e-school Armenia is on Facebook. To connect with e-school Armenia, join Facebook today.
e-school Armenia is on Facebook. To connect with e-school Armenia, join Facebook today.
e-school Armenia, profile picture

e-school Armenia

@eschoolam

About e-school Armenia
Կրթության տեխնոլոգիականացման առկա միտումները՝ հեռավար դասավանդման հնարավորությունների կիրառումը ունեն առավել թիրախավորված՝ կրթական - մեթոդական ուղեկցման կարիք։ Այս մոտեցման պարագայում ձևավորված տեխնոլոգիական ռեսուրսները կարող են ավելի արդյունավետ ծառայել՝
1. կրթության հասանելիությանը,
2. դասավանդողների ճկունությանը,
3. բովանդակության բարելավմանը։

Այսպիսով առաջատար տեխնոլոգիաների կիրառումը չի կարող դիտարկվել կրթական համակարգում ձևավորված համատեքստի՝ ազգային չափորոշիչներով ամրագրված պահանջների, ուսուցչական, աշակերտական և կառավարչական կարողություններից դուրս։

Հիմնվելով հեռավար դասավանդման վերաբերյալ վերոնշյալ պատկերացման և խնդրի ներկայացված ձևակերպման վրա՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ձևավորում է հեռավար դասավանդման կարողություններ։

Նախագծի տեսլականն է ազգային մակարդակում առաջնորդել կրթական նորարարական տեխնոլոգիաների կիրառումը և ձևավորել դասավանդողների և ուսումնառողների ապագա սերունդներ։

Նախագծի առաքելությունն է աջակցել դպրոցներին՝ դասավանդման և ուսումնառության փորձի ներդրման, և աշակերտներին՝ կրթական հաջողության հասնելու մեջ։ Դա իրականացնել հետևյալ միջոցներով՝
1. օրինակելի կրթական գործընթացի նախագծում,
2. ինտերակտիվ թվային հարթակների կիրարկում,
3. նորարարական տեխնոլոգիաների ներդրում,
4. կրթական տեխնոլոգիաների արդյունավետ ներկառուցում։