Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը:
Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք է ակտիվ օգտագործել կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող պայքարում:
«Հատկապես ողջունելի է, որ ոչ թե մենք ենք դիմել և նախաձեռնել, այլ հենց մասնագիտական ասոցիացիաներն են հանդես եկել նմանօրինակ առաջարկով: Ես նաև ուրախ եմ, որ Առողջապահության ազգային ինստիուտը, որպես գիտակրթական կառույց, այդ թվում` Հանրապետական գիտաբժշկական գրադարանը գործընթացի մի մաս են կազմում և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության ազգային ինստիտուտին` կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մասնագետների լայնածավալ վերապատրաստումներ իրականացնելու համար»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մանրամասներն այստեղ` http://moh.am/#1/2943
A dependable provider of independent information for 60 years, RFE/RL's...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:
Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել. «Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ... բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պատերազմի և համավարակի թեժ օրերին` երկրի համար ծանր պայմաններում կազմակերպել վիրավորների ու հիվանդների ժամանակին և պատշաճ սպասարկումը»: Նախարարը հույս է հայտնել, որ պատվաստանյութերի բավարար խմբաքանակի առկայության դեպքում հնարավոր կլինի խուսափել համավարակի ավելի լայն տարածումից:
Դեսպան Ֆան Յունը ևս շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային հիվանդության առաջին բռնկման ընթացքում Հայաստանից ստացած օգնության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
Հանդիպման վերջում երկուստեք փաստել են` երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունները հիմք են շարունակական համագործակցության համար, որն ուղղված է առողջապահության համակարգի զարգացմանն ու բարելամանը:
Լսողության կորստի, խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ հարցերը բարձրաձայնելու նպատակով ամբողջ աշխարհում նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:
Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ը պայմանավորված են կանխարգելելի պատճառներով, օրինակ`
1. Վարակներ` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի խրոնիկ օտիտ (31%)
2. Պտղի ասֆիքսիա ծնվելիս, անհասություն, ծնվելիս ցածր քաշ, դեղնուկ, ծննդաբերական բարություններ (17%)
3. Օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%)
4. Այլ (8%):
Ավելին այստեղ` https://www.moh.am/#1/3620
Այսօր մինչև ժամը 19:00_ն կշարունակվի «Մի գուշակիր, եղի՛ր տեղեկացված կարգավիճակիդ մասին». հանրային միջոցառումը, որն անցկացվում է Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում` Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի կողքի կայանատեղիում («Ռոսսիա Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց): Միջոցառման շրջանակում իրականացվում է հեպտատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություն:
The official page of the...
The official Facebook page of the Government of Armenia
http://gov.am/






























