Hrant Ananyan is on Facebook. To connect with Hrant, join Facebook today.
Hrant Ananyan is on Facebook. To connect with Hrant, join Facebook today.
Hrant Ananyan, profile picture

Քիչ առաջ, 10 օրյա քննարկումից հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ.Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին:Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Կ.Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ, կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը: Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա,ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները,ինչը առոչինչ է դարձնում հիմնավոր կասկածը: Ուշագրավ է,որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը մեղադրյալ է,որը գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու է նրան ԱԱԾ «սրտով չգնալը»: Կան այլ փաստարկներ ևս որոշման անօրինական լինելու համար: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը:

Հարություն Հարությունյան, profile picture
Հարություն Հարությունյան
Բացարկի հիմքն առավել քան հիմնավորված է։ Վստահ եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանում, բացառությամբ մի երկու-երեք դատավորի, կարելի կլինի արդարությունը վերականգնել։
9 mosMore
Ara Ghazaryan, profile picture
Ara Ghazaryan
stepulaec v. Moldova հիմնավոր կասկածը չի կարող հիմնված լինել միայն տուժողի ցուցմունքով։
9 mosMore
Mikael Mikael, profile picture
Mikael Mikael
Hrant jan du hzor es ev khasnes ardarutyan
9 mosMore
Hunan Babayan, profile picture
Hunan Babayan
Մարդի պիտի բախտ ունենա, գործը չընկնի դատախազության ՀԿԳ ավագ դատավորի
9 mosMore
Emin Beglaryan, profile picture
Emin Beglaryan
Կասեմ ավելին, նույն գործով մեկ այլ մեղադրյալի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն է տվել
8 mosMore