ENG below
Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է ԵՊԿ շրջանավարտ Գագիկ Խաչատուրյանը։ Գագիկ Խաչատուրյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):
Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա։
2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։
5 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատներն ու հարազատ բուհը սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։
Մեր ցավակցություններն ենք հայտնում Գագիկ Խաչատուրյանի ընտանիքին, հարազատներին, դասախոսներին ու ընկերներին։
_____________
Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 9-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում։
_____________
It’s with our deepest sorrow that we inform about the death of YKSC graduate Gagik Khachaturyan who died while fighting for his homeland.
Gagik Khachaturyan studied academic singing at the Yerevan Komitas State Conservatory (first in the class of professor Svetlana Kolosaryan, then in the class of associate professor Arnold Kocharyan).
In 2019 he joined the army and served in Mekhakavan, Artsakh. His body was discovered only 5 months after the war.
For 5 months all his friends, relatives, and family members waited for his return, but miracle didn’t happen.
We express our deepest condolences to Gagik Khachaturyan's family, professors, and friends.
__________
The memorial will take place on March 9, from 18:00 to 20:00 at St. Sargis church, Nor Nork, fifth district.
__________
...
ENG⬇️
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Մարսելի PIANOANDCO կազմակերպության միջև 2020 սեպտեմբերից սկսված եռակողմ համագործացությունը տվեց իր առաջին պտուղները։🌱
Մարտի 19-ին LoLa (Latency audio visual streaming system) համակարգի միջոցով ավելի քան 4000 կմ հեռավորության վրա համատեղ ելույթով հանդես եկան ԵՊԿ ուսանող, թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը և թավջութակահարուհի Մարին Ռոդալեկը:🔗
Երաժիշտները կատարեցին հատված Ժակ Օֆենբախի Թավջութակի թիվ 2 դուետից, այնուհետև Անդրանիկ Աղաջանյանը կատարեց հատված Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունից, իսկ Մարին Ռոդալեկը՝ հատված Ֆլորանտին Մյուլսանի Թավջութակի սյուիտից։🎼
Առաջին համատեղ նախագծի հաջող իրականացման համար շնորհակալություն ենք հայտնում Մարսելի PIANOANDCO կազմակերպության տնօրեն Նատալի Նեգրոյին և իր ողջ թիմին, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանին, նույն ինստիտուտի աշխատակիցներ ու հեռավար համերգի տեխնիկական ապահովման պատասխանատուներ Սիմոն Հունանյանին և Արման Միրզոյանին։✨
📸 Լուսանկարները՝ Թինա Գևորգյանի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ / IIAP
______
The trilateral cooperation between RA NAS Institute of Informatics and Automation Problems, Yerevan Komitas State Conservatory, and Marseille music organization PIANOANDCO established in September of the previous year, started giving its first results.🌱
On March 19, YKSC student, cellist Andranik Aghajanyan and cellist Marine Rodallec performed at a distance of more than 4000 km via LoLa (Latency audiovisual streaming system) system. 🔗
The musicians performed an excerpt from Jacques Offenbach's Cello Duet No. 2, then Andranik Aghajanyan performed an excerpt from Komitas' "Krunk", and Marine Rodallec performed an excerpt from Florentine Mulsant's cello suite.🎼
We would like to thank the director of PIANOANDCO, pianist Nathalie Negro and her whole team, the director of RA NAS Institute of Informatics and Automation Problems Hrachya Astsatryan, the employees of the same institute, and the technical specialists of for this project Aram Mirzoyan and Simon Hunanyan for the first. For the successful implementation of the first joint project✨
📸 Photos by Tina Gevorgyan and RA NAS Institute of Informatics and Automation Problems
ENG ⬇️
Մարտի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահի Լուիզ Մանուկյան-Սիմոն սրահը լի էր Բաբաջանյանի արվեստի երկրպագուներով և բաբաջանյանական մեղեդիներով։ ✨
Տեղի ունեցավ կամերային երաժշտության երեկո՝ նվիրված Առնո Բաբաջանյանին։ Համերգը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվիրումն էր մաեստրոյի 100-ամյակին։ 🎼
Կոնսերվատորիայի ուսանողներ Մարտին Շահբազյանի, Աստղիկ Ղուկասյանի, Անի Փարսադանյանի, Անի-Աղավնի Խառատյանի, Գայանե Ասլանյանի, Վարդան Գեոդակյանի և կամերային-գործիքային անսամբլի ամբիոնի ասիստենտ Հովիկ Օգանեզովի կատարմամբ հնչեցին Բաբաջանյանի՝ տարբեր տարիներին գրված դասական ստեղծագործությունները։💡
📸 Լուսանկարները՝ Թինա Գևորգյանի
#yksc #Babajanyan100
_____________
On March 19, Louise Manukyan-Simon Hall of the Aram Khachaturian Concert Hall was filled with admirers of Babajanyan's art and melodies.✨
An evening of chamber music dedicated to Arno Babajanyan took place. The concert was the gift of the Yerevan Komitas State Conservatory to the 100th anniversary of the maestro. 🎼
The students of the conservatory Martin Shahbazyan, Astghik Ghukasyan, Ani Parsadanyan, Ani-Aghavni Kharatyan, Gayane Aslanyan, Vardan Geodakyan, and the assistant of the Chair of the Chamber-Instrumental Ensemble Hovik Oganezov performed the classical compositions of Babajanyan written in different years. 💡
📸 Photos by Tina Gevorgyan
Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ԵՊԿ Հումանիտար գիտությունների ամբիոնի նախկին վարիչ և պրոֆեսոր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արամ Նիկոյանը։
ԵՊԿ ողջ անձնակազմը խորին ցավակցություններն է հայտնում պրոֆեսորի հարազատներին և մտերիմներին։
_______
We learned with deep sorrow that Aram Nikoyan, Professor and the former head of the Chair of Humanities of the Yerevan Komitas State Conservatory, Candidate of Economic Sciences, has passed away.
The whole staff of YKSC expresses deep condolences to the relatives and friends of the professor.







































