The Armenian Institute of International and Security Affairs - AIISA is on Facebook. To connect with The Armenian Institute of International and Security Affairs - AIISA, join Facebook today.

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA
@aiisa2014mahhi
Photos
About The Armenian Institute of International and Security Affairs - AIISA
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ՝
1) անվտանգությունը պետության (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, կենտրոնական կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների), հասարակության, նրանց հանրակարգերի ու համակարգերի (պաշտպանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլն), ինչպես նաև քաղաքացու համար ներքին ու արտաքին միջավայրերի՝ որևէ սպառնալիքից ազատության վիճակն է.
2) երկրի ինքնիշխանությունը, ինքնիշխան քաղաքականություններ վարելու ազատությունը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ողջամիտ ու մարդակենտրոն հանրային քաղաքականություններ կյանքի կոչելու կարողությունը, գիտակից, ինքնորոշված, իրավատեր և ռիսկերից ապահովագրված քաղաքացին ու հասարակությունը ազգային անվտանգության թե’ առարկա, թե’ ցուցիչ, թե’ անկյունաքարեր են.
3) երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունները, պետության, հասարակության և քաղաքացու, ինչպես նաև՝ հասարակական համակարգերի անվտանգությունները սերտորեն փոխկապակցված ու փոխլրացնում են միմյանց.
4) գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները ազդում են երկրի ներքին կայունության ու ազգային անվտանգության վրա և հակառակը.
5) անվտանգության քաղաքականությունը ոչ միայն նշված օբյեկտների համար առկա և հնարավոր սպառնալիքների ու վտանգների կառավարումն է՝ դրանք կանխատեսելու, մեղմելու կամ չեզոքացնելու գործառույթների միջոցով, այլև ազգային զարգացման ու առաջընթացի (քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական, մշակութային, մարդկային և այլ) ապահովումն է.
6) հասարակությունն ու անհատը ոչ միայն անվտանգության սպառող են, այլև կարող են հանդես գալ որպես դրա ապահովող, երբ գիտակցում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը, գիտելիքը և իրավունքը՝ նպաստելով կայուն զարգացող, ժողովրդավարական Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ու առաջընթացին և կայուն տարածաշրջանի հեռանկարի իրագործմանը.
7) հանրության և քաղաքացիների առավելագույն տեղեկացվածությունն ու իրազեկվածությունը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ազդող ներքին ու արտաքին զարգացումներից, նրանց մասնակցությունը հասարակական-քաղաքական օրակարգի ձևավորմանն ու որոշումների կայացմանը անվտանգության ապահովման և ժողովրդավարական կառավարման կարևոր տարր է.
պետության, հասարակության, նրանց համակարգերի ու հանրակարգերի, ինչպես նաև՝ քաղաքացու անվտանգության վրա ազդող գործընթացների վրա պետք է ներազդել այնտեղ և երբ պետք է, այն մարդկանցով և հանրակարգերով, որոնք կարղ են, այն ձևով ու մեթոդներով, որոնք համաչափ են օբյեկտի և իրավիճակի զգայունություններին.
9) միջազգային ու ազգային հարցերում որոշումների ընդունումը պետք է հենվի վստահելի, հիմնավոր և ծանրակշիռ հետազոտությունից բխող իմացության և գիտելիք վրա.
10) իշխանության մասին մարդկանց իմացության սահմանների ընդլայնումը նրանց օժտում է գիտելիքի իշխանությամբ և գործընթացների վրա ազդելու կարողությամբ: