Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Քննարկեցինք վերջին օրերին, առավելապես՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում։
Հարկ եմ համարում փաստել, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաև միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում։
Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:
«Սիվիլնեթ»֊ի եթերում խոսել ենք Ադրբեջանում սպասվելիք զորավարժությունների և վերջինիս շուրջ մեդիայում տարածում գտած պատերազմի կանխատեսումների մասին: Այս համատեքստում նշել եմ, որ նման կանխատեսումները հաճախ հանրության շրջանում տագնապային տրամադրություններ ստեղծելու և այն ներքաղաքական գործիք դարձնելու միտում ունեն, միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ բնականաբար հայկական կողմը մեծ ուշադրությամբ հետևում է բոլոր իրադարձություններին:
Զրուցել ենք նաև Հայաստանի անվտանգային համակարգի եղած գործիքակազմերի մասին, որոնք հնարավորություն են տալիս մեզ համաչափ արձագանքել տարբեր իրավիճակների, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը
ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը:
ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:
Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։
Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝
Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Նա անձնական անվտանգությանը սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է, որպեսզի ՀՀ նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանին ազատելու իր հրամանը:
Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում ))
Ասենք , հայտնի կոլոտ Հովոյին տանի դնի ԳՇ պետ, իր ՀԱՅԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ , էտ կլնի նորմալ ?
Սյունիքի մի հատվածն էլ էդ նույն սկզբունքով հանձնեցի՞ք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:





















