Մեր գյուղի ամենատարեցներից՝ 75-ամյա Մարուսյա տատին ու նախկին զինծառայող Գառնիկ պապին իրենց կովը մորթել-վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել www.1000plus.am Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Արևշատություն ձեզ, Թարթարյանց զույգ, դուք արժանի եք մեծագույն Հարգանքի ❤️
Ու թող ձեր օրինակը վարակիչ լինի բոլորի համար !
#ՀաղթելուԵնք #ՄեզՊարտվելՉկա
Հարգելի՛ հետևորդներ,
ինչպես արդեն գիտեք, այսուհետ Նոր Սեմյոնովկա թիմն ընդլայնում է իր աշխարհագրությունը: Մենք լինելու ենք բոլոր համայնքներում, համայնքային զարգացմամբ հետաքրքրված բոլոր անձանց ու նախաձեռնությունների կողքին:
Մենք սկսեցինք Սեմյոնովկայից և գնում ենք դեպի յուրաքանչյուր համայնք...
Հետևեք մեր էջին, և շատ շուտով կբացենք բոլոր փակագծերը 🙂
#ԴեպիՀամայնք #ՆորՍեմյոնովկա
Բացառիկ լուսանկար. Սիլոսի աշտարակը Սեմյոնովկայում, 1938թ.։ Լուսանկարը՝ Վահան Ղուկասյանի անձնական արխիվից։
Սառած Լիճ, իսկ 6 կմ դեպի Դիլիջան տանող ճանապարհին՝ Սպիտակ գյուղ #Սեմյոնովկա։
Սևանով Դիլիջան գնալիս շրջանցեք թունելի ճանապարհն ու անցեք ձմեռային գյուղի միջով։ Վայելեք ձմեռն ու կյանքը, որքան էլ որ դժվար է մեր երկրի հետ պատահածից հետո ... 🌪❄🌬
Frozen lake - սառած լիճի վրան քալելով
1- La Mauricie - Quebec, Canada? ;
2- Lucerne - Swiss ?
2- or which lake in Armenia ?



















