Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See, profile picture
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See 在用 Facebook。想和 Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See 建立联系,就立即加入 Facebook 吧。
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See, profile picture
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See 在用 Facebook。想和 Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See 建立联系,就立即加入 Facebook 吧。
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See, profile picture

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց
ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ

«Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին»․ Գարեգին Բ Կաթողիկոս
_______
Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ և հոսպիտալի ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը եղավ տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներում՝ հայրապետական իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները բերելով մերօրյա հերոս զինվորներին։

Իր աղոթքը հնչեցնելով յուրաքանչյուր զորականի բժշկության համար՝ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց հայորդյաց քաջարի ոգին, որի շնորհիվ մեր ժողովուրդը ապրում է խաղաղության մեջ, ապահովության զգացումով։

«․․․Մեր խոնարհումն ենք բերում ձեզ։ Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն ու դաստիարակվեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նույն ոգով, նվիրումով և նույն հանձնառության գիտակցությամբ պիտի իրենց ծառայությունը բերեն մեր Հայրենիքին։ Ինչպես այսօր դուք, նաև ապագա սերունդները պիտի գիտակցեն, որ Հայրենիքն է մեր ուժը, զորությունն ու գոյության երաշխիքը», - ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Աստծո Աջի հովանին Հայոց բանակին, սպայական կազմին և զինվորներին, որպեսզի շարունակեն իրենց քաջագործություններով հպարտություն պարգևել մեր ժողովրդին։

Վեհափառ Հայրապետը նաև հավելեց, որ Հայոց Եկեղեցին և ողջ ժողովուրդն այսօր աղոթքով զորավիգ ու աջակից է հայրենյաց պաշտպաններին։ «Այդ բարձր գնահատանքի, երախտագիտության զգացումը ունի ոչ միայն հայրենաբնակ մեր ժողովուրդը, այլև սփյուռքի հայությունը։ Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին՝ դուք սահմանի վրա, նրանք իրենց բնակության վայրերում։ Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին, հաղթության ոգի և ձեր առ հայրենին սերը վստահաբար ոգևորում և խանդավառում է յուրաքանչյուր հայորդու», - ասաց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։

Հայրապետը բոլորին ընծայեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյան և մանրանկարներով տերունական խաչեր։

Այցի ընթացքում Նորին Սրբությունը զրույց ունեցավ հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած կարևոր ծառայության, նվիրումի և մեծ ջանքերի համար ի նպաստ զինծառայողների առողջության վերականգնման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև այցելեց կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մատուռ, ուր աղոթք բարձրացրեց հայրենի երկրի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

公共主页赞过的公共主页
7,168 位用户赞了
The Mother See of Holy Etchmiadzin is the spiritual and administrative headquarters of the worldwide...
1.3 万位用户赞了
Official page of the Head of the Armenian Apostolic Holy Church, His Holiness Karekin II, Supreme...
6,809 位用户赞了
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագոյն հաստատութիւններ, Գէորգեան հոգևոր ճեմարան...
公共主页发布的近期帖子
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See, profile picture

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հերթական անդրադարձը Արցախի պատերազմին և դրա հետևանքներին

OIKOUMENE.ORG

Armenians fleeing war find open doors as churches offer shelter and hope

Armenians forced to flee Nagorno-Karabakh during last year's fighting in a conflict with Azerbaijan are thankful to churches and all those offering them shelter as many of their homes were destroyed by bombing or are now occupied by others.
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See, profile picture

ROUNDTABLE-ACT.AM

Դասընթաց քահանաների համար՝ Արցախի պատերազմից տուժածներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` 2021 թ. «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնա...
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See, profile picture

ՄԱՀԱԶԴ

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

Կոտայքի թեմ

可能是包含下列内容的图片:1 位用户和胡子
相关主页
8.7 万位用户赞了
Արարատյան Հայրապետական թեմ
1.3 万位用户赞了
Official page of the Head of the Armenian Apostolic Holy Church, His Holiness Karekin II, Supreme...
1.8 万位用户赞了
Էջի նպատակն է օգնել ճանաչելու Աստծուն, ծանոթանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին,...
查看更多