Mane Tandilyan is on Facebook. To connect with Mane, join Facebook today.
Mane Tandilyan is on Facebook. To connect with Mane, join Facebook today.
Mane Tandilyan, profile picture

Հարգելի հայրենակիցներ,

Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ որպես կառավարության անդամ, առաջին անգամ երդվեցի բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:
Աշխատանքիս կես տարվա ընթացքում առաջնորդվել եմ բարձր պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով ինձ վստահված առաքելությամբ նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությանը, սոցիալական ապահովության մեխանիզմների ձևավորմանը:

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր էին ինձ համար, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է ու առնչվում է մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Հետևաբար, յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում եղել է մարդը՝ որպես բարձրագույն արժեք:
Այս ընթացքում ներդնելով առավելագույն ջանքեր՝ ինձ հաջողվեց արձանագրել փոքր հաջողություններ, որոնք թեև հասարակության բարեկեցության համար դեռևս բավարար չեն, սակայն հիմք են հետագա գլոբալ ու ինստիտուցիոնալ հաջողությունների արձանագրման համար:

Հեղափոխությունից հետո ինձ վստահվեց ղեկավարել ամենաբարդ, միևնույն ժամանակ, ամենահետաքրքիր ու բազմաշերտ ոլորտներից մեկը: Կատարված յուրաքանչյուր աշխատանք, երբ ի վերջո ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ավելի է պարտավորեցնում՝ մոտիվացնելով շատ ավելի գլոբալ ծրագրերի իրականացումը:
Աշխատանքիս ամենամեծ գնահատականը մարդկային պարզ շնորհակալությունն ու ժպիտն է, որը մարդուն դարձնում է ավելի երջանիկ:

Այսօր ես վայր եմ դնում նախարարի պաշտոնակատարի իմ լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով: Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի համար․ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան:

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ վստահության համար, կառավարության իմ գործընկերներին, ինչպես նաև նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ նախարարության հետագա աշխատանքը կշարունակվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցության և երջանկության:

Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Սոցիալական ոլորտի բարեփոխումները, մեր քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։

«Լուսավոր Հայաստանի» ծրագրերոմ արտացոլված են նաև իմ պատկերացումները տնտեսական ու սոցիալական ինստիտուցիոնալ բարեփոխումների, այն Հայաստանի տեսլականի վերաբերյալ, որի առանցքը մարդն է՝ շարունակելով իմ ծառայությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի փառս հայ ժողովրդի։

Հարգանքով՝
Մանե Թանդիլյան

Lusine Sargsyan, profile picture
Lusine Sargsyan
Ապրես, աշխատող ՄԱՐԴ`Mane Tandilyan ջան, Ձեզ մաղթում եմ հաջողություններ և հաղթանակներ:
2 yrsMore
Hayk Zaqaryan, profile picture
Hayk Zaqaryan
Հարգելի Մանե գնահատում եմ Ձեր սկզբունքայնությունը,կարճ ժամանակահատվածում կատարած մեծածավալ աշխատանքը,մախթում հաղթանակ ընտրություններում և ցանկանում տեսնել Ձեզ ԱՍՀՆ պաշտոնում։Դուք շատ անելիքներ ունեք մարդու բարեկեցությունը երաշխավորող այս կառկառույցում։ Հաջողություն եմ մաղթում և երջանկություն!
2 yrsMore
Hayk Zaqaryan, profile picture
Hayk Zaqaryan
No photo description available.
2 yrsMore
Մխեյան Շահինյան, profile picture
Մխեյան Շահինյան
Անչափ հարգում եմ ձեզ։Հաջողություն ձեր գործերին։
2 yrsMore
Harut Manvelyan, profile picture
Harut Manvelyan
Կներեք,բայց բացի քաղաքական դիվիդենտներ շահելուց ուրիշ ոչ մի ռեալ փոփոխություն չբերեցիք։
Կոնկրետ իմ օրինակով կարող եմ խոսել,եթե ավելի մանրամասն կարծիք կուզեք լսել։
Ափսոս,որ սկզբնական կարծիքս 180 աստիճանով փոխվեց ձեր մասին։
Գնաք բարով։
2 yrsMore
Susanna Zarik Arakelyan, profile picture
Susanna Zarik Arakelyan
Ափսոս ,որ շատ կարճ աշխատեցիք՝ Մանե ջան, Ձեր հետ մեծ հույսեր էի կապում, ուր էլ լինեք ես վստահ եմ ,որ մեր երկրին ու ժողովրդին մեծ օգուտ եք տալու։ Ղեկավարը պետք է Ձեզ նման լինի, որ մարդիք հեռանալուց տխրեն՝հաջողություններ եմ ցանկանում Ձեզ կյանքում և աշխատանքում։
2 yrsMore
Alvard Hakhoyan, profile picture
Alvard Hakhoyan
hajoxutyunneeer apagayum, ur el lineeq,
2 yrsMore
Ani Hovsepyan, profile picture
Ani Hovsepyan
ափսոս․․․․․․ես ձեզ հենց այդ նախարարության գլխում եմ տեսնում
2 yrsMore
Susanna Abrahamyan, profile picture
Susanna Abrahamyan
Միակ աշխատող նախարարը
2 yrsMore
Valya Shtoyan, profile picture
Valya Shtoyan
Արժանի եք
2 yrsMore
Ninel Aghasyan, profile picture
Ninel Aghasyan
Մանե ջան հաջողություն եմ մաղթում։ Հրաշք նախարար
2 yrsMore
Anahit Martirosyan, profile picture
Anahit Martirosyan
Մանե ջան ցանկացած ՔՈ որոշում բխում է մեր պետության շահից , վստահ ենք, թե գործադիրում, թե օրենսդիրում, թե ուղղակի ՀՀ ակտիվ քաղաքացի ՔՈ մեծ ներդրումն ես ունենալու Հայաստանի նոր պատմության մեջ։ Որպես նախարար անվերապահորեն վստահություն ես վայելում և կառավարության,և վարչապետի , և հանրության մեծամասնության կողմից, որովհետև ՔՈ ՄԱՐԴ անհատականությունը արմատական լուծումների ու բարեփոխումների տեսակ է ։ Ամեն դեպքում ՔԵԶ սիրում ենք ու սպասում ։
2 yrsMore
Janna Harutyunyan, profile picture
Janna Harutyunyan
Ձեզ հաջողություւն եմ մաղթում միակ արդար ոչ թալանչի նախարար
2 yrsMore
Հասմիկ Դարույնուհի Իսրայելյան, profile picture
Հասմիկ Դարույնուհի Իսրայելյան
Կառավարության մեջ այն եզակի անձանցից, ում ես շատ հարգում եմ և մտածում եմ, որ ի զորու է շատ բան փոխել։ Հուսով եմ` նոր կառավարության ցանկում ևս կտեսնեմ ձեզ ընտրություններից հետո։
2 yrsMore
Arsen Chalyan, profile picture
Arsen Chalyan
Մանե ջան, Ամենա, ամենա, ամենա լավն ու բարին Ձեզ։ Կարծում եմ շատ շատերը շատ ու շատ սովորելու ունեն Ձեզանից։ Մարդուն ու մասնագետին բնորոշ բոլոր լավագույն ունակություններին տիրապետում եք։ Հույսով եմ այս փորձը էլ ավել կոգնի հետագայում լավ օրենքներով հանդես գալուն։
2 yrsMore
Arayik Harutunyan, profile picture
Arayik Harutunyan
մեր կուսակցության ասածը իրականություն է Թանդիլյանի արարքը դա լիարժեք ապացուցում է,
2 yrsMore
Samson Grigoryan, profile picture
Samson Grigoryan
Մանե ջան, հիանում եմ ձեզանով, ձեզ լավագույնն եմ մաղթում։
2 yrsMore
Bela Shikaryan, profile picture
Bela Shikaryan
noric???
2 yrsMore
Edith Jerejyan, profile picture
Edith Jerejyan
Իմ կարծիքով որպես նախարար Դուք շատ ավելի օգուտ կբերեիք ժողովրդին, քան օրենսդիրում, որը դեռ հարց է՝ ինչ տոկոսային հարաբերությամբ Ձեր կուսակցությունը կհաջողի։ Ափսոսում եմ շատ (( բայց բոլոր դեպքերում խորին շնորհակալությունս եմ հայտնում սրտացավ, անկաշառ ու պրոֆեսիոնալ Ձեր ջանքի ու կառուցողական առաջարկ/ծրագրերի համար։ Ձեզ հաջողություն
2 yrsMore
Kristine  Nazahretyan, profile picture
Kristine Nazahretyan
Ձեզ մեծ մեծ հաջողություն...👍
2 yrsMore
Karen Poghosyan, profile picture
Karen Poghosyan
Տիկին Թանդիլյան ցանկանում եմ լիովին անկեղծ լինել Ձեզ հետ: Երբ դուք նշանակվեցիք նախարար, անկեղծ ասած դրական գնահատեցի մտածելով որ պրագմատիկ տիկին եք: Բայց թույլ տվեք նկատել, որ այսօրվա Ձեր երկու արտահայտությունները խորը հիասթափեցնող են. Առաջին հայտարարությունը կապված ՀՀ ՖՆ վերահսկողության ակտի հետ, ակնհայտ վկայում է Ձեր պոպուլիզմի մասին, հասկանում եմ նախընտրական շրջան է: Բայց հարգեք ինքներդ Ձեզ, մինչ պաշտոնական դիրքի չարաշահման մասով քր. գործեր հարուցելով "քաղաքական աչոկներ" հավաքելը և բյուջեի յուրաքանչյուր կոպեկի մասին մտահոգ ձևանալը, մի զլացեք կարդացեք
“պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” ՀՀ օրենքի 2-րդ և 22-րդ հոդվածի պահանջները: Փորձեք ընկալել պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն հասկացությունների տարբերությունը: Հայեցողական և քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք պետական ծառայության պաշտոն չեն բայց պետական պաշտոն են, Հետևապես 22-րդ հոդվածի պահանջները պետական ծառույության պաշտոնի մասին են, այլ ոչ թե պետական պաշտոնի: Ուստի և չենք կարող ՀՀ ՖՆ կողմից արձանագրված պրեմիաների մասով գումարները վերականգնման ենթակա լինել, ուստի Ձեր բարձրագոչ հայտարարությունները միայն վկայում են Ձեր իրավաբոբիկության մասին: Գոնե դա հասկանու՞մ եք: Ի ԴԵՊ ԻՆՉՔԱՆ ՊՐԵՄԻԱ ԵՔ ԱՄՍԱԿԱՆ ԴՈՒՔ ՍՏԱՆՈՒՄ? Իսկ տեղյա՞կ եք Ձեր գործընկերները Կառավարության ապարատում ինչքան են ստանում Բա ինչու կուրծք չեք ծեծում, թեև ի տարբերություն Ձեզ ես կարծում եմ որ նորմալ է դա, փոխվարչապետեր, աշխատակազմի ղեկավար, տեղակալներ պետք է նորմալ վարձատրվեն..........
Երկրորդ՝ Նախախարի պաշտոնը տուն տունիկ չէ որ 4 ամսում 2 անգամ հրաժարական տաք, չեք կարողանում աշխատել և պատասխաատվություն կրել այդպես էլ ասեք, ասեք իմ գիտական մակարդակը և Հայրենիքիս նկատմամբ “պատասխանատվության զգացումս” թույլ չի տալիս բեռի տակ մտնել և ՀԻՇԵՔ ռեֆորմներ անում են քաջերը, որոնք չեն վախենում պատասխանատվություն և ոչ թե Ձեզ նման պոպուլիստները որոնք իրարա խանգարելով առաջ են վազում թե ով առաջինը կարտաբերի կոռուպցիայի դեմ պայքար բառը:
Մնացեք Խաղաղությամբ
P.S. Խնդրում եմ չջնջեք իմ ստատուսը …..Նորից եմ գրելու:
2 yrsMore
Astghik Karapetyan, profile picture
Astghik Karapetyan
Ays @ntaniqin ogneq, mexk en, heto inch vor hasarakakan hnchexuyun erqan el chunecav ays patmutyun@ inchpes ej axjka depq@ vor zuyg erexanerin toprakov toxel er gisherva crtin hastatutyan dimac...
May be an image of 2 people and people smiling
2 yrsMore
Արտաշես Կարապետյան, profile picture
Արտաշես Կարապետյան
Բարի երթ, տիկին Թանդիլյան։
2 yrsMore
Silva  Asryan, profile picture
Silva Asryan
Ապրես, Մանե ջան:
2 yrsMore
Marieta Sardaryan, profile picture
Marieta Sardaryan
Հաջողություն եմ մաղթում տիկին Թանդիլյան սակայն այդ պաշտոնում միայն Ձեզ եմ տեսնում։
2 yrsMore
Nune  Khublaryan, profile picture
Nune Khublaryan
Ափսոս ....թող որոշումը լինի լավագույնը. . .
2 yrsMore
Տա Թև, profile picture
Տա Թև
Կարևորը հանգիստ խղճով քնելն ու արթնանալն է։ Որը դեռ ոչ բոլորն են հասկացել։ Թող ամեն մեկը իր գործին լինի' լրագրողը լրագրությամբ զբաղվի; հավաքարաը' մաքրությամբ և այլն։ Ձեզ մեծ հաջողություններ
2 yrsMore
Arpine Asatryan, profile picture
Arpine Asatryan
Բարև ձեզ .խնդրում եմ պատասխանել .եթե տան անդամների թիվը 7 ն է.և տանը ունենք հաշվանդամ երեխա.թոշակառու 2.և երկու պետական աշխատող որոնք ստանում են 60000.ասացեք խնդրեմ արդյոք բալային կարգով այս ընտանիքին փարոս.նպաստ չի հասնում.?
2 yrsMore
Lucy Lucy, profile picture
Lucy Lucy
Հարգելի Mane Tandilyan, խնդրում եմ արձագանքել, շտապ է, Ձեզ անձնական նամակով գրել եմ, նախապես շնորհակալություն 🙏
2 yrsMore