Կարեն Վրթանեսյան is on Facebook. To connect with Կարեն, join Facebook today.
Կարեն Վրթանեսյան is on Facebook. To connect with Կարեն, join Facebook today.
Կարեն Վրթանեսյան, profile picture

Առաջնագծից ու Արցախից հեռախոսազանգերի մասին մի քանի նկատառում։

Հաշվի առնելով, որ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ձեռքում «Ղարաբաղ Տելեկոմի» բազմաթիվ կայաններ են հայտնվել, ինչպես նաև թշնամու տրամադրության տակ եղած հատուկ տեխնիկական միջոցները, պետք է հասկանալ, որ ցանկացած խոսակցություն Արցախի ցանցի ներսում կամ Արցախի ցանցից՝ ՀՀ ցանցեր, կարող է թշնամու կողմից գաղտնալսվել կամ առնվազն գրանցվել զանգի փաստը, ժամանակը, տեղը, որ համարից և որ համարի վրա, ինչպես նաև, թե կոնկրետ որ հեռախոսից է զանգը կատարվել (ամեն հեռախոս ունի ունիկալ IMEI համար, որով միանշանակ իդենտիֆիկացվում է)։

Ինչ է սա նշանակում։

1. Թշնամին կարող է հանգիստ գրանցել հեռախոսների կուտակումներ, մինչև 10–30 մետր ճշտությամբ։ Եթե դա գրանցվում է անսպասելի վայրում, օրինակ՝ ինչ-որ անտառում, ձորակում ևն, դա կարող է նշանակել, որ այնտեղ կուտակում կա մեր կենդանի ուժի, ինչի հետևանքները, կարծում եմ, հասկանում եք։

Ըստ այդմ. ջոկատում բոլոր հեռախոսները պետք է միշտ անջատած լինեն։

Կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3կմ, նոր զանգել։ Ավելին՝ ցանկալի է, որ 1–2 հեռախոսով զանգերն արվեն, ոչ ավելին։ Ու դա էլ պետք է արվի 2–3 օրը մեկ։

Ընդհանրապես, շատ լավ կլինի, որ մի հոգու զանգեք Երևան, այդ մի հոգին էլ փոխանցի ջոկատի մյուս անդամների բարեկամներին։ Ոչ թե ջոկատի բոլոր անդամները հերթով զանգեն ամեն մեկն իրենց բարեկամներին (այդ դեպքում, պատկերացրեք, օրական 30–40 զանգ կարող է արվել նույն տեղից, այսինքն էլի կասկածելի ակտիվություն է երևալու թշնամուն)։

2. Բաց կապով կարելի է քննարկել միմիայն անձնական հարցեր, խիստ ցանկալի է՝ առանց անուններ նշելու։

3. ՉԻ ԿԱՐԵԼԻ խոսել այն մասին, թե որտեղ եք, չի կարելի խոսել այն մասին, թե ում եք տեսել, ուր եք տեղափոխվել կամ պատրաստվում եք տեղափոխվել։ Չի կարելի խոսել ձեր ջոկատի կորուստների ու վիրավորների մասին։

4. ՄԻՇՏ ՀԻՇԵՔ, որ ըստ էության բաց կապով ցանկացած զանգ ապահով չէ։ Եթե ինչ-որ ֆանտաստիկ զուգադիպությամբ համացանցային կապ կա, ապա կապի համար օգտագործեք Սիգնալ կամ Տելեգրամ։ Բայց էլի, ձեր խոսակցությունը պետք է 2–3 րոպեից ավել չտևի, որովհետև միևնույնն է. հենց միացնեք հեռախոսը, ցանց մտնելու փաստը, տեղը ևն հակառակորդը կարող է գրանցել։

5. Կա միֆ, որ հին՝ «չսմարթֆոն» հեռախոսներն ավելի ապահով են։ Այդպես չէ։ Անվտանգության խնդիրներ ունի հենց բջջային կապի GSM պրոտոկոլը։ Այնպես որ միակ լուծումը հեռախոսն անջատած պահելն է։

Անփորձանք!

Sona Nahapetyan, profile picture
Sona Nahapetyan
Աջուձախ տեսնում եմ մամաների, ովքեր խոսում են տղաների հետ ու առաջին հարցը էնա, թե որտեղ ես, ուր եք գնալու, շատ եք... Մեկ էլ մի միֆ կա ներքին, որ եթե տղան անձամբ չի խոսում հետը, ուրեմն մահացելա, դրա համարա ուրիշը խոսում: Այ որ էս երկուսը ներքին շրջանառությունից հանվի, շատ լավ կլինի:
5 mosMore
Artak  Zakarian, profile picture
Artak Zakarian
Ի դեպ, 1-ին կետը կարելի օգտագործել նաև ի շահ մեզ, մի 20 հատ շաղ ենք տալիս, երբ պետք է ՝ բոլորին միանգամից զանգում ենք )
5 mosMore
Arpi Tagoyan, profile picture
Arpi Tagoyan
Նույնը նաև sms-ներին է վերաբերում???
5 mosMore
Sahakanush Pogosyan, profile picture
Sahakanush Pogosyan
Հա թող իրենց ղեկավարը զանգի ու տեղեկացնի իրենց մասին ոչ թե մարդիկ ամիսներով լուր չունենան որ ճանապարհ փնտրեն ելքի համար
5 mosMore
Artur Antinyan, profile picture
Artur Antinyan
Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում։ Շնորհակալություն։
5 mosMore
Lena Khachatryan, profile picture
Lena Khachatryan
Et mec mec prtoxin aseq shat hesht es mtacum et amen@ asa nran ov amboxch ir@ xosuma heraxosov meronq vor zangum en mi bar en asum lav enq vso anjatum
5 mosMore
Hayk Chamyan, profile picture
Hayk Chamyan
Можно так же перехватывать трафик, даже не контролируя вышки. Интересный текст на эту тему -- https://users.livejournal.com/-adept-/127629.html
5 mosMore
Susanna Telmani Haroyan, profile picture
Susanna Telmani Haroyan
Սա պետքա ՊՆ բոլորին պարտադրի և ցգուշացնի։ նույնիսկ պեսք չէ ամեն օր վիդիոներ նկարեն ու ցո յց տան, կգա ժամանակը այդ ամե ը անխոս բոլորս կտեսնենք կհպարտանանք, ոայց հիմա թող չնկարեն հաղթանակների, տեղը, վայրը, սա ել պակաս վտանգավոր չե՞ն։ դրանք տեսնում ու. Կատաղում են ։ չգիտեմ մի գուցե սխալ եմ
5 mosMore
Davit Isakhanyan, profile picture
Davit Isakhanyan
1. Իրականում կայանները որոնք իրենց մոտ են, ոչնչացվել են, չնայած որ եթե աշխատել են էլ, դրանք գաղտնալսում չեն ապահովում, մաքսիմում ծածկույթ իրենց համար։
2. Այո, GSM-ը ամենահեշտ գաղտնալսվող տեխնոլոգիան է։
3. Հեռախոսների կոտակումը ԱՅ՛Ո, լուրջ խնդիրա։ Ի դեպ նրանք հայտնաբերում են բջջային ալիքները ոչ ավել ոչ պակաս հենց նույն հետախույզ ԱԹՍ-ով։
5 mosMore
Արթուր Գրիգորյան, profile picture
Արթուր Գրիգորյան
Կարեն ջան այս մասով` «Հաշվի առնելով, որ պատերազմի սկզբից ի վեր թշնամու ձեռքում Ղ-Տելեկոմի բազմաթիվ կայաններ են հայտնվել,...», քեզ հավելյալ ինֆո է պետք. որը Ֆբ-ներում պատմել չի կարելի: Եթե 1 նախադասությամբ` թշնամու վերահսկած տարածքի որևէ կայան մեզ համար վտանգ չի ներկայացնում:
5 mosMore
Ալեքսեյ Չալաբյան, profile picture
Ալեքսեյ Չալաբյան
Լսել եմ այնտեղ միֆ կա, որ եթե «Բջջային ինտերնետը» անջատված է, ապա ապահովեք քանի որ առանց ջեր իմացության տվյալ չի հեռսրձակվում։ Սա իհարկե բացարձակ միֆ է ու զուտ փոքր ինչ նվազեցնում հեռարձակման ինտենսիվությունը, թշնամոի նպատակներին բացարձակապես չխանգարելով։
5 mosMore
Շավարշ Պողոսյան, profile picture
Շավարշ Պողոսյան
Ձեր գրառումը տեղ գտավ Alternativ.am կայքում։ Շնորհակալություն։

https://alternativ.am/?p=47159&l=am
5 mosMore
Elya Grigoryan, profile picture
Elya Grigoryan
Կարեն Վրթանեսյան ջան ճիշտ անունը Ղարաբաղ Տելեկոմ է, Ղ-Տելեկոմը ՄՏՍ Հայաստանի նախկին անվանումն է։
5 mosMore
Սեդա Հայրապետյան, profile picture
Սեդա Հայրապետյան
Մեկ էլ, ամեն անգամ խոսելիս, որ ասեն հաղթել ենք, մարդ ես էլի կարողա տեղ հասնի
5 mosMore
Ara Ayvazyan, profile picture
Ara Ayvazyan
Joxovurd isk Hayastani sahmannumela hack exac internetn u bjjayin kapy? Karam Hayastan zangem xosam aranc xndir artasahmanic?
5 mosMore
Нелли Бабаян, profile picture
Нелли Бабаян
Ու ընդհանրապես, ես հենց պատերազմի առաջին օրերին ասել եմ, որ պետք էր հեռախոսները բոլորի ձեռքից վերցնել՝ մաքսիմալ ապահովության համար։ Իսկ կապը միայն ու միայն շտաբի միջոցով, ռացիաներով (հայերեն բառը չգիտեմ, կներեք)՝ կոնկրետ պատասխանատուի կողմից։ Բայց...ունենք էն՝ ինչ ունենք ։ Ուղիղ եթերներ, սելֆիներ և այլն..
Աստված պահապան բոլորին!🙏🇦🇲
5 mosMore
Henrik Abrahamyan, profile picture
Henrik Abrahamyan
Էսօր երեխեքին զգուշացրեցի, որ Ղարաբաղի սիմկեքը հանեն գցեն: Նույն վտանգը Հայաստանի սիմկեքով էլ կլինի՞:
5 mosMore
Վահե Մկրտչյան, profile picture
Վահե Մկրտչյան
Ես լրիվ համաձայն եմ, մենակ թե ջոկատի տղերքը դժվար թե մտնեն ֆբ ու փոստ կարդան!
5 mosMore
Հայկ Գրիգորյան, profile picture
Հայկ Գրիգորյան
Իսկ չենք կարող դա օգտագործել իրենց դեմ, ասենք կեղծ թիրախներ ստեղծենք իրենց համար՞
5 mosMore
Masis Ingilizian, profile picture
Masis Ingilizian
Great write up!
5 mosMore
Sargsyan Eduard, profile picture
Sargsyan Eduard
Շատ կարևոր է, որ Ձեր գրառումը հասնի անխտիր բոլոր զին. ստորաբաժանումների հրամ. Կազմին։
5 mosMore
Hasmik  Davtyan, profile picture
Hasmik Davtyan
Շատ լավ է իհարկե բավականին ուշացումով, բայց հիմա եթե զինվորը իսկապես հեռախոս չունի և դուք գրում էք համացանցում. Պարզ է որ նա տեղյակ չի. Սա զինվորական հրաման պիդի լիներ առաջին օրվանից ոչ թե հիմա. Գժվանք սցենարական սելֆիներ նայելուց. Գոնե հիմա խիստ հրաման տան բոլորին կարևոր չի զինվոր է թե կամավոր.
4 mosMore
Areg Danagoulian, profile picture
Areg Danagoulian
Իսկ ղարաբաղ տելեկոմը չի՞ կարող ուղղակի խզել կապը գրավված կայանների հետ:
4 mosMore
Syuzanna  Avetisyann, profile picture
Syuzanna Avetisyann
Շատ կարևոր հրահանգներ են ,մնում է կատարվեն։
4 mosMore
Artur Poghosyan, profile picture
Artur Poghosyan
Ավելի ճիշտ է sms գրեն
4 mosMore