Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:
ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:
Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում:
Armen Khachikyan
Ցավոք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծելու բան չունեցավ !!
ՀՀ սահմանագծին ադրբեջանական ոտնձգությունը ուղղված է ոչ միայն ՀՀ-ին այլ նաև անուղղակիորեն ՀԱՊԿ-ին։
ՀՀ սահմանագծին ադրբեջանական ոտնձգությունը ուղղված է ոչ միայն ՀՀ-ին այլ նաև անուղղակիորեն ՀԱՊԿ-ին։
8 mosMore
Margarita Sadoyan
Ինչ պետք է ասի ՀԱՊԿ ը, եթե հավանաբար հենց իրենք էլ քսի են տվել ազերիներին այդ բախտախնդրության ը գնալ
8 mosMore
Davit Tonoyan
Կասե՞ք, ինչու հետաձգվեց ՀԱՊԿ նիստը, և ձեր նախարարության կողմից ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ ։
8 mosMore

