❗️Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:
Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝
🔻 Նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։
🔻 Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։
🔻 Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից։
Կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ ենք նախաձեռնել։
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝
🔻 Նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։
🔻 Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։
🔻 Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից։
📌 Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 2-ից։
📢 Նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ։
🔻 Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել հիմնադրամի հետ տարիների համագործակցությունը, շեշտվել կորոնավիրուսային համավարակի և հետպատերազմական շրջանում սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը, նախանշվել հետագա համագործակցության տարբերակները․
📌 «Քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ուղիղ աջակցության տրամադրումից առավել, մենք կարևորում ենք նրանց՝ կրթության, աշխատանքի, հմտությունների ձեռքբերմանն ուղղված համատեղ աշխատանքները․ դա կունենա ոչ թե կարճատև ազդեցություն, այլ կնպաստի քաղաքացու կյանքի որակի երկարաժամկետ բարելավմանը»,- նշել է նախարարը։
Առավել մանարամասն՝ այստեղ 👉 https://bit.ly/3b64MYp
The official page of the...
The official Facebook page of the Government of Armenia
http://gov.am/





















