Mihran Hakobyan is on Facebook. To connect with Mihran, join Facebook today.
Mihran Hakobyan is on Facebook. To connect with Mihran, join Facebook today.
Mihran Hakobyan, profile picture

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Նախկին հանցավոր ռեժիմի տարիներին Դուք պայքարում էիք Հայաստանի անտառների համար: Հիմա իրավիճակը հետևյալն է. Նոր Հայաստանում անտառները վտանգի տակ են: Քանի որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան ԱՄՆ-ն և եվրոպական երկրները(դա ես չեմ ասում, Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության իշխանությունն է ասում), ապա Իջևանի ժողովուրդը որոշել է, որ իրենք են՝ իրենց անտառը, ինչ ուզեն՝ կանեն: Իսկ ծագումով իջևանցի ժողովրդի վարչապետը և ծագումով իջևանցի ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարը դեմ են Իջևանի ժողովրդի որոշմանն ու մի լավ քոթակել են Իջևանում ապրող Հայաստանի ազատ, անկախ, հպարտ և իհարկե՝ դուխով քաղաքացիներին:

Սիրելի Սերժ, մենք խճճվել ենք, քարկապ ենք ընկել: Որպես Նոր Հայաստանի գլխավոր կերտողներից մեկը, որպես ակտիվ հեղափոխական՝ հիմա մենք Ձեր կարիքն ունենք: Խնդրում ենք՝ կյանքի կոչեք ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Եվ, հաշվի առնելով Իջևանում ստեղծված աղետալի իրավիճակը՝ խիստ ցանկալի և օգտակար կլինի, որ բնակարանը գնեք հենց Իջևանում՝ ժողովրդի վարչապետի հայրական տան թաղամասում, ծանոթանաք բնակիչների սոցիալական խնդիրների հետ, անտառի ու բնության խնդիրների հետ: Հավատացեք, Ձեր հեղինակավոր խոսքը և հեղափոխական վարքագիծը հիմա Հայաստանում պահանջված են առավել, քան երբևէ: Քայլ արեք, եկեք Իջևան ու սովորացրեք իջևանցիներին տիրապետել անտառը չկտրելու և սովամահ չլինելու նուրբ արվեստին:

Վահե Միկիչեան, profile picture
Վահե Միկիչեան
Serj Tankian Ապե,ստեղ քեզ են հարցնում ու միաժամանակ հորդորում:Արձագանքի:
2 yrsMore
Vanik Chaloyan, profile picture
Vanik Chaloyan
Արսինեի հետ միասին
2 yrsMore
Levon Kocharyan, profile picture
Levon Kocharyan
Ինքը մենակ ինձ ա պատասխանում))
2 yrsMore
Karen Markosyan, profile picture
Karen Markosyan
Serj Tankian բա սենց ոնց կլինի?)
2 yrsMore
Hovhannes Ohanyan, profile picture
Hovhannes Ohanyan
Արսինեին էլ նշենք։ Ձեռքը ձեռք ա լվանում, երկու ձեռքը երես։ ))
2 yrsMore
Artur Antinyan, profile picture
Artur Antinyan
Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
2 yrsMore
Армен Григорян, profile picture
Армен Григорян
Ես Ձեր էպիստոլյար ժանրի գրառումներից մեծ էստետիք հաճույք եմ ստանում 🤣🤣։
2 yrsMore
Gevorg V. Grigoryan, profile picture
Gevorg V. Grigoryan
Բայց ինչի՞ ես միայն Սերժին դիմում... )) մեկն էլ կար, որ արդեն 4-րդ հայկակա անձնագիրը ստացավ... իրան էլ կանչի... թո գան, ու ի հեճուկս իրենց ստեղծած թնջուկի, մասնակից լինեն բոլոլային
2 yrsMore
Ashot Manukyan, profile picture
Ashot Manukyan
ինքը հիմա արդեն Ռուսաստանովա զբաղված
May be an image of 2 people and people smiling
2 yrsMore
Manuel Ghumashyan, profile picture
Manuel Ghumashyan
Անտեր են մնացել, Սերժ են կանչում։ Սակայն մեկը տարի ու կես ձեն չի հանում, մյուսն էլ՝ Հեչ պատասխանել չի ուզում։ Դե արի ու վարդապետ, դիմացի։
2 yrsMore
Արմինե Բարսեղյան, profile picture
Արմինե Բարսեղյան
բա արսինե խանջյանն ու ատոմ էգոյանը??????????
2 yrsMore