Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կսահմանվի
իրավաբանների օրհնության օր
__________
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։
Ամենայն Հայոց Հայրապետին այցելելու նպատակն էր իրավաբանների օրհնության օրվա սահմանման խնդրանքը։
ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, կարևորելով Հայոց Եկեղեցու դերակատարությունը մեր ժողովրդի պատմության մեջ և յուրաքանչյուր անհատի կյանքում, ընդգծեցին անհրաժեշտությունը նման օրհնության օրվա հաստատման նաև իրավաբանների համար, ինչը մեծապես պիտի նպաստի մասնագիտական պարտքի կատարմանը։ Նշվեց, որ Եկեղեցին այն վայրն է, որի հովանու ներքո բոլորը համախմբվում են, ուստի իրավաբաններին համախմբող նման օրվա առկայությունը կարող է դառնալ գեղեցիկ առիթ մասնագիտական համերաշխության, տարբեր միջոցառումների միջոցով արդարադատության մեջ իրավունքի և բարոյականության շուրջ անդրադարձումների։
Այնուհետև ներկաներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրորեն գնահատեց նախաձեռնությունը։ Նորին Սրբությունը հաստատեց, որ նման օրերի սահմանումը Եկեղեցու կողմից առաջնորդում է տարբեր ոլորտների մասնագետներին ազգին և հայրենիքին մատուցվող իրենց ծառայության շուրջ մտորումների, անցած ճանապարհի և որդեգրված սկզբունքների վերարժևորման, քանզի պատասխանատվություն են կրում ոչ միայն հանրության, այլև առաջին հերթին Աստծո առջև։
Խոսելով արդարադատության մասին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այն տերունապատվեր առաքելություն է, որ կարևոր պատգամ և խորհուրդ ունի, անդրադարձավ նաև իրավունքի և արդարության սուրբգրային ակունքներին և բարոյական ընկալմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտածումները փոխանցեց հանրության կյանքում ներկաների կարևոր առաքելության շուրջ՝ հաստատելով, որ ծառայության մեջ պետք է առաջնորդվել օրենքի արդարամիտ կիրառմամբ, բայց և Ս․ Գրքի ուսուցանած մարդասիրության և գթության ընկալումով՝ չխեղելու մարդկային կյանքեր, այլ մեղավորին դարձի բերելու, կանգնեցնելու ուղիղ ճանապարհի վրա և հաստատելու աստվածապարգև բարի կոչման մեջ։
Վեհափառ Հայրապետը պատգամեց լինել Աստծո կամքի հետևորդներ ու իրագործողներ և իրենց աշխատանքի արդյունքը դիտարկել բարու հաստատումը։
10:00 am – Morning Service
10:30 am – Divine Liturgy
10:15 am – Church School
Եկեղեցին Մեծ պահքի ընթացքում
___
Մեծ պահոց շրջանի կանոնները Հայ եկեղեցում:
Հետևեք մեզ Telegram-ում` https://t.me/MotherSee/692
ՄԱՀԱԶԴ
____
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։
Կոտայքի թեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
«Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին
______________
Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ։ Ուսանողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին եկել համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, պ․գ․թ․, դոցենտ Միքայել Մալխասյանի առաջնորդությամբ։
Նախ տիար Մալխասյանը, որդիական խոնարհությամբ ողջունելով Նորին Սրբությանը, տեղեկացրեց, որ ներկաները Երևանի պետական համալսարանի «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներն են։ Խոսքով հանդես եկավ նաև նախաձեռնության համահեղինակ տիար Էդուարդ Գալստյանը։ Վերջինս նշեց, որ նախաձեռնությունը միտված է նեցուկ և զորավիգ լինել պատերազմի հետևանքով իրենց զավակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին։ Նա հույս հայտնեց, որ Եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղությամբ։
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց երիտասարդ ուսանողների նախաձեռնությունը՝ բերելով իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը։ Հայոց Հովվապետը բնական և կարևոր համարեց ներկաների նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է այս դժվարին պահին զորակցել այդ ընտանիքներին։
Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի կորուսնտերի մասին՝ Նորին Սրբությունը նշեց, որ մեր նահատակների հիշատակը պետք է մեզ համար ոգեշնչման աղբյուր լինի՝ ապրելու, արարելու և գալիքի նկատմամբ նոր հույսով լցվելու համար։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրին և նպատակներին, ինչպես նաև ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփյուռ թեմերի և բարերար հայորդիների կողմից ցուցաբերվող աջակցությանը։ Պատերազմի ընթացքում և հետպատերազմյա օրերին Եկեղեցու գործունեությանն անդրադառնալով՝ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ կատարվել են ինչպես հոգեխնամական, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հնարավորությունների սահմաններում փորձել է լուծել նաև տեղահանված արցախցի ընտանիքների կեցության հարցը։
Հայոց Հայրապետը երիտասարդների հետ խոսեց նաև վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների ընտանիքներին հոգևոր խնամքի կարևորության մասին։ Այս կապակցությամբ իրազեկվեց, որ, նկատի ունենալով խնդրի նրբությունը, հոգևորականների համար կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ ապագայում նախատեսվում է Մայր Աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ։
Վերջում հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերը ուղղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
█║▌© OFFICIAL PAGE © █║▌

























