Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, profile picture
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 在用 Facebook。想和 Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 建立联系,就立即加入 Facebook 吧。
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, profile picture
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 在用 Facebook。想和 Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 建立联系,就立即加入 Facebook 吧。
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, profile picture

Ներկայումս Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ կարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ ամենը ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը արտահայտվում է նաև տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում։

Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները (2019 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ավելի քան 95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաև ապագայում (1-5 տարվա հորիզոնով), ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական կայունության համար։

Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը և իրականացվող խնայողություններն ու ներդրումները։

Ազգային արժույթի նկատմամբ վստահության աճը իր արտացոլումն է գտել նաև դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է (մոտ 4 տոկոսային կետով), հուլիսին հասնելով 48.6 տոկոսի (ռեզիդենտների արտարժութային դեպոզիտների հարաբերությունը ռեզիդենտների ընդհանուր դեպոզիտներին)։

Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը, 51.4 տոկոսը նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը և նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։

Ի դեպ, ես էլ եմ նույն կերպ վարվել։ Վերջերս վաճառեցի «Hyundai»-ս եւ գումարը բանկում պահում եմ դրամով։)

公共主页赞过的公共主页
28 万位用户赞了
An online platform featuring news-based, research-based, and data driven news through multimedia...
6.2 万位用户赞了
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական էջ
Official page of the political party Civil Contract
公共主页发布的近期帖子
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, profile picture

Կառավարության 2021 թվականի մարտի 4-ի հերթական նիստը:

播放视频
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, profile picture

Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվելու դեպքերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է։

Կառավարության նիստի սկզբում անդրադառնում ենք համաճարակային վիճակին։

播放视频
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, profile picture

Մենք ընտրությունները դիտարկում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց։ Ընտրությունը գործիք է այդ խնդիրը լուծելու եւ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար։

播放视频
相关主页
77 万位用户赞了
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան http://www.azatutyun.am/
http://youtube.com/azatutyunradio
...
23 万位用户赞了
Լուրեր, որոնք Ձեր մասին են։
11 万位用户赞了
Բարի գալուստ Աննա Հակոբյանի պաշտոնական էջ
查看更多