Arpine Hovhannisyan is on Facebook. To connect with Arpine, join Facebook today.
Arpine Hovhannisyan is on Facebook. To connect with Arpine, join Facebook today.
Arpine Hovhannisyan, profile picture

Ըստ փոխվարչապետի եվ ֆինանսների նախարարի՝ տուժՎում են 10000 ՀՀ քաղաքացիներ, շահում է հայոց պետականությունը

Աղբյուրը բառացի` ստորև

Հարգելի քաղաքացիներ,

Հրապարակում եմ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։ Այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել։ Ինչպես ասում են` գրությունը մեկ անգամ ամբողջովին կարդալն է ճիշտ։ Կարծում եմ այս երկու մեջբերումները արտահայտում են «հպարտ քաղաքացիներին անմնացորդ ծառայող» Կառավարության ողջ էությունը.
«…Անգամ, եթե մոտ 10 հազար ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՍՏԵՂԾՈՂ հանրային ծառայողներ ԴԱՌՆԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ (ՏՈՒԺՎԵՆ), ԱՊԱ ԴՐԱՆԻՑ ՇԱՀԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ եւ ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի
…10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր եւ սպառիչ ծրագիր՝ ԱՌԱՆՑ ԿԱՇԿԱՆԴՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ։»։
Այս մեջբերումները առաջացնում են առնվազն հետեւյալ հարցերը.

• Արդյոք Նիկոլ Փաշինյանի և ողջ Կառավարությա՞ն, թե՞ միայն դրա որոշ անդամների դիրքորոշումն է, որ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներն են, որոնց պատճառով մսխվում է կամ որոնք մսխում են բազմաչարչար պետական գանձարանը։

• Ի՞նչ հավելյալ արդյունք են ստեղծել, օրինակ այն 88 պատգամավորները, որոնք այնտեղ են հայտնվել այս քաղաքացիների շնորհիվ նաև։

• Արդյոք Հայոց պետականության ծաղկման, տնտեսական հեղափոխության եւ տնտեսական թռիչքաձեւ աճի ճանապարհին կանգնած միակ կամ հիմնական խոչընդոտը այս 10 հազար քաղաքացինե՞րն են։

• Արդյոք Կառավարությունը, որի ներկայիս անդամները նախկինում սիրում էին պնդել, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են, որովհետեւ երկրում մարդ չկա, ընդունու՞մ են, որ Հայաստանում կա երեք միլիոն մարդ։ Թե նրանք պնդում են, որ հետհեղափոխական հրաշալի 10 ամիսները անտեսանելիորեն Հայաստան են բերել հարյուր հազարավոր մարդկանց։

• Ո՞ր պահից Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին դարձավ հավելյալ արդյունք չստեղծող, ո՞րտեղ է այն նուրբ սահմանը, որով տարանջատվում է հավելյալ արդյունք չստեղծողը հպարտ քաղաքացուց։
• Արդյոք փոխվարչապետը եւ ֆինանսների նախարարը պատրաստվում են ներողություն խնդրել իրենց այս ձեւակերպման համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը դա կանի իր և մյուսների փոխարեն։

• Եվ ամենակարեւորը` նշանակում է արդյոք, որ «գործող իրավական կարգավորումներով» չկաշկանդվելու հրահանգ-կոչը դառնում է համատարած, թե՞ շարունակենք բավարարվել միայն ՀՔԾ-ի պետի կողմից մարտի մեկի և այլ գործերի առնչությամբ իրավունքի հետ աղերս չունեցող ձևակերպումներով, ԱԱԾ-ի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու դրսևորումներով, Դավիթ Սանասարյանի իրականացրած հուժկու ու սուպեր իրավական վերահսկողությամբ:

Իրականում, հստակ է մի բան։ Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում եւ Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)։
• Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին, թեեւ ես գիտեմ, թե ինչպիսն է եղել նրա պաշտոնական արձագանքը։

Հ.Գ. Որ քաղաքացու օր էիք ուզում հռչակել, դրա մեջ այս 10000 քաղաքացիները մտնում են, թե՞ ոչ:
Հ.Գ. Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է կանգնած այս մարդկանց հետևում, թե՞ նրանք էլ են հավելյալ արդյունք չստեղծող:
Հ.Գ. Գիտեմ, որ ձեզ քվե են տվել, որ օպտիմալացնենք (դա ձեր ֆանտաստիկ ինտերպրետացիան է), իսկ կասեք՝ արդյո՞ք քվե տվել են իրենց այսպես վիրավորելու ու ծաղրելու համար:

No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
Gohar Savzyan, profile picture
Gohar Savzyan
Ընդունելով երկրում 3 միլիոն մարդու գոյությունը՝ փաստորեն նրանցից 10 000-ին կարելի է անտեսել, ապրուստի միջոցից զրկել ու հուսալքել։ Հա ի՞նչ կա որ....Ինչ մի մեծ թիվ ա 3 միլիոնի մեջ որ....Տեսնես իրեն ոնց է զգում էդ 10000-ի այն մասը, ով հիմա հասկանում է, որ օգտագործվել է որպես գործիք (((((
2 yrsMore
Marianna Ghahramanyan, profile picture
Marianna Ghahramanyan
Այս տեքստում մի մտահոգիչ նախադասություն էլ կար, որ «փոփոխությունները պետք է իրականացվեն անկախ կառավարության կառուցվածքի հնարավոր փոփոխությունների ընթացող քննարկումներից, եւ դրանք պետք է առաջնորդվեն տվյալ պահի ղեկավարների կողմից...»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նշված քննարկումները ձեւական են։
No photo description available.
2 yrsMore
Marianna Arustamyan, profile picture
Marianna Arustamyan
Էս ԹՂԹԻ (փաստաթուղթ էլ չասեմ) տակ ստորագրողները կամ չեն կարդացել առհասարակ կամ ստորագրել են բռնության, ճնշման կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ: Անհնարա իրեն գոնե 1 գրամ հարգող մարդը նման խեղված ու տգետ բովանդակության տակ ստորագրություն դնի:
2 yrsMore
Arpine Hovhannisyan, profile picture
Arpine Hovhannisyan
իհարկե
2 yrsMore
Artur Antinyan, profile picture
Artur Antinyan
Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
https://blognews.am/arm/news/596181/
2 yrsMore
Harut Bagheyan, profile picture
Harut Bagheyan
Լուրջ հիասթափություն կապրեմ եթե այս փաստաթղթի պարունակությունը ի կատար ածվի։Բայց կսպասեմ մեկնաբանության, միգուցե մի բան սխալ է կամ ես եմ սխալ հասկացել
2 yrsMore
Ashot Simonyan, profile picture
Ashot Simonyan
Tox krjatven, gan mer nman tanjven, chapren, jamanakin tox jisht ashxatein
2 yrsMore
Marina Abrahamyan, profile picture
Marina Abrahamyan
10 000 գործազուրկ 😔
2 yrsMore
Tigran Keyan, profile picture
Tigran Keyan
Հավելյալ արդյունք, նյութական արտադրության ոլորտում անհրաժեշտ արդյունքից դուրս անմիջական արտադրողների ստեղծած արդյունքը։
2 yrsMore
Rafayel Avdalyan, profile picture
Rafayel Avdalyan
Իսկ այդ 10000 մարդը 3 միլիոնի մեջ չե՞ն մտնում։Տրամաբանության գիգանտները։
2 yrsMore
Narek Samsonyan, profile picture
Narek Samsonyan
Գաղափարական նիհիլիզմի ամենաուղղակի դրսևորումն ա ու սա անհետևանք թողնելն անթույլատրելի ա: Հետևողականորեն պետք ա պատասխան պահանջել էդ «3000-ին ի բարօրություն 3 միլիոնի» ձևակերպման համար:
2 yrsMore
Vahagn Grigoryan, profile picture
Vahagn Grigoryan
Մի հատ կետ ա պետք ավելացնել․

«Հավելյալ արդյունքի» պահանջը չի տարածվում նրանց վրա, ովքեր․
1) հաղթահարել են իրենց միջի աղքատությունը, կամ
2) հաղթահարել են իրենց միջի Գիքորին, կամ
3) քայլել են ՀՀ կառավարության սահմանած մինիմալ կիլոմետրաժի չափով։
2 yrsMore
Robert Hayrapetyan, profile picture
Robert Hayrapetyan
Ինձ այլ բանա հետաքրքրում.
1. Ինչու է ֆիննախում պատրաստված փաստաթուղթը դրվել փոխվարչապետի բլանկի վրա՞
2. Որ իրավասությունների շրջանակում է ֆինանսների նախարարը ստորագրել փոխվարչապետի բլանկի վրա՞
3. Եվ վերջապես արդյոք հավելյալ արդյունք է ստեղծում փաստաթուղթը պատրաստած հանրային ծառայողը, ով անգամ ճիշտ չի գրում իր ստորաբաժանման անվանումը՞
2 yrsMore
Arthur Ravoyan, profile picture
Arthur Ravoyan
Չի կարելի կրճատել այսքան մեծ թվով աշխատակիցների քանի դեռ նրանց համար ստեղծված չեն այլընտրանքային աշխատանքի պայմաններ... կամ ինչպես են կրճատում մարդկանց? արդյոք հաշվի են առնվում նրանց աշխատանքային կարողությունները? ովքեր են վերահսկում կամ կանոնակարգում այդ կարևորագույն խնդիրը թե ով է հավելյալ արդյունք ստեղծում և ով չի ստեղծում , ում և ինչպես կրճատեցին? Այդ բոլոր մարդիկ անտառային չորացած ծառեր չեն, որ կտրեն ու հանեն անտառից, անգամ անտառում ծառեր կտրելուց պետք է շատ զգույշ լինել՝ էկոհամակարգը չխախտելու համար...
2 yrsMore