Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front is on Facebook. To connect with Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front, join Facebook today.
Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front is on Facebook. To connect with Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front, join Facebook today.
Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front, profile picture

Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front

@armecofront

About Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front
«Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն ոչ ֆորմալ ​​խմբավորում է, որ նպատակ ունի կամավորական հիմունքներով համախմբել բնապահպանական և մասնագիտական ներուժը` ի նպաստ բնության պահպանության, էկոլոգիական խնդիրների բարձրաձայնման ու դրանց լուծումների գտնելուն, բնազարգացման և սոցիալական արդարության ապահովման:

Մենք չունենք ֆինանսավորում, երբեմն կարող ենք դրամահավաք կազմակերպել կամ նվիրատվություններ ստանալ որոշակի կոնկրետ գործունեության համար:

2013 թ.-ին ստեղծվելուց հետո հիմնական խմբի անդամները մերթ ընդ մերթ փոփոխվել են: Խումբն ունի ոչ հիերարխիկ կառուցվածք, որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Մենք ամեն օր կամավորական աշխատանքներ ենք կատարում, քննարկում ամենօրյա գործունեությունը: Նաև կան տասնյակ ակտիվիստներ և հարյուրավոր աջակիցներ, որոնք մոբիլիզացվում են տարբեր առիթներով: Մեզանից շատերը 2007 թ.-ից բնապահպանական շարժման մեջ են ներգրավված: Մեր ակտիվիզմի մեծ մասը ուղղված է՝ մետաղների հանքահանման սարսափելի նախագծերը, էկոլոգիական աղետները կանխելուն, բնական միջավայրին առնչվող քաղաքականության փոփոխությանը, ինչը զուգորդվում է Հայաստանում տնտեսական կարգի փոփոխության հետ: Մեր գործողությունները ներառում են` բողոքի ցույցեր, հանրագրեր, շրջափակումներ, պաշտոնական միջոցառումների խափանում, բնական միջավայրի մոնիտորինգ (օրինակ, ապօրինի ծառահատումների կամ հանքահանման վայրերում ջրի աղտոտվածության մակարդակի), տեղեկատվական արշավներ, համայնքների մոբիլիզացիա, մասնակցություն միջազգային միջոցառումներին և լոբբինգ արտասահմանում (հիմնականում ֆինանսիստների դեմ) ընկերություններից մեզ պաշտպանող կամ պետական ​​պաշտոնյաների դեմ դատական ​​հայցեր (վիճարկելու կառավարության որոշումները):
Մինչ այժմ հաջողված արշավներ ենք կազմակերպել մի շարք վտանգավոր նախագծեր դադարեցնելու համար, ներառյալ հիդրոէլեկտրակայանների կառուցման կասեցումը ջրվեժի վրա, դանիացի ներդրողներին շեղելը հանքահանման նախագծից, Ամուլսարում ոսկու հանքավայրի նախագծի խափանումը՝ աջակցելով տեղացիներին, ովքեր շարունակում են լեռան շրջափակումը:
Անցած 2 տարիների ընթացքում կարողացել ենք մոբիլիզացնել մարզային համայնքներին 13.000 ստորագրություն հավաքելով տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով արգելել 5 համայնքի տարածքում մետաղի հանքահանումը:
Չնայած մեր բողոքի ակցիաներում և ցույցերում շատ չենք նշում Կլիմայական ճգնաժամը, մեր բոլոր գործողությունները ուղղված են Կլիմայական ճգնաժամը և դրա հետևանքները խորացնող տնտեսական գործընթացների դանդաղեցմանը:

The Armenian Environmental Front is a non-formal activist group, we don't have a formal structure, nor do we have funding, we may organize fundraisers for specific actions, and for these, we receive ad-hoc donations. Set up in 2013, it has had members jump in and out, decision-making is non-hierarchical, there is a core group doing volunteer work every day, discussing daily activities, and there are dozens of activists supporting the core group from event to event or campaign. Many of us have been in environmental activism since 2007 and most of our activism has been to avert horrible metal mining projects and plunder of the country.
We are a direct action-oriented group, dedicated to conserving the nature, averting ecological catastrophes, aiming for environmental policy change which goes hand in hand with changing much of the economic order in Armenia. Our actions include: protests, petitions, blockades, disruption of official events, environmental monitoring (of illegal logging for example, or water pollution levels in mining regions), door-to-door campaigning, community mobilization, mock trials, participation in international events and lobbying abroad (against financiers mostly), real suits in courts defending ourselves from companies or suing government officials (disputing government decisions).
As such, we have successfully campaigned for shutting down hazardous projects, including hydropower station construction over a waterfall, divestment by Danish investors from a mining project, a gold mine project called Amulsar which we were able to stop from becoming a reality. We are supporting the locals who are keeping up the blockades around the mountain.
In the past 2 years, we've been able to galvanize of grassroots process wherein local communities petition to their local governments to ban any kind of metal mining in their territories. So far, over 13.000 signatures have been collected, and local governments of 5 administrative units have adopted resolutions that acknowledge the will of the people.
While we don't spell out Climate Crisis in our protests and activism too much, all our actions are aimed at slowing down economic activities that accelerate Climate Crisis or make its impacts even worse. It would be true to say that most of our work is aimed at saving water.