Naira Zohrabyan is on Facebook. To connect with Naira, join Facebook today.
Naira Zohrabyan is on Facebook. To connect with Naira, join Facebook today.
Naira Zohrabyan, profile picture

Որտե՞ղ էր ճիշտ Նիկոլը

Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն։
Ես ավելի քան վստահ եմ, որ ինձ պես մտածող տասնյակ հազարավոր հայ կա։
Եւ ուրեմն, ինչո՞ւ դեռ չի ստացվում Արցախը հանձնածին ու իր ցածրակարգ քաղաքական թիմին հեռացնել իշխանությունից, որին զոդվել են ու կանգնեցնել դատարանի առաջ։
Շատ պարզ։ Որովհետեւ մեզանից ամեն մեկը սպասում է, որ դա պիտի անի Նիկոլից մեզ փրկողը, որը մեզանից դուրս ինչ-որ մեկն է։
Մենք սպասում էինք, որ դա պիտի անի փափլիկ Շվեյցարիայի նման միշտ չեզոք ու միշտ երրորդ՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհով գնացող Արմեն Սարգսյանը, ով ինձ մշտապես հիշեցրել է Գոնչարովի հայտնի հերոսին՝ սեբորիտ Օբլոմովին։
Արմեն Սարգսյանը ոչինչ չի անելու։ Որովհետեւ Արմեն Սարգսյանը հարմար նյութ է իր հետ Լոնդոնի ամենասիրուն բարում նստելու եւ Էլիոթից, Փաունդից ու Քոհենից զրուցելու համար, ինչից ինքը, ի տարբերություն այս իշխանության ինտելեկտազերծ զանգվածի, հաստատապես հասկանում է։
Արմեն Սարգսյանը Հայաստանն ու Արցախից մնացած կտորները չի փրկելու։
Երբեք։
Նա միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ։
Հետո մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։ Այն Օնիկ Գասպարյանի, ով պատերազմի չորրորդ օրը Նիկոլին ասել էր, որ մենք պարտվում ենք, բայց դրանից հետո մնացած 40 օրերին լռել ու կատարել էր Շուշին թուրքին հանձնածի հրահանգները։
Ու այսպես՝ մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից։
Իսկ Նիկոլը փրկիչների չսպասեց։
Նա որոշեց, նա հավատաց, որ փրկիչը հենց ինքն է, գնաց ու վերցրեց իշխանությունն ու հանձնեց Արցախը ու հիմա էլ ջարդում է Հայաստանի պետականությունը։
Ասածս շատ պարզ է՝ մինչեւ ամեն մեկս չհասկանա, որ Նիկոլից ու Հայաստանում երբեւէ եղած հակահիգիենիկ աղանդից՝ նիկոլականությունից մաքրելու փրկիչը հենց մեզանից յուրաքանչյուրն է ու չսպասի այլ փրկիչների, Նիկոլն ու նիկոլականությունը դեռ շատ երկար են վերացնելու մեր պետականության վերջին ոտնահետքերը։

May be an image of 1 person
Arthur Ian, profile picture
Arthur Ian
Brava!
2 wksMore
Angela Dashyan, profile picture
Angela Dashyan
Մեր հասարակությունը, որ էդքան կրթվածություն ու իրավագիտակցություն ունենար, էլ ինչ խնդիր, երջանիկ կլինեինք🙃
2 wksMore
Vahe Mahshikian, profile picture
Vahe Mahshikian
Ճշմարտութեան վերնագիրը
2 wksMore
Artur Antinyan, profile picture
Artur Antinyan
Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում։ Շնորհակալություն։

https://blognews.am/arm/news/743072/
2 wksMore
Араик Багдасарян, profile picture
Араик Багдасарян
100%
2 wksMore
Յոթ օր մենեջեր, profile picture
Յոթ օր մենեջեր
Ձեր գրառումը տեղադրված է այս հղումով՝ https://www.7or.am/am/news/view/211090/
2 wksMore
Hamo Haroution Moskofian, profile picture
Hamo Haroution Moskofian
Gezzeeeeeeeeeerreeekk
2 wksMore
Artashes Navasardyan, profile picture
Artashes Navasardyan
Հարգելի տիկին Զոհրաբյան, արդեն մոտ 3 ամիս է չեմ տեսնում բոլորիս լավ հայտնի, Հ. Թումանյանի "Մկների ժողովում" հնչող հարցի պատասխանը «բա զանգը ո՞վ պիտի կախի»
2 wksMore
Mikael Sarkisyan, profile picture
Mikael Sarkisyan
Շարժման 10 տոկոսով պայթող լիդերները, չեն զգում , որ չորրորդ ամիսն է, սահմանադրական ճանապարհով, իրենց ասած ներքին թշնամու հետ, Հայոց հողերն են GPS ով թուրքին տալիս!
2 wksMore
Араик Багдасарян, profile picture
Араик Багдасарян
В его камере,должны звучать имена погибших солдат
Без остановки
И желательно громко
2 wksMore
Arshak Asmaryan, profile picture
Arshak Asmaryan
Տիկին Naira Zohrabyan, Ձեր ասածը նման է «և այդ վարչապետը դու՜ ես» կարգախոսին
2 wksMore