Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ.... կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի...
Որքան դժվար է իշխանություն լինելուց հետո ընդդիմություն դառնալը, այդքան հեշտ է երևում հակառակը: Հենց այն պահին, երբ ՀՀԿ-ն պատրաստվում է ստանալու վարչապետ Փաշինյանի կառավարության ընդդիմության խորհրդարանական քվեն, վարչապետի պաշտոնակատարը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները` իր անգործության մեջ փորձելով գտնել ժողովրդի մեղքը:
Պարո՛ն Փաշինյան, բարի գալուստ իշխանության աշխարհ: Պատկերացնո՞ւմ եք, այսուհետ ժողովուրդը Ձեզանից է ճանապարհ, դպրոց, հիվանդանոց, թոշակ և անգամ նպաստ պահանջելու: Այլևս դա Ձեր պարտականությունն է: Քննադատելու փոխարեն եկել է աշխատելու ժամանակը: Համաձայն եմ, դա այդքան էլ դյուրին չէ:
Ուզում էի մանրամասն վերլուծել Ձեր այս ելույթը, բայց կարդալով մեր համաքաղաքացիների մեկնաբանությունները, հասկացա, որ նույնիսկ Ձեզ չի հաջողվելու ժողովրդին մոլորության մեջ գցել Ձեր ճառերով: Ոնց որ քոմմենթներում իրավիճակ է փոխվել.... Մարդկանց պետք են իրական աշխատատեղեր, դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, հարգանք նախկինում կատարված ներդրումների և ներդրողների նկատմամբ, թե չէ վիճակն է՛լ ավելի կվատանա և ոչ միայն արտաքին քաղաքականության բնագավառում:
Ի դեպ, Ձեզ նորից, ինչպես և ԱԺ-ում Ձեր «10 տնտեսական փաստ» ելույթի համար, լրիվ սխալ թվեր էին տվել: Ո՞վ է Ձեր էկոնոմիկայի նախարարը կամ ռեֆերենտը: Հիմա սկսում եմ հասկանալ, թե ինչո՞ւ էիք Դուք միշտ մտածում, որ ռեֆերենտները սուրճ դնողներն են:
Հայաստանում աշխատողների և հարկ վճարողների թիվը 350.000 չէ, այլ առնվազն 500.000: Դա` չհաշված գյուղատնտեսությունը, որից Դուք պատրաստվում եք «փրկել» երկիրը:
Ի դեպ, Ձեր խորհրդականը վերջերս սպառնում էր կրճատել մոտ 150.000 պետական աշխատատեղ` հույս ունենալով, որ դրանք կտեղափոխվեն մասնավոր հատված: Արդյո՞ք դա արվելու է արտահերթ ընտրություններից առաջ, թե՞ անմիջապես հետո: Կարծում եմ, ճիշտ կլինի նախօրոք ասել, որ պոտենցիալ կրճատվողներն իմանան ո՞նց քվեարկեն դեկտեմբերի 9-ին: Խնդրում եմ, յոթ անգամ չափե՛ք, մեկ անգամ արեք, թե չէ կարող է նորից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջանա:
Եվ վերջապես, Ձեր այս ելույթում հայտարարում եք, որ կտրելու եք մարդկանց նպաստը, որ գնան աշխատեն: Դա ֆինանսների նախարարությունից առաջարկած կլինեն Ձեզ` փող խնայելու համար: Գիտե՞ք, սովորաբար այդպիսի «բարեփոխումներից» առաջին հերթին տուժում են ամենաանապահովներն, ովքեր աշխատել իրոք չեն կարող:
Մի՛ արեք դա, պարզապես մի՛ արեք:
ֆեյսում կոմենտ գրելու տեղը գնացեք աշխատեք/ սա լուրջ /
ֆեյսում կոմենտ գրելով տուն չեք պահի:
իրականում առարկեք եթե կարող եք - չեք կարող:
Դա մեծագույն աղետ է պետության , նրա մշակույթի և զարգացման համար:
Ես հոգեբան չեմ , բայց բավականին լավ ուսումնասիրել եմ մարդկային հոգեբանությունը
Նկատեք , որ գործազրկություն
Այնպես, որ միանշանակ կողմ եմ վարչապետի առաջարկին՝ նպաստները կրճատելուն, բայց և պարտադիր նոր աշխատատեղեր բացելու կարևորագուն քայլին:
Դեռ մինչև ընտրությունները
Այսօր, հե՛ենց այդ աշխատել չուզող, նպաստ ստացող ժողովուրդը Նիկոլին բերեց իշխանության, որին ասում էր ձեր ՑԱՎԸ տանեմ, դու՛ք եք տերը իշխանության,ոչ թե օլիգարխները։ Իսկ հիմա` օլիգարխները դարձան գործարարներ, ժողովուրդը` ԱՆԲԱՆ…
Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն պատերազմի պայմաններում իր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին, կա երկու ելք` կամ փոխել ողջ ավագ սպայակազմը, կամ անցնցում հեռանալ: Երրորդը տրված չէ: Հատկապես` ռազմական իրական սպառնալիքի առերեսվող պետության պարագայում:
Առաջին տարբերակը կնշանակեր` թողնել բանակն առանց հրամկազմի և, հետևաբար` մատնել երկիրն անխուսափելի պարտութան: Ավելին, ես կդժվարանամ մտաբերել նման փորձ որևէ ժողովրդավարական երկրի պատմության մեջ:
Այս պահին արդեն ակտուալ չէ, թե ինչու ստացվեց այնպես, որ երկրի ողջ գեներալիտետը ստիպված եղավ հանրային հայտարարություններով խոսել դավաճանի հետ: Վստահ եմ, որ դրան նախորդել են հաղորդակցման անհամեմատ ավելի զուսպ ձևեր, որոնք նիկոլը կամ չի հասկացել, կամ, ավելի հավանական է, չհասկանալու է տվել: Ինչպես չհասկանալու էր փորձում տալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, երկրի Նախագահի, քաղաքական բոլոր ուժերի բազմաթիվ հորդորներն ու ուղերձները:
Ի դեպ, ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ: Հեղաշրջում անողներն երկարաշունչ հայտարարություններ տարածում են երկրի ղեկավարին մեկուսացնելուց հետո, ոչ թե առաջ: Տվյալ պարագայում կա անվստահության ու հարգանքի բացակայության հստակ շարադրանք, որն արդեն իսկ հանգեցրել է հրամանատրման շղթայի տրամաբանության խեղման, ինչը չի կարելի հանդուրժել և ոչ մի րոպե: Դրա վառ ապացույցն է բանակի սպայակազմին հրապարակից հրամաններ իջեցնելու խղճահարություն առաջացնող փորձերը:
Գործընկերներս, համախոհներս, բանակի հրամկազմը, ուսանողներս կհիշեն, որ առաջնորդության մասին քննարկումներում միշտ շեշտել եմ, որ առաջնորդի կարևորագույն հատկանիշն առաքինությունն է: Բացատրել եմ, որ իմ պատկերացմամբ իսկական առաջնորդի առաքինությունն իր մտքի, խոսքի և գործի միասնականությունն ու ամբողջականությունն է:
Դիտելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը` անընդհատ մտածել եմ, թե որքան առաքինի և ամբողջական կարող է և պետք է լինի առաջնորդը, որպեսզի ստի և դավաճանության ներկայիս միջավայրում երեք ժամ խոսելով երկրի համար կենաց - մահու խնդիրների մասին չարտաբերի մեկ միտք, որն ինձ, որպես ամեն օր իր կողքին եղած, իր վարած բանակցություններին մասնակցած, իրենից անմիջական հրահանգներ ստացած և մեր գործընկերներին իր հանձնարարությունները փոխանցած մարդու առիթ տա գոնե նվազագույն կասկածի կամ վերապահման: Որքան պետք է առաջնորդն արժևորի իր զինակից ընկերների, գործընկերների, նույն խնդիրների հետ առնչված յուրաքանչյուր մարդու վստահությունն ու իր իսկ արժանապատվությունը, որ նույնիսկ տարիներ անց չգայթակղվի փոխելու գեթ մեկ միտք, նախադասություն կամ խոսք` ավելի ականջահաճո լինելու կամ սեփական ճշմարտությունն ավելի համոզիչ դարձնելու համար:
Առաքինության ուժը հենց սրա մեջ է: Կարճաժամկետ առումով, այն դատապարտված է պոպուլիզմի դեմ պայքարում, քանի որ, ինչպես ցույց տվեցին զարգացումները, շատերը նախընտրում են լսել միայն հաճելին: Իսկ հաղթանակ կերտելու, պետություն կայացնելու, հասարակությունը համախմբելու գործում առաքինությունն անփոխարինելի հատկանիշ է առաջնորդի համար: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ:
Դուք պարտավորեք
Համ էլ... ախր հեչ ապրելու տեղ չի էդ է՜, հեչ...)
Մենք սկսել ենք հետ վարժվել լսելու հստակ ու գեղեցիկ խոսք։
Ձեզ ու ձեր պես կիրթ ու բանիմաց ու խիզախ կադրերի խիստ պակաս ունենք։
Միգուցե՞ վերադառնաք։
Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել: Գարեգին Նժդեհ



















