Arpine Hovhannisyan is on Facebook. To connect with Arpine, join Facebook today.
Arpine Hovhannisyan is on Facebook. To connect with Arpine, join Facebook today.
Arpine Hovhannisyan, profile picture

Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
Ժամանակն անհրաժեշտ էր իմ ներսում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար, որպեսզի ինձ ավելորդ արտահայտություններ թույլ չտամ։

Քաղաքական գործունեությունը, իսկ հատկապես իշխանափոխությունը ինձ թրծել է եւ դարձրել տոկուն ցանկացած հարձակումների հանդեպ, ավելին՝ ոչ մի վատ, ստոր, նողկալի բան այլեւս չի զարմացնում, բայց այս դեպքը շատ երկար մտորելու առիթ տվեց։ Ու խնդիրը ոչ այնքան ինձ հասցված վիրավորանքն էր, այլ այն արժեհամակարգը ու մարդկանց այն տեսակը, որը կարող էր նորաձեւ դառնալ Ա. Քոչարյանի հայտարարությունից հետո, քանի որ ցանկացած ժամանակ ծնում եւ բազմացնում է իրեն բնորոշ մարդկանց տեսակը։ Ու հիմա, երկար մտորումների ու տառացիորեն, հազարավոր մարդկանց աջակցությունից հետո, արձագանքս Ա. Քոչարյանին պետք է լինի շնորհակալությունը եւ գնահատանքը։

Մարդկանցից միշտ պետք է սովորել՝ ինչպիսին լինել, առավել հաճախ՝ ինչպիսին չլինել:
• Գնահատում եմ Ա. Քոչարյանի փայլուն մաստեր-կլասը՝ թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինի տղամարդը, քաղաքական գործիչը, տղամարդու վերաբերմունքն առ կին կամ քաղաքական գործչի վերաբերմունքն առ քաղաքական ընդդիմախոս, որի բերած փաստարկին բովանդակային պատասխան չունես։

• Շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, բացահայտելու իր տեսակի «տղամարդկանց» որոշակի քանակ եւ իհարկե նրանց սատարող տիկնանց նույնքան քանակ, նաեւ այն տիկնանց երեսպաշտությունը բացահայտելու համար, ովքեր ընդամենը մեկ օր առաջ խոսում էին վիրավորանքի անթույլատրելիությունից, իմ անունից կեղծ սքրիններ էին տարածում ու բանաձեւում, թե ինչ է երեսպաշտությունը, պարկեշտությունը ու էլի վեհ վեհ բաներ, բայց այսօր լուռ էին։

• Շնորհակալ եմ սույն պարոնին, որովհետեւ նրա հայտարարությունը թույլ կտա տարբերակել այն մարդկանց, ում խոսքը արժեք ունի, ումը՝ ոչ։ Երբ «Իմ քայլ»-ը դաշինքից առանձին մարդիկ նամակով ինձ գրում էին, աջակցություն էին հայտնում, իմ պատասխանը հետեւյալն էր ՝ որպես մարդ անկեղծորեն գնահատում եմ ձեր վերաբերմունքը, իսկ ինստիտուցիոնալ առումով պետք է լինի քաղաքական ուժի գնահատական՝ իր ղեկավարի արժեհամակարգին համապատասխան։
Ու գնահատականի ուղին շատ պարզ է՝ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը արդեն սկիզբ է դրել գործընթացին, ու բոլոր պատգամավորները, այդ թվում՝ իմ քայլականներ, առիթ կունենան ՔԱՅԼՈՎ ցույց տալու ինչպես են վերաբերում նմանատիպ հայտարարություններին։
Ի դեպ, որոշ իմ քայլականներին, խորհուրդ եմ տալիս տիեզերական մասշտաբի փարիսեցիություն չանել՝ հայհոյանքի մշակույթի մասին խոսելիս։ Այդ մշակույթի առաջին մունետիկին տանս դիմաց եմ տեսել՝ 2018 թվականի մայիսին ու այդուհետ։ Տեսնում եմ ամեն օր, եթե տեղը չգիտեք՝ ասեք։ Բումերանգի մասին խոսելիս սա հիշեք ու... լռեք։ Այն ՄԻՇՏ անխափան է գործում ու դեռ գործելու է։

• Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Չխնդրելը։ Ասում են՝ կեղծավորությունը բոլոր մեղքերից ամենաաններելին է, երբ ինքնին ապաշխարանքն արդեն կեղծ է։ Ներողություն խնդրելով նա կեղծելու էր ինքն իրեն։

• Գնահատում եմ Ա. Քոչարյանի քայլը, քանզի էլի ավելի ամրապնդեց համոզմունքս երբեք չընկրկել, երբեւէ չլինել ինձ վիրավորողների նման՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին եւ արժեհամակարգին։

• Ու ամենակարեւորը՝ ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, որ ցույց տվեց, որ խավարին միշտ հաջորդում է լույսը։
Երկու օր է բազմահազար մարդիկ (իրական ու ոչ ֆեյք՝ ինչպես ժանրի հերոսն է պնդում, կյանքից սիրված պայծառ մարդիկ, այլ ոչ լուսանցքում գտնվողներ ) իրենց զորակցություն են հայտնել ինձ՝ անասելի մեծ հույս արթնացնելով, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է արժանապատվությունը, վերհանձնությունը, ովքեր զերծ են երեսպաշտությունից եւ ի զորու են սրտե աջակցել։
Սիրելի ու ուժեղ կանայք, հարգելի ու արժանապատիվ տղամարդիկ, ընկերներ, նախկին ու ներկա գործընկերներ, պարզապես անծանոթ մարդիկ ԱՊՐԵՔ, որ վեր կանգնեցիք ամեն տեսակ «եթե»-ներից, «բայց»-երից քաղաքական ու այլեւայլ նախընտրություններից ու լսելի դարձրիք ձեր ձայնը։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։ Առանձնակի ուզում եմ ընդգծել Սասուն Միքայելյանի վերաբերմունքը։

Հ.Գ. Մամ ջան, արեւս կներես ինձ՝ էս ամենի միջով անցնելու համար։ Դու իմ ուժն ես ու հպարտությունը։
Հ.Հ.Գ. Ա. Քոչարյանը այս աշխարհում հորս չի կարող հանդիպել՝ շաաաատ վաղուց։ Վստահ եմ՝ գիտեր սա։

Hasmik Ghazaryan, profile picture
Hasmik Ghazaryan
Միայն թույլ տղամարդը կարող է վիրավորել նույնիսկ "ամենավատ" կնոջը։
1 yrMore
Կարապետյան Լուսինե, profile picture
Կարապետյան Լուսինե
Հիանում եմ Ձեզանով և անընդհատ
1 yrMore
Ruben G-yan, profile picture
Ruben G-yan
Разнообразные комлексы, в том числе - неполноценности, проявляются, в частности, и так, как у этого не в меру ими отягощенного товарища. На них можно не отвечать, лишь пройти, удивленно подняв бровь при виде амебы. Но если отвечать - то так. Впрочем, никакого иного ответа, кроме в высшей степени достойного, от вас и нельзя было ожидать. Да и потом, Арпине, где вы, и где вот... это вот.
1 yrMore
Harut Avetisyan, profile picture
Harut Avetisyan
Ուժեղ մարդու պատասխան👏👏
1 yrMore
Meri Safaryan, profile picture
Meri Safaryan
Ընկեր Arpine Hovhannisyan վախենամ` այսչափ առաքինի պատասխանն անմեկնելի լինի «պարոնի» համար:
1 yrMore
Liana  Grigoryan, profile picture
Liana Grigoryan
Ես վստահ էի, որ ի վիճակի չէք լինի իջնել ու հասնել այդ մակարդակին։ Մնացեք վերևում, ուղղակի խղճացեք ողորմելիներին, որովհետև նրանք չունեն սրբություն։ Դա արդեն իրենց պատիժն է։
1 yrMore
Սիլվի Տիգրանյան, profile picture
Սիլվի Տիգրանյան
Ես, Անդրանիկ Քոչարյանին իշխանության բերած հազարավոր երիտասարդներից մեկն եմ, բայց Ձեր տեսակն անկախ ամեն ինչից միշտ գնահատել եմ ու այս ընթացքում Ձեզ հրապարակավ սատարելս խոսում էր ոչ միայն այն մասին, որ Դուք իրապես արժանի եք, և որ Անդրանիկ Քոչարյանը տեսակի համաձայն ` աննրբանկատ եղավ, այլև վստահ էի, որ Ձեր արձագանքը բարձրից ու լեզուներ ՔԱՐԱՑՆՈՂ է լինելու !
1 yrMore
Ani Mkrtchyan, profile picture
Ani Mkrtchyan
Inchpes misht qez bardzr es pahum❤️ ... 👏👏👏
1 yrMore
Վահրամ Մարգարյան, profile picture
Վահրամ Մարգարյան
Արփինե ջան մի մտածիր...
1 yrMore
Karine Papazyan, profile picture
Karine Papazyan
txamard line ln shalvarov chi voroshvum....
1 yrMore
Sakan Pogosyan, profile picture
Sakan Pogosyan
Arpine Hovhannisyan ջան Դուք ինչպես միշտ ձեր բարձունքում եք 💗
1 yrMore
Tigran Hovhannisyan, profile picture
Tigran Hovhannisyan
Հարգելի Arpine Hovhannisyan վստահ եմ, որ մարդկային որակներով օժտված ցանկացած անձ, լինի Ձեզ համակիր թե ընդդիմադիր, այդ անասելի ցածր վարքագիծը ոչ կկիրառի, ոչ էլ այն կիրառողի հանդեպ հարգանք կտածի։ Դուք ավելի քան արժանապատիվ եք Ձեզ դրսևորել։ Հարգանքս Ձեզ !
1 yrMore
Mesrop Musaelyan, profile picture
Mesrop Musaelyan
Ես համարում եմ, որ Ա.Քոչարյանի այդ հոխորտանքը նախօրոք պալանավորած ստոր քայլ է եղել, որի հտևանքները դեռ հետո են երևալու։
1 yrMore
Mariam Poqrikyan, profile picture
Mariam Poqrikyan
Arpine Hovhannisyan ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարանից մինչև քաղաքականություն, Դուք ուրիշ ՄԱՐԴ եք եղել, կաք ու վստահ եմ կմնաք!!!!
1 yrMore
Hratch Varjabedian, profile picture
Hratch Varjabedian
Ինչպէս դուն երկու օրէ ի վեր կը մտածէիր ինչպէ՛ս արձագանգել ա. քոչարեանի ուղղակի փողոցային աժան պահուածքին, որ անյարիր է ազգընտիր մարդուն, ես ալ անկեղծօրէն կը սպասէի պատասխանիդ: Եւ հիմա կը հիանամ պահուածքովդ. կիրթ, զուսպ, քաղաքական գործիչի յարիր, սակայն հատու ու զգետնող: Կը շնորհաւորեմ բարձր ու վեր մնալու եւ դիմացի ոմն պատգամաւորի ռամիկ ու միաժամանակ զզուելի մակարդակին չհաւասարելու գիտակցութիւնդ: Եւ անշուշտ կը զօրակցիմ քեզի անվերապահօրէն:
1 yrMore
Марина Чатинян, profile picture
Марина Чатинян
Мы уважаем, ценим и любим Вас дорогая Арпине ! Пошлите подальше эту нечисть и забудьте. Эта шваль не стоит вашего взгляда ! 🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹🌹
1 yrMore
Հարություն Հարությունյան, profile picture
Հարություն Հարությունյան
Մարդ կա Տիկին Հովհաննիսյանից պետք ա տղամարդկություն սովորի:
Arpine Hovhannisyan ջան, երեկ զրուցում էի իրանց խմբակցության անդամներից մեկի հետ, շատ մտերմիկ զրույցի ընթացքում ասեց որ անգամ հեռացման հարց ա քննարկվել:
1 yrMore
Արզիկ Մխիթարյան, profile picture
Արզիկ Մխիթարյան
Ահա կեցվածքդ, սիրելիս
No photo description available.
1 yrMore
Anahit Ghazaryan Vardanyan, profile picture
Anahit Ghazaryan Vardanyan
Արփինե ջան Ձեր պատասխանն ու ողջամտությունն օրինակ պետք է հանդիսանա որոշ ,,տղամարդկանց,, համար։ Այս ամենը վրդովմունքի ալիքն է հզորացրել։ Ձեզ կորով և ուժ...
1 yrMore
Garik Qotanjyan, profile picture
Garik Qotanjyan
Հարգանքներս...
1 yrMore
Վարուժան Պետրոսյան, profile picture
Վարուժան Պետրոսյան
լգբտ-քպ-ականներից ամեն ինչ էլ սպասելի է,բայց դա միայն հետևանք է,ոչ թե Ձեր հարցազրույցում ներկայացրածի,այլ,որ մեկ անգամ սահմանադրական կարգի խախտման փորձի համար և մարդկանց զոհելու համար դատվածին ազատ արձակեցիք ու դեռ պատգամավոր էլ սարքեցիք,հիմա պարզ երևում են հետևանքներն ու դեռ էլի կլինեն,ավելի ցավոտ,կներեք,բայց Ձեր իշխանության մեղքով մեր երկրին տիրացել են թուրքից ավելի վատթար ուժեր,որոնք մինչև մեզ կործանելը մեզ փորձելու են պատվազրկել,էլի եմ ներողություն խնդրում կոշտ արձագանքիս համար,բայց սա է իրականությունը,ազգակործան սրիկան պիտի փտեր բանտում,այլ ոչ թե երկրորդ անգամ խախտեր սահմանադրական կարգն ու դառնար մեզ վրա իշխող,իր ստոր ու դավաճան հոգեհոր հետ
1 yrMore
Ованес Тургунян, profile picture
Ованес Тургунян
Նման ելույթ ունեցող անձը իրավունք չունի տղամարդ կոչվելու։ Ստոր, անմակարդակ, ինքնահատման շատ մեծ կարիք ունեցող էակ։ Որը փորձում է համապատասխանի ներկա իրավիճակին։ Կարճ ասած "փայտփորիկ"
1 yrMore
Ованес Тургунян, profile picture
Ованес Тургунян
Արփինե ջան պինդ կացեք
1 yrMore
Ованес Тургунян, profile picture
Ованес Тургунян
1 yrMore
Arpine Hovhannisyan, profile picture
Arpine Hovhannisyan
🙂
1 yrMore
Nelly Kazaryan, profile picture
Nelly Kazaryan
У Вас есть поддержка и понимание людей, которые Вас любят и ценят
No photo description available.
1 yrMore
Hasmik  Mikichyan, profile picture
Hasmik Mikichyan
ՄԻշտ հիացել եմ խելացի, հավասարակշռված իմ դասախոսով:
1 yrMore
Artak  Ohanyan, profile picture
Artak Ohanyan
Браво ☝🏻☝🏻☝🏻☝🏻☝🏻💪💪💪💪💪👍👍👍👍👍
1 yrMore
Karen Karapetyan, profile picture
Karen Karapetyan
Мишт ехтр айдписин инчписин кас!!!!ко барцунки вра!!!! Шат кич мард карохе кез эт амематвел ес горжусь кезанов АРПИНЕ джан!!
1 yrMore