Armen Ashotyan is on Facebook. To connect with Armen, join Facebook today.
Armen Ashotyan is on Facebook. To connect with Armen, join Facebook today.
Armen Ashotyan, profile picture

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:

Զեկուցի նկարագրական մասում մի շարք ռեվերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։

Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ, այնինչ իրականությունը այլ է։ Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր։

Եվ այսպես՝
1. Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքին։
2. Ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ըմդամենը 2 միավորով (6՝ 12-ից) ՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին -ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը։
3. Կառավարության գործունեությանը վերաբերող գնհատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայարի մասին (4՝ 12-ից), ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի Հայաստանում կոռուպցիան վերացնելու մասին։
4. Քաղաքացիական ացատություններին վերաբերող հսկայական հատվածը ավելացել է ընդամենը 1 միավորով (31՝ 60-ից)։

Ճոխ եւ ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար։

Marat Dadunts, profile picture
Marat Dadunts
Ձեր մեջ բերված թվերից պր-ն Աշոտյան , կարող ենք արձանագրել, որ այդ ,,ոչ մի լավ բան,, վիճակը ժառանգվել է Ձեր իսկ իշխանության տարիներից։ Իսկ եթե ոչ մի բան չի փոխվել, անշուշտ դա էլ մտահոգիչ է․․․
2 yrsMore
Artur Antinyan, profile picture
Artur Antinyan
Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
https://blognews.am/arm/news/590614/
2 yrsMore
Թայմս. ամ, profile picture
Թայմս. ամ
Արմեն Աշոտյան. «Իշխանասեր մամուլը փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ»
http://www.times.am/?p=256505&l=am
2 yrsMore