Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։
Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։
Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ։
We were saddened to learn of the report that a 14-year-old adolescent was severely wounded on his way to the field for harvest in Sotk community, Gegharkunik province.
Our hearts go out to all children affected by the ongoing conflict. UNICEF repeats its urgent call for the protection of civilians and civilian infrastructure, and reiterates that a cession of hostilities is in the best interest of every child.
UNICEF is accelerating plans with partners to provide psychosocial and other needed support to affected children.
Հետպատերզամական իրավիճակներում դեռահաս երեխաների կյանքում և օրգանիզմում շատ փոփոխություններ են տեղի ունենում։ Ահա մի քանի մոտեցում ծնողների համար․
✔️Հնարավորության սահմաններում օգնեք ձեր երեխային պահպանել առօրյա բնական հունը։ Քնելու, ճաշի ժամերի հստակությունն օգնում է կայունության զգացում ունենալ։
✔️Օգնեք նրան իրեն օգտակար զգալ։ Փոքրիկ հանձնարարություններ տվեք և այնուհետև գովեք երեխային։
✔️Հիշեք, որ խիստ պատիժներն ու բարոյախրատական զրույցները չեն օգնելու։ Ավելի կարևոր է հասկանալ նման վարքի պատճառներն ու նրան այլընտրանքներ ցույց տալ։
Այլ մոտեցումներ՝ https://uni.cf/3bvPbAI
🗣 Այսօր ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է։
Ճարպակալում ունեցող մարդկանց թիվն աշխարհում, վերջին 30 տարվա ընթացքում, մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի։
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում ամեն երկրորդ մեծահասակը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:
ԱՀԿ-ի 2019թ-ի հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտավորապես 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա ունի ճարպակալում կամ հավելյալ քաշ:
📌 Հայաստանում նույնպես ավելորդ քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են:
📌 Ճարպակալման հետևանքների, բուժման և կանխարգելման մասին, ուղիղ եթերում, կզրուցենք սննդաբան Լիդիա Այվզյանի հետ։
❗️Միացեք մեր ինստագրամյան էջին մարտի 4-ին, երեկոյան ժամը 9-ին։
©️ Լուսանկարը՝ ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։
Բոլորս ունենք ուրախ պահեր, որոնք կարծես մեղրի պես քաղցր են, որոնք հավաքել ենք տարիների ընթացքում։
Երբ բարդ իրավիճակում ես ու անհանգստացած, կարող ես խորը շունչ քաշել, բացել «քաղցր» պահերի գանձատուփը և մտովի վերապրել այդ ուրախ պահը։
Ահա մի քանի այլ եղանակներ, որոնք կօգնեն դեռահասներին հաղթահարել հետպատերազմական հույզերը՝ https://uni.cf/3pQTzzf





















