարեցնելու ենք մեր կլինիկական գործունեությունը մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայության շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։ Մեր որոշման մասին հայտնում ենք կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Հարգանքով՝

Լիլիթ Սարգսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ

Լալա Վաղարշակյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի վարիչ

Լուսինե Հակոբյան՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան

Սամվել Իսկանյան՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան

Անահիտ Զախարյան՝ մանկական արյունաբան

Ռուզաննա Պապյան՝ մանկական ուռուցքաբան

Լուսինե Քրմոյան՝ մանկական արյունաբան

Շաքե Հովհաննիսյան՝ մանկական արյունաբան

Նաիրա Մարտիրոսյան՝ մանկական արյունաբան

Մանե Գիժլարյան՝ հերթապահ բժիշկ

Մանուշ Ավագյան՝ հերթապահ բժիշկ

Տաթևիկ Գրիգորյան՝ մանկական ինֆեկցիոնիստ

Ալիսա Քամալյան՝ հոգեբանասոցիալական ծառայության ղեկավար

Անի Հովհաննիսյան՝ մանկավարժ

Մարիամ Ալեքսանյան՝ հոգեբան

Մելանյա Սահակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր

Մարինե Ազարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի ավագ բուժքույր

Հռիփսիմե Սարգսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Ազնիվ Գևորգյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Եսթեր Նազարեթյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Ասյա Գալստյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Մարիամ Ֆահրադյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Նաիրա Մարտիրոսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի քույր-տնտեսուհի

Գոհար Արշակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Արմինե Կիրակոսյան ՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Մանուկյան Անգին՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Սարգսյան Աննա՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Գաբրիելյան Լամառա՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Հարությունյան Աիդա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Գևորգյան Արթուր՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժակ

Վերա Մխիթարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Լուսինե Մարգարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի քույր-տնտեսուհի

Աննա Ղամբարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Լուսինե Թորոսյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Աննա Մարհարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Սյուզաննա Հարությունյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Թագուհի Հովհաննիսյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Արշալույս Ավագյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Աճեմյան Մարիետա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Մկրտչյան Ռուզաննա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Արմենուհի Վարդազարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Սոնա Մարդանյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Անուշ Հրաչյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

没有照片描述。
没有照片描述。
没有照片描述。
没有照片描述。
公共主页发布的近期帖子
Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia, profile picture

#Թեստ⤵️

🎗Քաղցկեղի իրազեկմանն ուղղված ծրագրի շրջանակներում խոսեցինք քաղցկեղի տեսակների, դոնոր հանդիսանալու ընթացակարգի, դոնորության հակացուցումների, հիվանդության դեմ պայքարի ձեռքբերումների, բուժման մեթոդների և այլ կարևոր թեմաների մասին։

Ծրագրի արդյունքներն ամփոփելու համար առաջարկում ենք անցնել հետևյալ թեստը․
❗️Դրե՛ք + նշանը մեկնաբանություններում, ստացեք թեստը և ստուգեք ստացած գիտելիքները⤵️

Եղեք տեղեկացված՝ #քաղցկեղը_դատավճիռ_չէ

可能是包含下列内容的图片:文字
Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia, profile picture

📌Քաղցկեղի դեմ պայքարի եվրոպական կանոնագիրք
12 առաջարկ քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու համար

1. Մի՛ ծխեք։ Մի՛ օգտագործեք որևէ տեսակի ծխախոտ։

2. Ազատե՛ք ձեր տունը ծխախոտի ծխից։ Աջակցե՛ք հակածխախոտային քաղաքականությանը։

3. Քայլեր ձեռնարկե՛ք առողջ մարմնի քաշ ունենալու համար։

4. Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ առօրյայում։ Սահմանափակե՛ք նստակյաց կյանքը։
5. Պահպանե՛ք առողջ սննդակարգ․
● Շատ օգտագործե՛ք ամբողջական ձավարեղեն, լոբազգիներ, բանջարեղեն և մրգեր․
● Սահմանափակե՛ք բարձր կալորիականությամբ մթերքի օգտագործումը (շաքարի կամ ճարպի բարձր բարունակությամբ մթերք), և խուսափե՛ք շաքար պարունակող ըմպելիքներից․
● Խուսափե՛ք վերամշակված մսամթերքից․ սահմանափակեք կարմիր մսի և աղի բարձր պարունակությամբ մթերքի օգտագործումը։

6. Եթե օգտագործում եք ցանկացած տեսակի ալկոհոլ, սահմանափակե՛ք դրա ընդունման չափաբաժինը։ Քաղցկեղի կանխարգելման համար ավելի լավ է ընդհանրապես չօգտագործել ալկոհոլ։

7. Խուսափե՛ք ավելորդ արևահարումից, հատկապես՝ երեխաների համար։ Օգտագործե՛ք արևապաշտպան միջոցներ։ Մի՛ օգտագործեք սոլյարիում։

8. Աշխատավայրում հետևեք առողջության և անվտանգության կանոններին՝ քաղցկեղածին նյութերի ազդեցությունից ձեզ պաշտպանելու համար։

9.Պարզեք, թե արդյոք ձեր բնակավայրում չեք ենթարկվում ճառագայթման՝ ռադոնի բարձր մակարդակը նվազեցնելու համար։

10. Կանանց համար․
● Կրծքով կերակրելը նվազեցնում է մոր քաղցկեղի առաջացման ռիսկը։ Հնարավորության դեպքում կրծքով կերակրեք ձեր երեխաներին։
● Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում հորմոնների փոխարինման թերապիան (ՀՓԹ) մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Սահմանափակե՛ք ՀՓԹ օգտագործումը։

11. Ապահովե՛ք ձեր երեխաների մասնակցությունը պատվաստման ծրագրերին՝
● Հեպատիտ Բ–ի դեմ (նորածինների համար),
● Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ (աղջիկների համար)։

12. Մասնակցե՛ք կազմակերպված քաղցկեղի սկրինինգի ծրագրերին․
● Հաստ աղիքի քաղցկեղ (տղամարդկանց և կանանց համար)․
● Կրծքագեղձի քաղցկեղ (կանանց համար)․
● Արգանդի պարանոցի քաղցկեղ (կանանց համար)։

Ավելի մանրամասն՝ www.cancercode.eu

可能是包含下列内容的图片:文字
Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia, profile picture

The cancer awareness program, 26.02.2021
▶️ Presentation topic: "Cancer Prevention"
▶️ Speaker: Christos Tsagkaris, Youth Ambassador of the European Code Against Cancer. Final year medical student at the University of Crete, Faculty of Medicine

Քաղցկեղի իրազեկմանն ուղղված ծրագիր, 26.02.2021
▶️ Թեմա՝ «Քաղցկեղի կանխարգելում»
▶️ Խոսնակ՝ Քրիստոս Ցանգարիս, Քաղցկեղի դեմ պայքարի եվրոպական կանոնագրի երիտասարդ դեսպան, Կրետեի բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող

内容暂时无法显示
这种情况通常是由于所有者只与部分用户分享内容,或者更改了分享对象,或者删除了内容造成的。
相关主页
9,670 位用户赞了
Օժանդակություն քաղցկեղով հիվանդ երեխաներին և երիտասարդներին:
Our mission is to help children and...
1.2 万位用户赞了
The Hematology Center after Prof. Yeolyan, Ministry of Health of Armenia, is a specialized medical...
1,100 位用户赞了
We are the young branch of Armenian Hematology Association. We #explore, #learn and #grow!

查看更多