Naira Zohrabyan is on Facebook. To connect with Naira, join Facebook today.
Naira Zohrabyan is on Facebook. To connect with Naira, join Facebook today.
Naira Zohrabyan, profile picture

ԱԼԻԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ.

ՔԻՉ ԱՌԱՋ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԼԵՅԼԱ ՅՈՒՆՈՒՍԸ

Քիչ առաջ ԵԽԽՎ-ում քննարկվեց Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։ 87 քաղաքական բանտարկյալ, որոնց զգալի մասը պահվում է Ադրբեջանի Դոբուստան բանտում, որը հայտնի է ինկվիզիցիոն կտտանքների իր ավանդույթով։ Բնականաբար, ժանրի կանոնների համաձայն, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարեց, որ մինչեւ չլուծվի Արցախի խնդիրը, Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցը չի լուծվելու։ Ադրբեջանցի իրավապաշտպան Լելյա Յունուսը բավականին ուշագրավ հայտարարություն արեց. «Դիկտատորին միշտ ներքին թշնամի է պետք եւ այդ թշնամին Ղարաբաղն է։ Չլինի Ղարաբաղը ՝ դիկտատոր Ալիեւը մի այլ ներքին թշնամի կգտնի։ Ալիեւը խաղաղություն չի ուզում եւ միայն մեկ դեպում Հայաստանի հետ կարող է կնքվել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում ալիեւյան դիկտատուրան վերանա»։
Անկեղծ ասած՝ սա առաջին դեպքն էր, երբ ես համաձայնեցի Լեյլա Յունուսի հետ։

No photo description available.