Armen Ashotyan is on Facebook. To connect with Armen, join Facebook today.
Armen Ashotyan is on Facebook. To connect with Armen, join Facebook today.
Armen Ashotyan, profile picture

Լրատվական աղմուկի և օրվա PR-ի մեջ հասարակության ուշադրությունից վրիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշումը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝
միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը:

Ասենք, որ այս որոշումը և սպասված էր, և ուշացած: Խնդրի կարևորության մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել եմ դեռ մայիսի 23-ին:

Նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և մեկուկես ամիս անց նրանով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը վերջապես ձևավորվեց: Փոխվարչապետերից հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Կարևորում եմ այս որոշումը թե գործնական, այն է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թղթերի տրցակից գործողությունների վերածելու, թե քաղաքական՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, տեսակետներից:

Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ զարմացա, որ ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և որի կազմում Ազգային Ժողովից ներկայացված էի ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որևէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում:

Ավելորդ չէ հիշեցնել, թե ինչպիսին է խորհրդարանի առաքելությունը այս համաձայնագրի արդյունավետ իրագործման մեջ՝
1. Ակնկալվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների քննարկում և ընդունում
2.Խորհրդարանական վերահսկողություն
3. ԵՄ-Հայաստան խորհրդարանական Գործընկերության հանձնաժողովի ստեղծում
4. Համաձայնագրի լիարժեք և արագ վավերացում և ազգային, և եվրոպական մակարդակներում:
5. Հանրային իրազեկում
6. Հասարակության ներգրավում

Հուսամ, ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում:

Armen Ashotyan, profile picture
Armen Ashotyan
3 yrsMore
Karen Chshmaritian, profile picture
Karen Chshmaritian
Կարծում եմ առավել արդյունավետ և գործուն աշխատանք կլինի, եթե միջգերատեսչական հանձնաժողովը ղեկավարի ՀՀ վարչապետը, ընդգրկելով միայն նախարարներին և Աժ-ին, իսկ դրան կից` լինի աշխատանքային խումբ, որի ղեկավարը կես տարին մեկ ամբողջ ընթացքի մասին կզեկուցի հանձնաժողովին
3 yrsMore
Հրանտ Հրաչի Խաչատրյան, profile picture
Հրանտ Հրաչի Խաչատրյան
ՀՀԿ որոշ անդամների այսպիսի պահվածքը, ինչպիսին Ձերն է պարոն Աշոտյան, կարելի է մեկնաբանել միայն հետևյալ կերպ. Նախորդ ռեժիմի հետ կապված ողջ դժգոհության պատճառը, միակ մեղավորը ՀՀԿ նախագահն էր, ով միանձնյա, ձեզնից թաքուն երկրի բնակչությանը հասցրել էր հեղափոխության։ Իսկ դուք այնքան մտազբաղ եք արտասահմանյան գործուղումներով, որ նույնիսկ չեք լսել, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել իր ձախողումների պատճառներն ու այդ մասին հրապարակային հայտարարություն չի արել։
Էդ ո՞ր Եւրոպաներում եք դուք սովորել այսպիսի կուսակցական վարքագիծը։
3 yrsMore
Armen Ashotyan, profile picture
Armen Ashotyan
Թեմայի հետ կապ չունեցող և թյուր մեկնաբանում:
3 yrsMore
Կարմեն Դավթյան, profile picture
Կարմեն Դավթյան
Կուզեի հավատալ, որ քաղաքական տարբերակը չէ, սակայն դիտարկելով մնացյալ ոլորտներում նույնական դսեւորումները, հասկանալի է դառնում, որ նոր Հայաստանում միակենտրոն մոտեցումները գերիշխում են ժողովրդավարական, բազմակարծության մոտեցումներին․․․․ տա Աստված սխալված լինեմ, եւ երկրորդ տարբերակը լինի․․․
3 yrsMore
Karen Chshmaritian, profile picture
Karen Chshmaritian
Հղումը կտա՞ք, պ-ն Աշոտյան
3 yrsMore
Асмик Арутюнян, profile picture
Асмик Арутюнян
Այստեղ եսի խնդիրը չէ, սա Հայաստանի ապագայի հարցն է: ԱԺ-ից միանշանակ պետք է խումբ ձևավորվի : Եվրոպացիները չեն հավատա մեր թավշե սիրուն:Համաձայնագիրը նաև ձեր հաջողության արգասիքն է պարոն Աշոտյան:
3 yrsMore
Artur Antinyan, profile picture
Artur Antinyan
Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews կայքում: Շնորհակալություն:
3 yrsMore