Ashot Asatryan 在用 Facebook。想和 Ashot Asatryan 建立联系,就立即加入 Facebook 吧。
Ashot Asatryan 在用 Facebook。想和 Ashot Asatryan 建立联系,就立即加入 Facebook 吧。
Ashot Asatryan, profile picture

Իտալիայից ժամանած մեր հայրենակիցները բողոքում են, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ամենախիստ առողջապահական հսկողությունն է իրականացվում իրենց նմատմամբ:

Իհարկե նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչի համար է այդ ամենը, սակայն բոլորն միաբերան փաստում են, որ նույնիսկ Իտալիայում նման կերպով ծառայություն չի իրականացվում, իրենք նույնիսկ Հայաստանի կայքերից ու հեռուստաալիքներից են իմացել, որ Իտալիայում «պանիկա» է:

Արտասահմանից եկած մի կին էլ ահավոր զարմացած նայում էր կատարվող աշխատանքներին ու վերջապես չդիմանալով հետաքրքրությանը հարցրեց, թե բա՝ դուք գոնե տեսե՞լ եք, թե ձեր երկիրը որ հորիզոնականներում է ու ինչ տոկոսով, ինչի՞ եք այսքան իրար խառնվել:

Ամենակարևորը մի բան գիտակցելն է, որ վիրուսի ներթափանցումը Հայաստան ոչ մեկին ձեռք չի տալիս, դրա գաղտնի պահելը ևս ոչ մեկին ձեռք չի տալիս:

Հ.Գ. Հավատացեք ՀՀ առողջապահական համակարգը այս պահին ձեր հարևանի տեգոր կնոջից ավելի շատ է տեղեկացված ու ավելի լուրջ է զբաղվում վերհսկողական աշխատանքներով:

Հ.Գ.Գ.Առողջ եղեք: