Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի։
L'attaque sur le Centre culturel de l'Eglise arménienne de Marseille suscite notre vive préoccupation. Nous réaffirmons que tout acte de haine au motif d'appartenance ethnique doit être banni, à l'instar des récentes agressions turco-azéries contre individus et patrimoine arméniens.
Also in English: French...
France 2 հեռուստաընկերության Présence protestante հաղորդաշարի անդրադարձը Հայաստանին
Grand merci au maire Pliez du 20e, aux élus pour commémoration dédiée au groupe de Résistance Missak Manouchian, Arménien par le sang reçu et Français par le sang versé. 77 ans après, hommage intarissable pour leur combat pour la France et les valeurs universelles.
Փետրվարի 21-ին ՀՀ դեսպանությունը մասնակցեց Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Ֆրանսիայի ազատագրման «Դիմադրություն» շարժման հայազգի ականավոր ներկայացուցիչ Միսակ Մանուշյանին և նրա զինակիցներին նվիրված հիշատակի ամենամյա միջոցառմանը, որն ավանդաբար տեղի է ունենում Փարիզի 20-րդ թաղամասում Մանուշյանի անունը կրող փողոցում, ուր վեր է խոյանում Մանուշյանի և նրա խմբի անդամների վիթխարի որմնանկարը և զետեղված են նրանց սխրանքն անմահացնող հուշատախտակները։ Խորին շնորհակալություն և գնահատանք Փարիզի 20-րդ թաղամասի ղեկավար Էրիկ Պլիեզին, ավագանու անդամներին, չնայած սանիտարական սահմանափակումներին, Մանուշյանականների հիշատակի ամենամյա ոգեկոչման ավանդույթը պահպանելու և այս տարի ևս այն պատշաճորեն կյանքի կոչելու համար։ Շնորհակալություն նաև Փարիզի ավագանու անդամներին, խորհրդարանականներին միջոցառմանը մասնակցելու և հարգանքի տուրք մատուցելու համար։ Արյունով հայ, իսկ թափված արյունով՝ ֆրանսիացի Միսակ Մանուշյանի, ինչպես նաև նրա խմբի անդամների դաժան վախճանից 77 տարի անց նրանց անձնուրաց պայքարը՝ հանուն ազատության և համամարդկային արժեքների, այսօր էլ արդիական է և ներշնչում է սերունդներին։ Մանուշյանի ազատատենչ և ինքնազոհ ոգին սնուցվում է հայ ժողովրդի արդար մաքառումից և այսօր էլ թևածում է հայրենյանց երկնքում մեր անմահ տղաների կողքին։ Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների սխրանքին և առ հայրենիք նրանց սիրուն։
Le 21 février 1944, 22 membres du groupe #Manouchian sont exécutés au Mont-Valérien. Missak Manouchian, rescapé du #génocidearmenien de 1915, apatride comme la plupart de ses frères d’arme juifs, italiens, espagnols, arméniens, donna sa vie pour la victoire et la liberté de la France.
Aidez-nous à changer une vie, et vous...





















