Հայաստանին համակարգչային տոմոգրաֆիայի սարք է նվիրաբերվել
Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆիայի սարք է նվիրաբերվել:
Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում նաև արցախյան պատերազմի վիրավորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:
Նշենք, որ սարքը կծառայի նաև տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար:
Այսօր մինչև ժամը 19:00_ն կշարունակվի «Մի գուշակիր, եղի՛ր տեղեկացված կարգավիճակիդ մասին». հանրային միջոցառումը, որն անցկացվում է Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի կողքի կայանատեղիում («Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց): Միջոցառման շրջանակում իրականացվում է հեպտատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություն:
Մարտի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է:
Փետրվարի 1-ից մենկարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների համագործակցության արդյունքում մինչև ապրիլի 1-ը վերոնշյալ էլեկտրոնային ծրագրի միջոցով` 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանն ու մուտք գործել ՌԴ:
Հավելվածից օգտվելու քայլերն են.
✔️Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածը:
✔️Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
✔️Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):
✔️Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։
✔️Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
✔️Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։
✔️Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
Ծրագրում ընդգրկվել է վճարովի ծառայություն մատուցող 10-ը մասնավոր լաբորատորիա`
1. «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատորիա,
2. «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատորիա,
3. «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիա,
4. «ԲԻՈՄԵԴ» լաբորատորիա,
5. «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» լաբորատորիա,
6. «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիա,
7. «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց լաբորատորիա,
8. «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ,
9. «Սիրմեդ» ՍՊԸ,
10. «ԴԻԱԳԵՆ ՊԼՅՈՒՍ ՎԻՐՈՒՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ,
(ցանկը կարող է ընդլայնվել):
Ի դեպ, այլևս ընտանիքի յուրաքանչյուր անդամի թեստի արդյունքներն առանձին սմարթֆոնում պահելու անհրաժեշտություն չկա: Թողարկվել է հավելվածի նոր տարբերակը, որը հնարավորություն է տալիս պահպանել ճամփորդող ընտանիքի բոլոր անդամների Covid-19 թեստի արդյունքները մեկ հավելվածում:
Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`
✔️Android - https://play.google.com/store/apps/details?id=com.nocovid19.su&fbclid=IwAR2S4HAyqDmPBOataCbGYRuJtgoPuO0FmL1sQapZ4VH5uxYBRRVmLpVKqWY
✔️IOS - https://apps.apple.com/am/app/%D0%BF%D1%83%D1%82%D0%B5%D1%88%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D1%83%D1%8E-%D0%B1%D0%B5%D0%B7-covid-19/id1541206996?fbclid=IwAR1DegNjxE9KTsNhw0IlFoYgUAov5yDEQncuuTbZenzPqGRR1LSGHARcoiA
The official page of the...
The official Facebook page of the Government of Armenia
http://gov.am/



























