Հարգելի ֆուտբոլասերներ,
⚪️«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
➡️ Դավիդ Կամպանյան թիմը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:
☑️Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար:
Շնորհակալ ենք, Կամպանյա:
Մաղթում ենք հաջողություն:🔥
🇧🇫 | Զաքարիա Սանոգոն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլի ազգային հավաքական:🔥
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆ
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի` VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում մրցելույթները դադարեցնելու մասին որոշումը։
Կարևորելով մարզերում ֆուտբոլի զարգացումը՝ հարկ է նշել, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբի գործունեության շնորհիվ, վերջին տարիներին Լոռու մարզը մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ձևավորել է երկրպագուների աջակցության գեղեցիկ մշակույթ, որի ականատեսն ենք եղել արտագնա խաղերի ընթացքում:
Հուսով ենք, սուբյեկտիվության սահմանափակման արդյունքում, առաջիկայում «Լոռի» ֆուտբոլային ակումբին կրկին կտեսնենք VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում:
✈️ | Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն Հայաստանի հավաքականի կազմում մեկնեցին Շվեյցարիա: 🇨🇭 🇦🇲





















