Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:
Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով:
A dependable provider of independent information for 60 years, RFE/RL's...
Լսողության կորստի, խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ հարցերը բարձրաձայնելու նպատակով ամբողջ աշխարհում նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:
Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ը պայմանավորված են կանխարգելելի պատճառներով, օրինակ`
1. Վարակներ` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի խրոնիկ օտիտ (31%)
2. Պտղի ասֆիքսիա ծնվելիս, անհասություն, ծնվելիս ցածր քաշ, դեղնուկ, ծննդաբերական բարություններ (17%)
3. Օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%)
4. Այլ (8%):
Իսկ, որոնք են կանխարգելիչ միջոցառումներն ըստ ԱՀԿ-ի`
✔️Երեխաների պատվաստում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի հանդեպ
✔️Դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների ու կանանց պատվաստում կարմրախտի հանդեպ մինչև հղիությունը
✔️Ականջի խնամքի պահպանում
✔️Բարձր աղմուկի ազդեզության նվազեցում
✔️Միջին ականջի օտիտի սկրինինգ և համապատասխան վարում
✔️Լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառում կամ սահմանափակում
✔️Նորածնային սկրինինգ
✔️Դեռահասային տարիքի երեխաների շրջանում իրազեկման բարձրացում:
Վաղ հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կնվազեցնեն լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Վաղ հասակում, մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:
Նորածինների լսողության սկրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: 2020 թվականին իրականացվել է 29359 հետազոտություն, հայտնաբերվել է ծանրալսությամբ 31 երեխա, որոնք վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով:
2020 թվականի ընթացքում կոխլեար իմպլանտացիա կատարվել է 1-ից 4.5 տարեկան 13 երեխայի, որից 6-ի վիրահատության արժեքը փոխհատուցվել է պետական պատվերի շրջանակում:
2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ գտնվել է լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1138 երեխա:
Այսօր մինչև ժամը 19:00_ն կշարունակվի «Մի գուշակիր, եղի՛ր տեղեկացված կարգավիճակիդ մասին». հանրային միջոցառումը, որն անցկացվում է Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի կողքի կայանատեղիում («Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց): Միջոցառման շրջանակում իրականացվում է հեպտատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություն:
Մարտի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է:
The official page of the...
The official Facebook page of the Government of Armenia
http://gov.am/

























